TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Ամուր ենք պահում զինվորի թիկունքը. ՀՀ-ում քաղաքացիները կանոնավոր կերպով արյուն հանձնելու են գնում

21:15 28.09.2020

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր այնտեղ էր: Կամավորները նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում․«Հորիզոն»-ի հատուկ ռեպորտաժը

23:02 27.09.2020

Շփման գծի ողջ երկայնքով այսօր առավոտյան ադրբեջանական կողմը սադրիչ  ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի տարբեր ուղղություններով , ակտիվ հրետակոծության  է ենթարկել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: «Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել  Ստեփանակերտում ։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք , թե ինչ է արձանագրել մեր նկարահանող խումբը։ Հատուկ ռեպորտաժ․  

̰
ՀՀ զորահավաքի կարգն ու ռազմական դրությունը

23:01 27.09.2020

Ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է  Հայաստանի Հանրապետությունում ռազմական […]

̰
Տեղեկատվական պատերազմ. ինչո՞ւ է ավելացել հակահայ քարոզչության չափաբաժինը

22:17 26.09.2020

Հակահայ քարոզչության չափաբաժինը ադրբեջանա-թուրքական լրահոսում վերջին շրջանում զգալի ավելացել է: Ինֆորմացիոն պատերազմում ադրբեջանական կողմից նոր  ապատեղեկատվություն է սկսել տարածվել: Ինչպիսի տարածաշրջանային զարգացումներ կարելի է կանխատեսել՝ արևելագետներն այսօր որոշակի մեկնաբանություններ են տվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԴ-ում տեղի ունեցածի շաբաթվա քրոնիկան ու նախագահի և փոխնախագահի ընտրության ժամկետների մասին

21:47 26.09.2020

Սահմանադրական դատարանին այս շաբաթ չհաջողվեց նախագահ ու տեղակալ ընտրել` չնայած երեք օր շարունակ տևած քննարկումներին: Բարձր դատարանը հաջորդ շաբաթ էլ կշարունակի իր աշխատանքները: Սահմանադրական դատարանի շաբաթվա քրոնիկան ու նախագահի և փոխնախագահի ընտրության ժամկետները՝  տեսանյութում:

̰
Ինչպես է աշխատել խորհրդարանն անցած ամիսներին․ ներկայացվել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի հաշվետվությունը

22:15 25.09.2020

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։  Այս նստաշրջանը տարբերվող էր մյուսներից: Խորհրդարանը նստաշրջանի 5 աիսներից 3-ը աշխատել է բացառիկ պայմաններում, այսպես կոչված, ֆորսմաժորային իրավիճակում: Ըստ այդմ՝ տարբերվող են եղել նաև խորհրդարանի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի պատասխանատուներից բացի, մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների մեկական պատգամավորներ: […]

̰
Ինչպես է աշխատում ՊԵԿ-ը տնտեսական դժվարությունների այս փուլում․ ՊԵԿ նախագահն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

23:23 24.09.2020

Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել ՊԵԿ նախագահը:  Հիշեցնենք, որ նախկինում Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԴ նախագահի մեկ թեկնածու կա. ՍԴ-ում այսօր տեղի ունեցածի մասին

22:14 24.09.2020

Սահմանադրական դատարանում այսօր էլ չի հաջողվել նախագահ ընտրել: ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու առաջադրում է եղել: Հորիզոնի նկարահանող խումբը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ողջ օրվա ընթացքում աշխատել է ՍԴ շենքի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես պետությունը պետք է արձագանքի վարակի նոր ալիքին․ հակահամաճարակային միջոցառումների քննարկում կառավարության նիստում

18:56 24.09.2020

Կառավարության այսօրվա նիստը ևս սկսվել է կորոնավիրուսի վիճակի վերաբերյալ քննարկմամբ: Վարչապետն ասել է, որ վիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվել է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակակիրների թվի աճը կապված է մարդկանց տեղաշարժի ծավալների ավելացման հետ: Ըստ վարչապետի՝ այս պայմաններում տեսչական մարմինները և ոստիկանությունը պետք է ուժեղացնեն հսկողությունը իրավիճակը վերահսկելի պահելու համար: Դարձյալ Covid-19-ի թեման շարունակելով ՝նշվեց, […]

̰
Նոր կանոններ արտերկրից Հայաստան ժամանողների համար. «Հորիզոնի» հատուկ անդրադարձը առողջապահության նախարարի հրամանին

