22:49 15.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կազմավորման մասին որոշման նախագծին: Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ նախարարության մաս կկազմեն: Գործադիրն այսօր քննարկել է նաև Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:45 14.04.2021
Խորհրդարանի այսօրվա օրակարգում եղել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսական ցուցանիշներին հակիրճ անդրադարձից հետո վարչապետը խոսել է 2020-ի կարևոր մարտահրավերների մասին: Ավելի քան 1 ժամ ելույթով անդրադարձել է պատերազմի վերաբերյալ, իր խոսքերով, շահարկումներին, այնուհետ պատասխանել դրանց շուրջ պատգամավորների մոտ 3 տասնյակ հարցերին: «Բարգավաճ Հայաստանը» քննարկմանը […]
21:40 13.04.2021
ԱԺ օրակարգում այս շաբաթ ընդգրկված են ավելի քան 3 տասնյակ օրինագծեր: Մինչ դրանց քննարկումն այսօր խորհրդարանականները ելույթներով անդրադարձել են երեկ Ադրբեջանում տեղի ունեցած պուրակի բացման արարողությանն ու երկրի ղեկավարի ելույթին: Այնուհետև տեղի է ունեցել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:44 12.04.2021
Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ով: Նրա խոսքերով՝ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով կիրառվել է տարիքային սահմանափակում, այն կկիրառվի […]
21:33 09.04.2021
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություններ կատարել «Զենքի մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է զենք կրելու իրավունք տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով: Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք այլ նախագծեր: Մանրամասները՝ տեսանյութում։
19:46 08.04.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը մոտ 3 մլրդ դրամով ավելացնելու մասին օրենսդրական նախագծին: Գործադիրը հավանություն է տվել նաև զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու առաջարկին: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:
22:23 07.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, որոնք առնչվում են առևտրատնտեսական կապերին, էներգետիկային, անվտանգությանը, ռազմավարական ներդրումներին, առողջապահությանը: Օրակարգում ներառված են եղել նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։ Փաշինյանը հանդիպմանը ընդգծել […]
22:16 06.04.2021
Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը։ Զրուցավարը՝ Վլադիմիր Պոզները, զրույցը սկսել է այն հարցից, թե ինչու է Քոչարյանը Մոսկվայում և արդյոք չի հանդիպել Պուտինի հետ։ Քոչարյանը պատասխանել է, որ չի հանդիպել։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 06.04.2021
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին և ՌԻԱ «Նովոստի»-ին։ Վարչապետը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների ու Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին: Մանրամասները՝ռեպորտաժում։
18:35 05.04.2021
Ինչ փուլում են ականազերծման աշխատանքները հատկապես վերջին պատերազմից հետո: Այս թեմայով այսօր առցանց քննարկում է տեղի ունեցել: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ընդհանուր առմամբ՝ Հանրապետության տարածքում կա 17 միլիոն 636 հազար քմ ականապատ տարածք: Մանրամասները՝ տեսանյութում։
23:02 02.04.2021
Կոմանդոսը 81 տարեկան էր, բայց միշտ, նույնիսկ վերջին ամիսներին աշխույժ էր, առույգ, զինվորականի կեցվածքով: Իրեն շարքային սպա էր համարում գեներալը: «Մեր հողն է այդպիսին, հերոս ու գեներալ ծնող, երկիրն էլ՝ Բերդ»: Այս խոսքերը Կոմանդոսինն են: Վերջին շրջանում երկու անգամ Կոմանդոսի հետ «Շանթի» նկարահանող խումբը հանդիպել էր պատերազմի օրերին:
20:22 01.04.2021
Կառավարության որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից: Կառավարության նիստին վարչապետը հայտնել է, որ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին ու կստանձնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Երեկ Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել։Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը։ Նիստի մանրամասները՝ տեսանյութում։
19:37 01.04.2021
ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է արտահերթ նիստ, քննարկվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական մեծամասնության նախագիծը: Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու և մաքուր համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը դեմ է արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» նիստին չի մասնակցել: 83 կողմ ձայնով նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Մոտ 5 ժամ անց տեղի է […]
23:22 31.03.2021
Պաշտոնավարման 100-օրն է ամփոփել Կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած գաղափարի […]
22:47 30.03.2021
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն է կայացել այսօր: Ներկա չեն եղել պետական մեղադրողները: Գևորգ Բաղդասարյանը մինչ այս միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի ժամանակ ունենա ծանոթանալ ՍԴ որոշմանը: Դատարանը որոշել է նիստը հետաձգել մինչև ապրիլի 2 ը, որպեսզի մասնակցեն նաև պետական մեղադրողները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 27.03.2021
Հայաստանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Ամիսներ առաջ Հայաստանը շատ ավելի վատ դիրքեր էր զբաղեցնում այդ աղյուսակում, սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը մեր երկրում բարելավվել է: Ճիշտ հակառակը, դատելով վերջին օրերի վիճակագրությունից` մասնագետները նշում են, որ Հայաստանը հիմա այն երկրների շարքում է, որտեղ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:57 26.03.2021
Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման ու լիարժեք օգտագործման լրջագույն խնդիր կա: Ամեն տարի մոտ 7 մլրդ խորանարդ մետր ջրից մենք կարողանում ենք օգտագործել ընդամենը մեկ երրորդը: Սևանում նաև խնդիրներ կան, որոնք վտանգում են լճի էկոհամակարգն ու գոյությունն ընդհանրապես: Այս խնդիրների մասին այսօր ահազանգել է ջրային ռեսուրսերի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:55 25.03.2021
Սննդամթերքի որոշ տեսակների գները փետրվար ամսի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի բարձրացել են: Մարտ ամսվա տվյալները Հայաստանի վիճակագրական կոմիտեն կհրապարակի ապրիլի սկզբին: Մինչ այդ մասնագետները նշում են, որ մարտին պարենի գները շարունակել են աճել: Ակնհայտ է հատկապես հավկիթի գնաճը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:25 25.03.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած նախագծի քննարկմամբ, որի համաձայն՝ պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ժամանակավոր հյուրընկալության ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը երկարացվել է: Նիստի այս և մյուս մանրամասները՝ տեսանյութում:
21:42 24.03.2021
Հայաստանում ռազմական դրությունը կվերացվի, այսօր խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ընդդիմության ներկայացրած օրինագիծը: Տեղի են ունեցել նաև երեկ քննարկված մյուս օրենքների նախագծերի քվեարկությունները, նաև տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Մանրամասները՝ ռեսպորտաժում։
19:47 23.03.2021
Ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Իսկ Սահմանադրական դատարանն էլ սկսել է Ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը Քոչարյանի դեմ հարուցված մեղադրանքի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:17 20.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Արագածոտնի մարզում: Մի քանի բնակավայրերում հանդիպում-քննարկումներ է ունեցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին, խոսել պատերազմի հետևանքով առաջացած ներքին ու արտաքին խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:14 20.03.2021
Հետպատերազմյան տրավմաներ ու դրանք հաղթահարելու ուղիներ. այսօր կայացած ասուլիսի ընթացքում հոգեբանը պատմել է, թե պատերազմի մասնակիցների ու նրանց հարազատների մոտ հոգեբանական ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Մասնագետը ֆիզիկական առողջության մասին հոգ տանելուն զուգահեռ հորդորել է չանտեսել հոգեբանական խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:56 19.03.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԲԴԽ-ին օժտել նոր լիազորություններով՝ առանձնակի բարդության գործերի քննության դեպքում դատավոր ընտրելու իրավունք տալ: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում, արտահերթ ռեժիմով: Նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել, իսկ «Լուսավոր Հայաստանն» առարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:07 18.03.2021
Կառավարությունը վերջերս շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը: Այն արդեն հասցրել է ոչ միանշանակ արձագանքների ու քննադատության արժանանալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից: Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:05 18.03.2021
Հանրապետության 121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Քովիդ-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել : Մասնավորապես ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Այս ամենի մասին այսօր Մեդիա-կենտրոնում […]
22:17 17.03.2021
ԱԺ-ի հանձնաժողովներում այսօր քննարկվել են տասնյակ օրինագծեր, ներկայացվել կառավարության տարբեր ոլորտների տարեկան զեկույցներ: Տնտեսական և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներում ոչ բոլոր նախագծերի քննարկումն է հարթ ընթացել, եղել են հարցեր, որոնց շուրջ պատգամավորների ու կառավարության տեսակետները բախվել են, տեղի են ունեցել բանավեճեր: Մանրամասները՝ տեսանյութում։
19:24 17.03.2021
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում։ Վարչապետի կարծիքով՝ այդ ոլորտում բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թեև կրթության բարեփոխումները ընթանում են դժվարություններով՝ բովանդակային լրջագույն փոփոխություններն ակնհայտ են։ Ըստ վարչապետի՝ բովանդակային, ֆիզիկական միջավայրի […]