TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Արխիվ

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը արցախցիներին այսօր չլսեց․ բողոքի ակցիան կշարունակվի վաղը

17:42 26.10.2020

Հայաստանի տարբեր բնակավայրերից առավոտյան ժամը 08:00-ին Երևան հասած արցախցի կանայք ու երեխաները Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև նախ հնչեցրին Արցախի հիմնը, ապա հանդես եկան պահանջներով։ Նրանք պահանջեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչությունը պատժելուն ուղղված գործողություններ իրականացնել: Նաև նամակ հանձնելու նպատակով պահանջեցին հանդիպում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներին մոտեցան գրասենյակի անվտանգության աշխատակիցները և […]

̰
Շուրջ 20 հազար մարդ ու հայկական «Բերդ»` Էյֆելյան աշտարակի մոտ. հայերը պահանջում են ճանաչել ԼՂ անկախությունը

23:11 25.10.2020

Ֆրանսիայում այսօր բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն: Նրանք  երկրի իշխանություններից պահանջել են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
̰
Արցախյան պատերազմ ՝ հիմա և 90-ականներ․լեգենդար Կոմանդոսի դիտարկումները

23:40 24.10.2020

Հայաստանի պատմության թանգարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Նա մի քանի դրվագ է պատմել 90-ականնների հերոսական դեպքերից՝ Հադրութի, Շուշիի ազատագրումից հետո նաև զուգահեռներ անցկացրել այն և այս պատերազմների միջև: Ի դեպ, այդ հանդիպումից ստացված ողջ հասույթը Պատմության թանգարանի աշխատակիցները փոխանցելու են բանակի կարիքների համար: […]

̰ ̰
̰ ̰
Մի՛ լռեք, այլ արդար եղեք․ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ցույցով եղել են ՀՀ ԱՄՆ դեսպանատան մոտ

13:50 22.10.2020

Պահանջատեր ենք, մեր հողն ու սուրբ օջախը չենք տա թշնամուն․ արցախցի կանայք ու երեխաներն այսօր էլ իրենց բողոքն արտահայտել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։ Հենց Արցախի ճանաչումն էլ կլինի նորի սկիզբը, անվտանգության երաշխիքը, խաղաղ ապրելու և արարելու գրավականը։ Ուստի արցախցիները վստահ են, որ հաղթանակ լինելու է։ Կրկին ապացուցելու կարիք չունենք, այդ մասին գիտեք դուք էլ՝ […]

̰
̰
Բողոքի ակցիաներ ՀՀ-ում Գերմանիայի և Իտալիայի դեսպանատների առջև

19:59 21.10.2020

«Կույր մի ձևացեք, տեսե՜ք իրականությունը և ճանաչե՜ք Արցախի անկախությունը, դատապատե՜ք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»։ Այս կոչերով Երևանում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել նախ Գերմանիայի, ապա՝ Իտալիայի դեսպանատների առջև։ Ակցիայի մասնակիցները դեսպանատներին հորդորել են չմնալ լուռ դիտորդի դերում, ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական տեռորիզմը և եվրոպական երկրներում ի շահ Արցախի գործուն քայլեր ձեռնարկել։ Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը

21:25 20.10.2020

Ադրբեջանը թե՛ հիմա, թե՛ ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի ընդունման հենց սկզբից անընդհատ շահարկում է դրանք, և  միջազգային հանրության մոտ փորձ է անում տպավորություն ստեղծել, թե ՄԱԿ-ը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Տեսանյութում վերհիշենք ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիմնական դրույթներն ու ԼՂ անկախացման իրավական հիմքերը։

̰
Պատերազմի 24-րդ օրվա ժամանակագրությունը

20:53 20.10.2020

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին։   Պատերազմի 24-րդ օրվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը՝ տեսանյութում:

̰
Պատերազմի 23-րդ օրվա ժամանակագրությունը

23:47 19.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին արդեն երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններով: ՊԲ-ից հայտնում են, որ բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ […]

̰
Պատերազմի 22-րդ օրվա ժամանակագրությունը

22:13 18.10.2020

Ադրբեջանական զինուժն կոպտորեն խախտել է հրադադարի երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վաղ առավոտյան հարավի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկել:  Իսկ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:  Օրվա ընթացքում հակառակորդը պարբերաբար խախտել է հումանիտար հրադադարը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Խոցված միլիոններ կամ ինչու Ադրբեջանը լուրջ հաջողության չի հասնում. ամերիկացի փորձագետի կարծիքը

23:40 17.10.2020

Միջազգային  քաղաքագետներն  ու ռազմական  փորձագետները 3 շաբաթ է հետևում և վերլուծում են արցախյան սահմաններին ծավալած  ադրբեջանաթուրքական պատերազմին:Ինչ էր ակնկալում Արբեջանը Թուրքիայի անմիջական, ուղղակի օժանդակությամբ և ցուցումներով պատերազմ սկսելուց առաջ, և ինչի է հասել մինչ այժմ։ Ամերիկյան հեղինակավոր Stratfor անկախ ռազմական հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետի կարծիքով՝ Բաքվին չի հաջողվել հասնել իր նպատակներից և ոչ մեկին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Աշխարհի հայերը չեն լռում․ դարձյալ փակվել են եվրոպական մի շարք մայրուղիները

22:27 17.10.2020

Աշխարհի հայերը չեն լռում: Արցախի անկախության ճանաչման ու թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դադարեցնելու կոչերն այս օրերին հնչում են աշխարհի տարբեր երկրներում: Դարձյալ փակվել են եվրոպական մի շարք մայրուղիները: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
73-ամյա գյումրեցի պապի պատմությունն ու լուսանկարը՝ համախմբվածության ևս մեկ օրինակ

20:53 17.10.2020

73 ամյա գյումրեցի Ստյոպա Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին դարձան ոգևորիչ ու համախմբվածության ևս մեկ օրինակ։ Ստյոպա պապը մարտական ուղի անցած մարդ է, Արցախի ու հայրենիքի ինքնապաշտպանության համար միշտ պատրաստ մեկնելու սահման։ Նոր է վերադարձել պատերազմի ամենաթեժ կետից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Մեր հողը հերոս ու գեներալ ծնող է, երկիրն էլ ՝ Բերդ՝ Շուշիի նման․ Արկադի Տեր-Թադևոսյան

21:15 16.10.2020

Մեր հողն է այդպիսին, հերոս ու գեներալ ծնող, երկիրն էլ ՝ Բերդ՝ Շուշիի նման: Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այս խոսքերն ավելի արժեքավոր ու հուսադրող են դառնում հատկապես այս օրերին: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այցելել է Արցախի հերոս գեներալին։ Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
Արցախի անկախության ճանաչում. ակցիաների քրոնիկոնը

16:58 16.10.2020

Արցախի անկախության ճանաչում: Այս գաղափարը ակտիվ շրջանառվում է աշխարհի տարբեր կողմերում: Միլանը երեկ հաստատել է Արցախի անկախության ճանաչման միջնորդագիրը: Միաժամանակ Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի դատապարտման կոչերով նոր ակցիաներ են տեղի ունենում աշխարհի տարբեր կողմերում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 18-րդ օրվա վիճակագրությունը

23:44 15.10.2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Վիճակը շարունակում է լարված մնալ նաև հիմա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը

23:40 14.10.2020

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝  կրկին թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, այդ թվում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:  Ռազմաճակատում իրավիճակը դարձյալ շարունակում է մնալ չափազանց լարված. պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 17-րդ օրվա ժամանակագրությունը

22:57 13.10.2020

Ըստ այսօր հրապարակված վերջին պաշտոնական տեղեկությունների` առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդն անցել էր հարձակողական գործողությունների։ Պաշտպանության բանակը կասեցնում է թշնամու նախահարձակ գործողությունները, և պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում է համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ արձանագրեց «Հորիզոնի» տեսախցիկը հրթիռակոծված Շուշիում

18:46 13.10.2020

Չնայած նրան, որ Շուշին շարունակ հրթիռակոծվում է, կյանքը կանգ չի առել։ Մարդիկ շարունակում են ոչ միայն չհեռանալ իրենց հայրենիքից, այլև առօրյան լցնում են աշխույժ եռուզեռով։ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Շուշիում, շրջել հրթիռակոծված վայրերով, զրուցել տեղացիների հետ, արձանագրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերածությունները։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

̰ ̰
Սակրավորներն Արցախում կատարում են ականազերծման աշխատանքներ․ «Հորիզոնի» նկարահանող խումբը՝ Արցախում

18:40 12.10.2020

Արցախում գտնվող «Հորիզոնի» նկարահանող խումբը շարունակում է առաջնագծից մեզ նոր տեղեկություններ և կադրեր փոխանցել։ Այսօր էլ նրանք մասնակցել են ականազերծման աշխատանքներին։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության․

̰ ̰
«Հաղթելու ենք». «Հորիզոնի» շրջայցը Երևանում

20:44 10.10.2020

«#Հաղթելու_ենք»․ հայի շուրթերից այս օրերին հնչող արտահայտություն, որ ողողում է համացանցն ու հորդում փողոցներ։ Սահմանին մարտիկներն են, թիկունքում՝ նրանց թիկունքն ամուր պահող ազգը։ Մայրաքաղաքի ամեն անկյունում կտեսնեք ժպտացող մարդկանց՝ խիզախ զինվորի անձնվեր գործով հպարտ ու ոգևորված։ Ինչո՞ւ չէ՝ անցուդարձ անողների աչքերում նաև թախիծն է ՝ գիտակցաբար կյանքը հայրենիքին նվիրողների համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը մայրաքաղաքում շրջել […]

̰
BACK_TO_TOP