TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Վարչապետը շրջայցով եղել է Արարատի մարզի տարբեր բնակավայրերում

19:21 21.08.2024

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջայց է կատարել: Վարչապետն առաջինն այցելել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգի: Լուսառատում Փաշինյանը բնակիչների հետ քննարկել է գյուղի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: Վարչապետը Երասխում հետևել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցի կառուցման աշխատանքներին, ունեցել նաև չնախատեսված կանգառ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Առաջին անգամ կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը. Արարատ Միրզոյանի ուղերձը

15:27 17.08.2024

«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու իրական հնարավորությամբ», «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Համաժողովն անցկացվելու է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն «Observer Research Foundation»-ի հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Ի՞նչ համալրումներ են եղել Ցեղասպանության թանգարանում

19:50 25.07.2024

Ի՞նչ համալրումներ են եղել Հայոց ցեղասպանության թանգարանում: Դրանք նվիրատվություններ են և թանգարանի միջոցներով տպագրված գրքեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ջրահեռացման և Մաշտոցի պողոտայի չորացած ծառերի խնդիրները քննարկվեցին գործակարգավարական նիստում

17:48 22.07.2024

Նախորդ շաբաթ Երևանում կրկին խնդիրներ են առաջացրել անձրևատար համակարգերը: Ջրահեռացման և մայրաքաղաքի այլ խնդիրների մասին այսօր մանրամասն զեկուցվել է Երևանի քաղաքապետին՝ հերթական գործակարգավարական նիստի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հեռանկար-բանավեճ. Շանթ ՀԸ-ի և BBC Media action-ի նոր համագործակցությունը

13:40 20.07.2024

Արդեն 2 ամիս է՝ «Շանթ» հեռուստաընկերության և «Բիբիսի մեդիայի» համագործակցությամբ ամեն ուրբաթ «Հորիզոն» լրատվականի հիմնական թողարկումից հետո հեռուստադիտողը հնարավորություն ունի բանավեճի ձևաչափով հետևելու ակտուալ հարցերի բազմակողմանի քննարկմանը: «Հեռանկար-բանավեճ» նոր նախագծի մասին՝ ռեպորտաժում:

̰
«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է». փառատոնի հիմնադիր

16:06 13.07.2024

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը կրկին Կապանում է. կազմակերպիչները խոստանում են հուլիսի 4-18-ն անցկացնել հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և […]

̰
Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո. գործադիրի որոշումները

19:24 11.07.2024

Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, ընտանեկան նպաստների փոխարեն էլ կներդրվի անապահովության նպաստ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:

̰
Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

18:48 03.07.2024

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Հասարակական տրանսպորտով երթևեկողների համար կյանքն էականորեն հեշտանում է, պետք է սկսենք մտածել ավտոմեքենաներից հրաժարվելու մասին». Ավինյան

16:23 17.06.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված գործակարգավարական նիստի գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքի խցանումներին, հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի և միասնական տոմսային համակարգի ներդրմանն ու անվտանգ երթևեկությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հունիսը լի է մշակութային միջոցառումներով. Տիգրան Ավինյան

16:36 10.06.2024

Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]

̰
Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները

15:36 08.06.2024

Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները, ինչո՞ւ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանում անցկացվում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը

16:10 06.06.2024

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին և 7-ին Երևանում անցկացնում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է աջակցել մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգի կիրարկմանը՝ դրա խթանման, ֆիննական, էստոնական և շվեդական փորձառության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Երկօրյա գիտաժողովին կլինեն թեմատիկ պանելային քննարկումներ: Այս […]

̰
Կայացավ «Կրթությունը՝ պետության հենասյուն» ուսուցչական համաժողովը

17:20 01.06.2024

Այսօր կայացել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական առաջին համաժողովը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսկերպ նպատակ ունի տարածել և խթանել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը դպրոցներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Էկոնոմիկայի նախարարությունը կաջակցի մեղվաբույծներին

14:54 25.05.2024

Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […]

̰
Երևանում գործարկվել է GIS հարթակը. անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

18:05 13.05.2024

Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է՝ նախկինում հանձնարարել էր, որ բակային տարածքներում տեղադրվեն ավելի ցածր կելվինով լուսատուներ: Զեկուցվել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: […]

̰
ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […]

̰
Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […]

̰
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ովքե՞ր են ընդգրկվել սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբերում

18:06 22.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հիմք է ընդունվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թ.-ի մայիսի 23-ի «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային […]

̰
Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

18:24 19.04.2024

«Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը». ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը, կարևորելով մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը, հարկային ոլորտում սպասվող բարեփոխումները ներկայացնելու և ոլորտի վերաբերյալ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված հարկ վճարողի օրվան: Հարկային օրենսգրքի բարեփոխումները և նորամուծությունները ներկայացնելիս անդրադարձ եղավ նաև կադաստրային արժեքի, չափագրումների նորմերի, շահութահարկ վճարողների նկատմամբ հարկման համակարգի լավարկումներին, […]

̰
Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ապօրինի գովազդային վահանակներն ու օդում կախված լարերը կապամոնտաժվեն

18:06 08.04.2024

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ևս 417 գովազդային վահանակ. այս և գործակարգավարական խորհրդացությանը քննարկված այլ հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ

16:52 06.04.2024

«Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները»,- վերահաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, և իրադրությունը սահմանագծում հանդարտվել է այն բանից հետո, երբ մեր զինված ուժերը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, այս մասին էլ […]

̰
Արցախցիները կարող են կնքել ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր

18:45 04.04.2024

Արցախից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու: Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով էլ կհատկացվի 97 մլն դրամ: 14,1 մլն դրամով կմշակվի ազգային 39 ստանդարտ: Այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մթերք և դեղեր կտրամադրվի. գործադիրի որոշումները

18:37 28.03.2024

Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ շեշտադրումներ արեց վարչապետը Տավուշում

17:43 19.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP