TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Անհետ կորածների հարազատները ստիպված չեն լինի հատուցման համար սպասել․ որոշում կառավարության նիստում

22:21 24.12.2020

Կառավարությունն այսօր նիստ էր հրավիրել: Չզեկուցվող հարցերի շարքում էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին հարցը: Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կավարտվի մարտի 31-ին: Նույն որոշմամբ մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կիրականացվի շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման գործընթացը: Գործադիրի […]

̰
Երբ և որտեղից Հայաստանը կստանա պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ԱՆ-ն պարզաբանել է

21:43 24.12.2020

«Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից այն կհասնի Հայաստան»։ Այս թեմայով այսօր քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Ինչպես հայտնի է Հայաստանը փոքր չափաբաժիններով է ձեռք բերելու պատվաստանյութեր և այդ ուղղությամբ բանակցություններ էր սկսել հուլիսից, երբ պատվաստանյութերը դեռ մշակման ու փորձարկման փուլում էին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի օմբուդսմենը նոր աշխատանքի է անցնում․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է աշխատանքը ՄԻՊ-ի պաշտոնում

22:31 23.12.2020

Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի լիազորությունները: Նա այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։  Բեգլարյանը պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու՝ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Երևանի 2021-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

22:07 23.12.2020

Երևանի ավագանին հիրավիրել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգային ամենաքննարկվող հարցը Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախգիծն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես ապահովել Սյունիքի անվտանգությունն ու դիմագրավել ամենասուր մարտահրավերներին․ Էդմոն Մարուքյանի դիտարկումները

20:10 23.12.2020

Ի՞նչ մարտահրավերների առաջ է հիմա կանգնած Հայաստանը և ինչպե՞ս պետք է հաղթահարել դրանք։ Այս հարցերին է այսօր անդրադարձել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ներկայացրել է նաև այն լուծումները, որոնք իրենց քաղաքական ուժի կարծիքով կթեթևացնեն ստեղծված իրավիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Նոր նշանակումներ ու ազատումներ Երևանի ավագանու նիստի ժամանակ

21:13 22.12.2020

Այսօր Երևանի ավագանին հերթական նիստն է հրավիրել: Օրակարագային մի շարք հարցերի կողքին նաև նոր նշանակումներ են եղել, քննարկվել են ազատման դիմումներին վերաբերող հարցեր: Ու այս ամենն ուղեկցվել է բանավեճերով: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Լարված իրավիճակ և քաշքշուկ Սյունիքում՝ Փաշինյանի այցին ընդառաջ

22:31 21.12.2020

Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսնեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Սիսիանից հետ է վերադարձել․ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ պլանավորածից կարճ է տևել

21:03 21.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որոշ պարզաբանումներ տվել սահմանների տեղաշարժի մասին խոսակցություններին, Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին և հանդիպել տեղի բնակիչներին, սակայն այցը  վարչապետը չի շարունակել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ արագությամբ և որտե՞ղ է տարածվում կորոնավիրուսի մուտացված տեսակը․ ինչպե՞ս է դա անդրադառնում աշխարհի վրա

20:57 21.12.2020

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման և տարածման պատճառով աշխարհի մի քանի երկրներ դադարեցրել են հաղորդակցությունն այդ երկրի հետ։ Կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակը շատ ավելի արագ է տարածվում, քան COVID 19-ի՝ մինչև այժմ հայտնի տարբերակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրներին է՛լ ավելի խստացնել վերահսկողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովը. hատուկ անդրադարձ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային

23:32 18.12.2020

Հեռավար կարգով կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, հոր մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին

22:18 17.12.2020

Այսօր Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է  Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետը

18:30 17.12.2020

Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը նիստի սկզբում տեղեկացրել է, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Ըստ Ավինյանի` Խծաբերդում գերեվարվածների խնդրի շուրջ ևս ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, և ակնկալվում է հանգուցալուծում։ Անդրադարձ է եղել նաև […]

̰
Երբ երկիրը պատրաստ կլինի նախագահական ու խորհրդարանական պատշաճ ընտրությունների․ ԱՀ նախագահի ուղերձը

21:36 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա ներկայացրել է պատերազմի հետևանքներով առաջացած մարտահրավերները, իշխանության անելիքներն առաջիկայում, խոսել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության և նոր գերեվարված զինծառայողների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Միջերկրական ծովի ավազանը` դարձյալ կռվախնձոր․ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

21:26 16.12.2020

ԱՄՆ -ն ու Ռուսաստանն իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչեցնում Միջերկրական ծովում որոշակի գործողությունների համար: Նախ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարությունն է արել, ապա՝ ԱՄՆ պետքարտուղարը: Այսօր դարձյալ Ռուսաստանից են պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ներմուծվող ապրանքների մեջ կլինի գնաճ. ԿԲ նախագահ

22:33 15.12.2020

Պարենային ապրանքների շուկայում արդեն իսկ նկատվող ապրանքների գնաճը տեսանելի է ու համադրելի միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ: ԿԲ նախագահը ներկայացրեց առաջին օգտագործման ապրանքների գների վիճակագրությունն այն երկրներում, որտեղից իրականացվում են ներկրումներ, պարզաբանեց ներքին շուկայում որոշ ապրանքների անհասկանլի գնաճը: «Հավկիթի մասով կերն է ներմուծվող, ուստի գնագոյացման մեջ ներմուծման կոմպոնենտը մեծ կշիռ ունի, ներմուծվող ապրանքների մեջ կլինի […]

̰
Ինչ է կատարվել Հադրութի շրջանի գյուղերում, ինչպիսի խնդիրներ է փորձում լուծել հայկական կողմը․ վարչապետը հանդես է եկել տեսաուղերձով

21:05 14.12.2020

Վարչապետն այսօր ուղերձով է հանդես եկել, որում մանրամասնել է երեկ անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած խնդիրներն ու անելիքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շաբաթ օրն ադրբեջանական հատուկ ուժերը գրոհ են ձեռնարկել Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել տվյալ հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վազգեն Մանուկյանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում կարելի է հասնել ավելի շահեկան իրավիճակի․ նա հանդիպել է մի խումբ մտավորականների հետ

20:52 14.12.2020

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր  հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների և մշակութային գործիչների հետ։ Մանուկյանը ելույթ է ունեցել, որին հաջորդել է հարցուպատասխանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվից Հայաստան է եկել․ հանդիպումներ ԱԳ նախարարի ու վարչապետի հետ

20:46 14.12.2020

Այսօր Հայաստանում էին Մինսկի խմբի համանախագահներից երկուսն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի հետ: Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպում չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԽ նիստում քննարկված առանցքային հարցերը

17:20 14.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]

̰
Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքի չեղարկում, կանաչ գոտիների և գազի համընդհանուր շուկայի ստեղծում․ վարչապետի ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում

20:00 11.12.2020

Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքի չեղարկում, կանաչ գոտիների և գազի համընդհանուր շուկայի ստեղծում: Այս թեմաների մասին է այսօր խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տարվա վերջին նիստում: Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալ Կուբային և Ուզբեկստանին: Իսկ միությունում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևի հայտարարությունը արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ. Ռուբեն Սաֆրաստյան

19:10 11.12.2020

Ի՞նչ ենթատեքստեր կային Բաքվի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ելույթներում և ինչպե՞ս արձագանքել դրանց։ Այս և այլ հարցերի է այսօր անդրադարձել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է արժեզրկվում դրամը և որո՞նք են պարենային շուկայում գնաճի պատճառները. պատգամավորների հարցերը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին

19:35 10.12.2020

ԱԺ նիստն այսօր անցել է կիսադատարկ դահլիճում: Այսօրվա օրակարգում եղել են մի շարք թեկնածուների ընտրություններ, որոնցից, սակայն, Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրությունները տեղի չեն ունեցել: Փոխարենը ԱԺ-ին է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի անդամի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուների ընտրության հարցը: ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին պատգամավորները հարցեր են ուղղել արտարժույթի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների […]

̰
Կառավարության նիստում պատերազմի մասնակիցներին ու Արցախի բնակիչներին վերաբերող մի շարք որոշումներ են ընդունվել

18:18 10.12.2020

Կառավարությունն այսօրվա նիստում պատերազմի մասնակիցներին ու Արցախի բնակիչներին վերաբերող մի շարք որոշումներ է ընդունել և նշանակումներ կատարել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչ սկզբունքով է գծվում հայ ադրբեջանական սահմանը, արդյոք վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ․ սուր հարցեր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում

22:39 09.12.2020

ԱԺ -ում նաև կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Սուր հարցեր են հնչել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, նաև ներքաղաքական գործընթացների մասին: Եթե խմբավորենք հնչած հարցերը, ապա դրանց մի մեծ  խումբ՝ 13 հարցից 7-ն ուղղված էր վարչապետին և վերաբերում էր նրա  հրաժարականին: Հարցերը տարբեր ձևակերպումներ ունեին, սակայն բովանդակությունը նույնն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը որոշ շեշտադրումներ է արել

22:14 09.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն Երևան ու Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը՝ Կոնգրեսին կից գործող Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունները չեն կարող արցախյան խնդրի տևական լուծում ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արդյոք կուսակցությունների մասին նոր օրենքը կառողջացնի ներքաղաքական միջավայրը․նախագծի քննարկում խորհրդարանում

20:59 09.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Մեկամսյա ընդմիջումից հետո նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Որքանով պատժամիջոցները կզսպեն Թուրքիայի ախորժակը․ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

20:40 09.12.2020

Արցախյան պատերազմում Թուրքիայի միջամտության առնչությամբ ԱՄՆ -ում անհանգստություն են արտահայտել: Եվրամիությունը դեկտեմբերի 10-ին ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ՝ նկատի առնելով ապակառուցողական գործողությունները Միջերկրական ծովում, նաև Լիբիայում, Սիրիայում ու Արցախում։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Սուր բանավեճեր խորհրդարանում․ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա

22:51 08.12.2020

ԱԺ-ում այսօր մեկնարկել է լիագումար նստաշրջանը, որի օրակարգում 27 հարց է ընդգրկված: Խորհրդարանական երկու ուժերի՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև քննարկումները հարթ չեն ընթացել. ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ աշխարհի մի շարք երկրներում էլ  խստացվում են կարանտինային կանոնները

21:47 08.12.2020

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Աշխարհի մի շարք երկրներում էլ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչ ստիպել է այդ երկրների իշխանություններին ավելի խստացնել կարանտինային սահմանափակումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP