TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Պատերազմի 13-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

22:38 09.10.2020

Բոլոր հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծ կորուստներ: Պատերազմի 13-րդ օրվա ժամանակագրությունը՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ տույժեր կկիրառվեն ռազմական դրության սահմանափակումները խախտելու դեպքում. խորհրդարանը հաստատեց

21:35 09.10.2020

Կառավարության առաջարկությամբ խորհրդարան այսօր արտահերթ նիստ է գումարել և հատուկ ընթացակարգով քննարկել վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Կառավարության և «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական այս նախաձեռնությունները ընդունվել են թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰ ̰
Պաշտպանության ոլորտի հարցերը՝ ԱԺ հերթական ու արտահերթ նիստերի օրակարգում. տեղի կունենա նաև 2020-ի բյուջեի վերաբաշխում

22:30 06.10.2020

ԱԺ-ը հերթական նիստերի օրակարագից ընտրել է բացառապես այն հարցերը, որոնց քննարկումը հնարավոր չէ հետաձգել, ըստ այդմ՝ առաջին բաժնում մնացել է երեք հարց, որոնք այսօր ներկայացրել է ԱԺ նախագահը: Մտքերի փոխանակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հնարավոր է վարչապետի հետ փակ հանդիպում կազմակերպել, ինչը խորհրդարանի նախագահը չի բացառել: Նիստն ընդհանուր […]

̰
Պատերազմի 9-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

23:01 05.10.2020

Ինտենսիվ մարտերը շարունակվում են: Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։ Ռազմաճակատային 9-րդ օրվա ժամանակագրությունը՝ տեսանյութում:

̰
Մի կողմից նոր կյանք, մյուս կողմից` պայքար հանուն ապրելու իրավունքի. Երևանում ծնված արցախցի փոքրիկը դուրս է գրվել ծննդատնից

21:27 05.10.2020

Արցախցի ևս մի փոքրիկ է ծնվել Երևանում: Նորածնի՝ Արթուրի հայրն առաջնագծում է, արդեն տեղյակ է որդու լույս աշխարհ գալու մասին: Փոխանցել է, որ այսուհետ ավելի ամուր է իր թիկունքը: Փոքրիկն այսօր դուրս է գրվել ծննդատնից, դեռ մի քիչ էլ կմնա Երևանում: Մայրը վստահ է, որ կարճ ժամանակ անց կրկին տուն են վերադառնալու: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰ ̰
Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական պատերազմը ոտքի է հանել Սփյուռքի հայերին

23:07 04.10.2020

Արցախի դեմ սանձազերծած և արդեն 1 շաբաթ տևող ադրբեջանա-թուրքական պատերազմը ոտքի է հանել Սփյուռքի հայերին: Բողոքի ակցիաներ են սկսվել աշխարհի տարբեր երկրներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ի՞նչ անել, եթե «Օդային տագնապ» կամ «Ուշադրություն բոլորին» ազդանշան հնչի

23:13 03.10.2020

Ինչ է պետք իմանալ օդային տագնապի և դրան հաջորդող գործողությունների մասին. այս օրերին օրակարգային է դարձել բնակչության քաղպաշտպանության հարցը: Որո՞նք են զգուշացնող ազդանշանները, և ի՞նչ պետք է անել դրանց ժամանակ. «Հորիզոնի» անդրադարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախորդ օրերին առաջնագծում մարտնչող մեր զինծառայողների սխրանքները

23:00 03.10.2020

Այն մասին, թե նախորդ օրերին առաջնագծում մարտնչող զինծառայողներն արիության և հերոսության ինչպիսի օրինակներ են կերտել։ Հանկարծակիության պայմաններում իրադրությունը հստակ պատկերացնելով՝ ՊԲ-ի խիզախ տղաները ծուղակի ու խուճապի մեջ են պահել հակառակորդին և հաղթել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 7-րդ օրվա զարգացումները՝ ըստ ժամանակագրության

22:18 03.10.2020

Օր 7-րդ. Արցախն ու Հայաստանը շունչը պահած, ամեն վայրկյան պատրաստ նետվելու մարտի դաշտ, կորցրած քուն ու հանգիստ՝ հետևում է իրավիճակին: Վաղ առավոտյան Արծրուն Հովհաննիսյանի առաջին լուրն այն մասին էր, որ գիշերն ընթացել են թեժ մարտեր, հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարվածային ԱԹՍ-ից արձակած հրթիռի վնասները Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում

23:36 02.10.2020

Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի վրա թշնամու հարձակումների մասին են պատմում Քյավառ հեռուստաընկերության մեր գործընկերները։

̰
̰ ̰
Արցախում դարձյալ թիրախավորվել են լրագրողները․ «Հորիզոնի» տեսախցիկն արձանագրել է տեղի ունեցածը

19:15 02.10.2020

Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել քաղաքացիական օբյեկտները: «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր եղել է Մարտակերտում, որը մնում է հակառակորդի նշանառության տակ: Մարտակերտից վերադառնալիս ադրբեջանական զինուժը կրակել է միկրոավտոբուսի ուղղությամբ, որում, բացի մեր գործընկերներից, եղել են նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել, վնասվել է միայն ավտոմեքենան: «Հորիզոնի» տեսախցիկն արձանագրել է տեղի ունեցածը:

̰
̰
Ինչպե՞ս են կամավորների հավաքած արկղերը հասնում հասցեատիրոջը․ «Հորիզոնի» շրջայցը Երևանի փողոցներով

22:29 01.10.2020

Առաջնագծում մարտիկներն են, թիկունքում՝ նրանց զորավիգ լինել ցանակացողները։ Ամեն գյուղ ու քաղաքում, մարդաշատ վայրերում ու սոցիալական ցանցերում կտեսնեք կամավորների, նախաձեռնություններով հանդես եկող տարբեր խմբերի։ Արցախին կամ արցախցուն շտապ օգնելու բարի ցանկությամբ մեկտեղում են սնունդ, հագուստ, դեղորայք ու անգամ գումար։ Այստեղ կարևոր է հստակ տարանջատել աջակցության անկեղծ մղումով առաջնորդվողներին իրավիճակից օգտվել ցանկացողներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 5-րդ օրը․ հոկտեմբերի 1-ի իրադարձությունները՝ ըստ ժամանակագրության

22:22 01.10.2020

Սեպտեմբերի 27-ից, ինչ Ադրբեջանը նախահարձակ ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել, առաջին անգամ անցած գիշեր առաջնագծում համեմատաբար հանգիստ է անցել: Սակայն օրվա ընթացքում ինտենսիվ ռազմական գործողությունները վերսկսվել են:  Պատերազմի 5-րդ օրվա պատկերը ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Մինսկի խմբի հայտարարությունը, Մակրոնի ձեռքի տակ եղած փաստերը, Իրանի և ՌԴ-ի արձագանքը վարձկաններին․ միջազգային արձագանքը Արցախյան պատերազմին

21:30 01.10.2020

Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Արցախի շփման գծում ծավալվող մարտական գործողություններին։ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով հայտարարություն են տարածել Միսնկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Հարցը քննարկման օրակարգ է մտել նաև Եվրոպական խորհրդի նիստում։ Իրանն էլ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին լուրերին, հայտարարել է, որ թույլ չի տա ահաբեկչական խմբավորումների տեղափոխումը Կովկաս։ […]

̰
Պատերազմի չորրորդ օրը. սեպտեմբերի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը՝ ըստ ժամանակագրության

22:53 30.09.2020

Պատերազմի չորրորդ օրը հակառակորդը շարունակում է իր մարտավարությունը՝  ներգրավելով ռազմատեխնիկական նոր միջոցներ, օգտագործելով Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդն անցել է լայնածավալ հարձակողական գործողությունների, իսկ Վարդենիսին հասցված հարվածներից հետո Հայաստանի Հանրապետության որևէ այլ հատվածում գործողություններ չեն ընթացել։ Մինչ այս պահը օրվա զարգացումների ժամանակագրությունը՝ ներկայացվող տեսանյութում:

̰
Ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում գիշերը հակառակորդի ԱԹՍ-ները խոցելուց հետո․ ներկայացնում է SHANTNEWS-ի թղթակիցը

21:27 30.09.2020

Գիշերը Ստեփանակերտում այդքան էլ խաղաղ չանցավ: Հերթական անգամ հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք խախտեց մայրաքաղաքի օդային տարածքը: Դրանցից երկուսը, սակայն, հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կարճ ժամանակում ոչնչացրին: Առավոտյան, սակայն, ստեփանակերտցին անցավ իր առօրյա գործերին, ասես, ոչինչ էլ չէր պատահել, ասես, ժամեր առաջ իրենց տների մոտ չէին ընկել հակառակորդի խոցված անօդաչուները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Կովկաս-2020»-ի Հայաստանի զորախումբը միանգամից կմեկնի առաջնագիծ․ չի դադարում նաև արտերկրից Արցախ շտապողների հոսքը

20:55 30.09.2020

Ռուսաստանի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ուսումնավարժանքներից հաղթական տրամադրությամբ հայրենիք է վերադարձել Հայաստանի զինվորականների խումբը։ Օդանավակայանից միանգամից առաջնագիծ հասնելու նրանց տրամադրվածությունը կիսել են նաև Ռուսասատանից չարտերային չվերթներով Հայաստան հասած հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մարտական ոգին «Զվարթոց»  օդանավակայանում չափել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Պատերազմը ոչ միայն սահմանին է, այլև տեղեկատվական դաշտում․ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին

19:31 30.09.2020

Պատերազմը ոչ միայն սահմանին է, այլև տեղեկատվական դաշտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ պարզաբանելով, թե ինչ է կատարվում սահմանին և որ կողմն է իրականում սկսել լայնամասշտաբ պատերազմ: Վարչապետը խոսել է  նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածության անհերքելի ու վտանգավոր փաստի, նաև միջազգային կառույցների կողմից դրան համարժեք գնահատական տալու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պատերազմի 3-րդ օրը․ սեպտեմբերի 29-ի իրադարձությունները՝ ըստ ժամանակագրության

22:00 29.09.2020

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած ժամերի  ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: Ադրբեջանական զինուժը այսօր թիրախավորել է ՀՀ սահմանային Վարդենիսի շրջանը: […]

̰
Հայ պաշտոնյաները ուշադրություն են հրավիրել ադրբեջանական ագրեսիայի ծրագրված լինելու և թուրքական մասնակցության վրա

21:32 29.09.2020

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին այսօր ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա: Նա խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ: Այսօր միջազգային գործընկերներին իրավիճակը ներկայացրել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն […]

̰ ̰
BACK_TO_TOP