21:45 23.09.2020

Առողջապահության նախարարը նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է նոր կորոնավիրուսի, այսպես ասած,  ռիսկային գոտում հայտնվածներին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ինչպե՞ս են տարբեր երկրները շնորհավորել ՀՀ անկախության 29-ամյակը

21:20 21.09.2020

Անկախության 29-ամյակի կապակցությամբ Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրներից և միջազգային կառույցներից։ Ուղերձներ են ստացվել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Եգիպտոսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրաքից, Ինդոնեզիայից ու մի շարք այլ երկրներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետը ներկայացնում է Հայաստանի՝ մինչև 2050թ․ վերափոխման ռազմավարությունը

21:17 21.09.2020

Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների և աշակերտների ներկայությամբ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը: Մինչ բովանդակային մասին անդրադառնալը․ վարչապետն ասել է, որ կառավարության որոշումը և միջոցառման բացառիկ բնույթը թույլ է տալիս իրեն առանց դիմակ ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում սկսել է աճել վարակի տարածման դինամիկան. «Հորիզոնի» հատուկ անդրադարձը վերջին օրերի վիճակագրությանը

22:02 18.09.2020

Աշխարհի մի շարք երկրներում, հատկապես եվրոպական մայրցամաքում, վերջին շրջանում նորից կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է  նկատվում: Այդ շարքում բացառություն չէ արդեն նաև Հայաստանը: Վերջին օրերի դինամիկայի և միտումների փոփոխության մասին` տեսանյութում:  

̰
Սիրիական Իդլիբում թուրք զինվորականները ցրել են Թուրքիայի ռազմական ներկայության դեմ բողոքող ցուցարարներին

21:46 18.09.2020

Թուրքիայի ու թուրքամետ խմբավորումների կողմից վերահսկվող Սիրիական Իդլիբ նահանգում տեղի բնակչությունն առաջին անգամ համարձակվել է հակաթուրքական բողոքի ցույց նախաձեռնել: Մասնակիցները Անկարայի գործողությունները ագրեսիա էին որակում ու պահանջում էին վերջ տալ ինտերվենցիային: Թուրք զինյալները խաղաղ ցուցարարների դեմ ուժ են կիրառել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վերականգնվում են Տավուշի սահմանապահ գյուղերը․ շրջայց թշնամու գնդակոծությունից տուժած բնակավայրեր

21:37 18.09.2020

Տավուշի սամանամերձ գյուղերում՝  Այգեպարում, Չինարիում և Ներքին Կարմիրաղբյուրում շարունակվում են հիմնանորոգման ու շինարակական աշխատանքները: Նորոգվում են հուլիսյան դեպքերի հետևանքով վնասված տներն ու փողոցները: Կառավարությունը  լրագրողների համար ճանաչողական այց է կազմակերպել այդ համայնքներ՝  տեսնելու և գնահատելու կատարված և ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աժ-ն ընդունել է տասնյակ օրինագծեր և սպառել հերթական նիստերի օրակարգը

20:50 18.09.2020

ԱԺ-ն այսօր քննարկել ու սպառել է հերթական նիստերի օրակարգը, որում ներառված էր 57 հարց: Այս ընթացքում խորհրդարանը ընտրել է ՍԴ երեք անդամների, որոնցից մեկի՝ Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Օրենսդիր մարմինն ընդունել է տասնյակ օրինագծեր, այդ թվում երեկ քննարկված՝ պաշտոնյաների հայտարարագրման ցանկն ընդլայնելու մասին օրենքը:Նաև այսօր քննարկված բոլոր նախագծերն են արժանացել պատգամավորների […]

̰
Խաղողը դաշտերում է մնացել, նախորդ տարվա գինին՝ մառաններում․ խաղողագործները կանգնել են խնդրի առաջ

20:14 18.09.2020

Խաղող մշակող գյուղացին և խաղողագործությամբ զբաղվող ընկերությունները խնդիրների առջև են կանգնել։ Բերքը դաշտերում է՝ մթերման գինը ոչ ձեռնտու։ Կորոնավիրուսի պատճառով անցած տարվա արտադրած գինին դեռ մառաններում է։ Այս դեպքում էլ բերքի նոր մթերման պահանջարկն է քիչ։ Կարկուտն այս տարի մեծ վնասներ չի հասցրել այգիներին, 2019-ի համեմատ էլ, խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, […]

̰
̰
Կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև պայթյունից տուժած ընտանիքների փոխհատուցում․ կառավարության այսօրվա նիստի որոշումները

19:12 17.09.2020

Ինչպես զսպել կորոնավիրուսի տարածման տեմպերը։ Թեմային անդրադարձ է եղել այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ: Գործադիրը նաև մի շարք որոշումներ է կայացրել, որոնք վերաբերել են Երևանի Զեյթուն վարչական շրջանում պայթյունից տուժած ընտանիքների փոխհատուցմանը, բուքմեյքերական գրասենյակների գործունեությանն ու այլ խնդիրների։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իշխանությունը դժգոհ է «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունից, ընդդիմությունը՝ նախարարի պատասխաններից

22:09 16.09.2020

ԱԺ-ն այսօր քննարկել է ՀՀ կառավարությանն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը: Դրանում ընդդիմադիր խմբակցությունն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին ու ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Նախարարի պատասխանները չեն գոհացրել ընդդիմությանը, որը շարունակել է պնդել իր պահանջը, իսկ իշխանության ներկայացուցիչներն այն որակել են կեղծ օրակարգ: Ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն են հասցրել ելույթներ […]

̰
̰
Օր երկրորդ. առաջին դասարանցիներին միացան մյուս աշակերտները

21:32 15.09.2020

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր երեկ, իսկ այսօր  դպրոց են գնացել նաև առաջինից բարձր դասարանցիները: Մեր նկարահանող խումբն այցելել է երևանյան մի շարք դպրոցներ ու հետևել թե արտակարգ պայմաններում դպրոց հաճախող աշակերտներն ու ուսուցիչները ինչպես են պահպանում հակահամաճարակային կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ-ում մոլեգնում են անտառային հրդեհները. Թրամփն ու Բայդենը դրանց պատճառների հարցում տարաձայնություններ ունեն

21:11 15.09.2020

ԱՄՆ-ում արդեն մի քանի շաբաթ է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Դրանք տասնյակ մարդկային կյանքեր են խլել և հազարավոր մարդկանց զրկել են օթևանից։ Ստեղծված իրավիճակը նաև քաղաքական առճակատումների պատճառ է դարձել: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Պուտինը Լուկաշենկոյին 1.5 մլրդ դոլարի վարկ կտա․ փակ հանդիպումից առաջ կողմերը որոշ փակագծեր են բացել

22:25 14.09.2020

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի։ Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը խոսել են մի շարք թեմաների, այդ թվում՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն Բելառուսի օրինական նախագահը չէ, և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն իրավական ուժ չեն […]

̰
Երկրորդ անգամ նույն պաշտոնի համար.ՍԴ դատավորների 3 թեկնածուների ընտրության հարցը քննարկվել է ԱԺ-ում

21:57 14.09.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ներառված է 57 օրինագիծ: Այսօրվա նիստի քննարկվող հիմնական հարցը եղել է ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությունը: Քննարկվել են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի, այնուհետ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի, ապա կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի թեկնածությունները: Նրանց ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան` ԱԺ-ում փակ […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճը, հազվագյուտ դելֆինների վերադարձը, նոր սահմանափակումները. կորոնավիրուսն աշխարհում

20:44 14.09.2020

Աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել արագ տեմպերով։ Նախորդ օրվա տվյալներով՝ 24 ժամում դեպքերի աճի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ Հիվանդության տարածումը որոշ երկրներում կոշտ սահմանափակումների առիթ է դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որքանով են դպրոցները պատրաստ ընդունելու առաջին դասարանցիներին. ռեպորտաժ մայրաքաղաքի կրթական հաստատություններից

10:20 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: SHANTNEWS-ի թղթակիցը մայրաքաղաքի կրթական հաստատություններից մանրամասներ է ներկայացնում։  

̰
Հին Գորիսը վերականգնվում  է. վարչապետն այսօր Խնձորեսկում էր

22:09 12.09.2020

Այսօր նշվում է Սպարապետի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Խնձորեսկում են եղել և մասնակցել են տոնական միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօրվանից ուժի մեջ մտած 4-ամսյա կարանտինի սահմանափակումներն ու անհրաժեշտ միջոցառումները

22:37 11.09.2020

Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրապետության  ողջ տարածքում այսօր ժամը 17-ից սահմանվել է կարանտին: Ըստ այդ որոշման` կարանտինը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Ի՞նչ սահմանափակումներ են գործելու այս ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP