22:51 07.12.2020
Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Նա այսօր հանդիպել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը նախ հիշատակել է Սպիտակի երկրաշարժի տարելիցը և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Այնուհետև կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, իսկ ավարտին հանդես եկել մամուլի ասուլիսով: Կողմերը շեշտել են, որ […]
22:36 07.12.2020
«Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց». այս թեմայով այսօր հեռավար քննարկում է կազմակերպվել: Այստեղ էլ խոսվել է արված ու այդպես էլ չարվածի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:55 07.12.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ, օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: «Իմ քայլը» լսումներին չի մասնակցել, ներկա են գտնվել ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչներ, հանրային սեկտորի այլ ներկայացուցիչներ: Լսումները տևել են մոտ 6 ժամ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:36 07.12.2020
1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 32 տարի։ Դեկտեմբերի 7-ի շուրջ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք։ Մարդկային կյանքերը ամենամեծ ու ամենադաժան կորուստն էին, որ երբեք չեն հատուցվելու։ Մյուսը՝ նյութական կորուստներն են, որոնց զգալի մասը վերականգնված է, թեև անցած 32 տարիները բավարար էին աղետի գոտին մի քանի անգամ […]
20:45 07.12.2020
Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները Գյումրիում սկսվել են Սուրբ Յոթ վերք եկեղեցում մատուցված պատարագով: Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվել է հոգեհանգստի կարգ: Ֆրիդ Սողոյանի «Անմեղ զոհերին և բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ ժամը 11 անց 41-ին ծաղկեպսակ է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 05.12.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը: Նա անդրադարձել է վերջին շրջանի իրադարձություններին՝ պատերազմին ու նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությանը, ներկայացրել իր վերլուծություններն ու գնատականները, խոսել իրավիճակից ելքերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:04 04.12.2020
Հետպատերազմյան քաղաքական զարգացումների վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը երկրորդ հետազոտությունն է կատարել, որի արդյունքները ներկայացրել է այսօր: Պատերազմի ընթացքում կազմակերպությունը ևս երեք հետազոտություն է կատարել: Վերջինը նախորդներից տարբերվում է նրանով, որ հարցումներ անցկացնելու համար ընտրվել է ավելի երկար ժամանակահատված՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:31 04.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Իր ելույթում Հայաստանի վարչապետը կարևոր է համարել ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքի չեղարկումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:47 03.12.2020
Հայ ռազմագերիների հարցը շարունակում է հրատապ մնալ: Երեկ այդ թեմային անդրադարձել է Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հրապարակված զեկույցում ահազանգ է հնչեցվում նրանց նկատմամբ Ադրբեջանի անթույլատրելի վերաբերմունքի առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 03.12.2020
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և օրակարգային այլ խնդիրների շուրջ Այվազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:41 03.12.2020
Մեկից մինչև 5 միլիոն դրամ: Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով։ Գործադիրն այսօր որոշում է կայացրել նաև անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 02.12.2020
Հայկական կողմը շարունակում է դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան՝ գերեվարված անձանց պաշտպանության հարցով: Իսկ Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը: Թե քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում, հստակ թիվ չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութերի միջոցով հաջողվել է նույնականացնել շուրջ վաթսունին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 02.12.2020
Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստը. քննարկումների առանցքում եղել է Արցախի խնդիրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ռազմական գործողությունների ավարտից հետո հիմնական առաջնահերթությունից՝ գերիների, անհետ կորածների հարցից: Իսկ ՌԴ նախագահը հումանիտար հարցերում ակնկալում է ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկերների մասնակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:21 01.12.2020
Եռակողմ հայտարարությանի պահանջի համաձայն` այս գիշեր Քաշաթաղի շրջանը հանձնվել է ադչբեջանական կողմին: Համաձայնագրով հայկական կողմին է մնում Արցախը Հայաստանին կապող հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:36 30.11.2020
Աշխարհում մինչ օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 63 միլիոնը։ Վիրուսից մահացածների թիվը մոտենում է 1,5 միլիոնի։ Մի շարք երկրներ շարունակում են դեպքերի աճ արձանագրել, որոշ երկրներում էլ խիստ սահմանափակումներն արդյունք են տվել՝ դեպքերի նվազում է նկատվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:04 27.11.2020
Վերջին 2 շաբաթների ընթացքում կետ առ կետ իրագործվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Ըստ այդմ՝ հայկական կողմը կորցնում է տարածքներ, Ռուսաստանը Արցախ է տեղափոխում խաղաղապահ ուժեր, զրահատեխնիկա, օդուժ, ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: Ըստ հայտարարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին պետք է հանձնվի վերջին՝ Լաչինի շրջանը: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի 11.500 […]
22:20 27.11.2020
Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ, այսօր իր տեսուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև վերջին օրերի աղմկոտ իրադարձություններին ու արձագանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:45 26.11.2020
Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարությունն առաջին լիարժեք նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ նիստը սկսվել է զոհերի հիշատակը հարգելով: Նիստի օրակարգում 74 հարց էր ընդգրկված, որից մի քանիսն է եղել զեկուցվող։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա […]
22:40 25.11.2020
Որքանո՞վ է հավանական այն սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ դա հնարավոր բան է, բայց այն նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը […]
22:14 24.11.2020
Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ ստեղծված իրավիճակով, իսկ ներքին քաղաքական կյանքում հետպատերազմական ցնցումները հաղթահարելը բարդ է լինելու, ամեն դեպքում, պառակտումը չի նպաստի երկրի զարգացման հետագա ծրագրերին՝ ինչ լուծումներ են տեսնում քաղաքագետները ներքին և արտաքին կյանքի լրջագույն մարտահրավերների լուծման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:13 23.11.2020
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:36 23.11.2020
Ամենակարևորը, որ Ստեփանակերտը կա և կլինի։ Արդեն քաղաք է վերադարձել 6-ից 7 հազար մարդ։ Այսօր «Շանթին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի անկախության ճանաչմանը, կարգավիճակին և Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 21.11.2020
Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում իրենց պարտականությունների կատարմանն են անցել նորանշանակ նախարարները: Երկրի վարչապետն այսօր նրանց ներկայացրել է այդ գերատեսչությունների անձնակազմերին: Դավիթ Տոնոյանն արդեն պաշտպանության նախկին նախարարն է, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է: Բանակի ու ԶՈՒ-ի բարեփոխումների անհրաժեշտություն կա. վարչապետն է ընդգծել: Նորանշանակ նախարարը ծրագրում է բանակը դարձնել ռազմաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան։ […]
21:42 21.11.2020
Այսօր Հայաստանում էր Ռուսաստանի միջգերատեսչական մեծ պատվիրակությունը: Դրա կազմում էին Ռուսաստանի պաշտպանության ու ԱԳ նախարարները: Հայաստանյան քննարկումների հիմնական թեման պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն էր: Ռուսական պատվիրակությունը Երևանում մի քանի ժամ է անցկացրել: Այդ ընթացքում մի քանի հանդիպում է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:29 20.11.2020
Եռակողմ հայտարարության չկատարման այլընտրանքը պատերազմն է: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով այսօր հրավիրված նիստի ընթացքում: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստան ու Ադրբեջան է ուղևորվում ռուսական միջկառավարական մեծ պատվիրակություն՝ այդ հայտարարության պայմանավորվածությունների կատարումը քննարկելու համար: Նիստին այսօր առաջին անգամ մասնակցել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:37 19.11.2020
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Գեներալ-գնդապետը մանրամասներ է հաղորդել մի շարք իրադարձությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 16.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան առցանց հարցազրույց է տվել հայկական 12 լրատվամիջոցների, պատասխանել ներքաղաքական զարգացումներին ու պատերազմին վերաբերող հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։