22:06 12.11.2020
Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 10.11.2020
Արցախում 44 օր անց իրավիճակը հանգիստ է, դադարել են կրակոցները, իսկ քաղաքական ղեկավարությունը փորձում է լուծումներ գտնել իրավիճակին ու պարզաբանել կայացրած որոշումը: Արցախի նախագահը ներկայացրել է հանգամանքներն ու հայտարարել, որ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է համատեղ ճիշտ քայլեր ձեռնարկել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 10.11.2020
Ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել մայրաքաղաքում, հատկապես՝ կառավարության ու ԱԺ գլխավոր մասնաշենքերում: Մարդիկ հավաքվել են բողոքի ակցիայի, որը վերածվել է բռնությունների ու պետական գույքը վնասելու դեպքերի: Դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:27 07.11.2020
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, […]
23:33 04.11.2020
Պատերազմի հենց առաջին օրերից «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Սահմանին» հեռուստաֆիլմը։ Այս ֆիլմի առաջացրած զգացողություններն ու ընկալումները պատերազմից առաջ այլ էին, հիմա բոլորովին այլ։ Ֆիլմի սցենարային մտահաղացումներն ու զարգացումները ուղղակիորեն այս օրերի իրականությունն են։ Ներկայացվող տեսանյութը «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության զուգահեռների մասին է։
23:33 03.11.2020
Ահաբեկչական հարձակումներն այսօր ցնցել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Կան զոհեր և վիրավորներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Հարձակում գործած անձանցից մեկը ոչնչացվել է, համաձայն երկրի ներքին գործերի նախարարության՝ նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:06 03.11.2020
Էկոցիդ. այսպես է կոչվում բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելու, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելու, ընդհանրապես էկոլոգիական աղետ առաջացնելու երևույթը: Մասնագետները պնդում են, որ այն, ինչն հիմա կատարվում է Արցախում, նաև էկոցիդի դրսևորում է՝ էկոհամակարգի բնաջնջում քիմիական նյութերով: Մանրամասները՝ տեսանյութում։
18:40 02.11.2020
Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 30.10.2020
Այսօր բոլորի ուշադրությունը սևեռված էր Ժնև, ուր հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մինչ այդ տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը: Հայաստանը մինչ այս հայտնել էր, որ առաջնային է մնում հրադադարի մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Մանրամասները՝ տեսանյութում։
00:05 29.10.2020
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը այսօր ներկայացրել է հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն են տալիս ներելու մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները: Փոխնախարարը պարզաբանել է նաև ռազմական դրության պայմաննեում ԵԱՏՄ-ից ներկրվող մի շարք ապրանքատեսակների հարկերից ազատման կարգը: Մանրամասները՝ տեսանյութում։