TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Միրզոյան

18:36 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Եվրոպական խորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել. ԱԺ

23:46 16.03.2024

Եվրոպական խորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Փաստաթուղթը ստացավ գրեթե բոլոր խմբակցությունների աջակցությունը. ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Օտարված պետական հողերի արժեքի 30%-ը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե. գործադիրի որոշումները

19:41 07.03.2024

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները վերաբերել են կրթական ու մարզական հաստատությունների շինաշխատանքներին, դրանց որակի պահպանմանը, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը ու համայնքապետարաններում մատուցվող ծառայությունների թվի ավելացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի և Հունաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի

19:55 04.03.2024

Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]

̰
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվել է ՀՀ կառավարությանը. գործադիրի այսօրվա որոշումները

18:30 29.02.2024

«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը: Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով: Միջազգային փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչպե՞ս են Իրաքում դիմավորում ՀՀ նախագահին. Բաղդադից հաղորդում է Շանթնյուզի թղթակիցը

16:40 27.02.2024

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Իրաքում է: Այսօր տեղի է ունեցել նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների նախագահները բանակցություններից հետո նաև հայտարարություններով են հանդես եկել: Հանրապետության նախագահի այցը Իրաքից լուսաբանում է նաև Շանթնյուզի նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
2023 թ.-ին Հայաստան է բերվել 1-ին հայկական Բոինգ բեռնատար օդանավը

15:21 24.02.2024

2023 թ.-ին Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ  բեռնատար օդանավը, հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ

18:56 12.02.2024

Մայրաքաղաքում անցած շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ, կվերանորոգվեն հուշարձաններ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, պահանջված որակին ու գնին: Քաղաքապետը վարչական շրջանի […]

̰
Կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը

18:58 02.02.2024

Երևանում այսօր կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը: Բանախոսների ներկայացմամբ՝ արհեստական բանականությունն իր նշանակությամբ շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար: Աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ և սա, Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար։ Վահան Քերոբյանը նախ […]

̰
Թմրամիջոցների դեմ պայքարը կուժեղացվի, կֆինանսավորվեն սուբվենցիոն ծրագրեր. գործադիրի որոշումները

18:48 01.02.2024

Ստեղծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, այսօրվանից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը, սուբվենցիոն ծրագրերին հատկացվել է ևս 30 միլիարդ 300 միլիոն: Նախագծերը հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տիգրան Հակոբյանն ամփոփել է ՀՌՀ-ի 2023թ.-ի աշխատանքը

20:13 30.01.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային […]

̰
Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետը՝ ՊԵԿ-ում

15:27 20.01.2024

«Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ»,-ՊԵԿ-ում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետը մասնակցել է Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկմանը

18:05 19.01.2024

Մինչ Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: Առաջինը վերաբերել է Արդարադատության նախարարության՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելուն: «Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունն ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ […]

̰
Վարչապետին Կադաստրի կոմիտեում ներկայացրել են 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը

15:57 13.01.2024

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա տեղակալները վարչապետին զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10.121 բնակելի տարածք։ Վարչապետը վիճակագրությունը շատ հետաքրքիր է համարել։ «2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար […]

̰
Արցախցիներն աշխատանքով կապահովվեն, շահումով խաղերը կվերահսկվեն. Կառավարության այսօրվա նիստի որոշումները

16:12 11.01.2024

Պետությունը կաջակցի Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում: Հաջորդ տարվանից Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը: Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է և ցանկություն է հայտնում ծանուցումը ստանալ էլ. փոստով: ՆԳ նախարարի ներկայացրած նախագիծը քննարկվել էր նաև Կառավարության նախորդ տարվա վերջին նիստում: […]

̰
2024 թվականին կենսաթոշակի չափը չի ավելանա. Նարեկ Մկրտչյանն ամփոփել է 2023թ.-ի ծրագրերն ու խոսել անելիքներից

18:42 10.01.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախ ներկայացրել է 2023 թ.-ի սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնք սկզբում եղել են առաջնային կարիքների և կացարանների ապահովման տեսքով, ապա կառավարությունն իրականացրել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Արցախից տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև […]

̰
«Դարձի՛ր ոսկրածուծի դոնոր ու կյանք փրկիր». հունվարի 8-ը՝ ոսկրածուծի դոնորի օր

19:08 08.01.2024

Հունվարի 8-ին «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» բարեգործական հիմնադրամի թիմը արդեն 25 տարի Հայաստանում և Միացյալ Նահանգներում նշում է Ոսկրածուծի դոնորի օրը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ ակցիայի իրականացման վայր է դարձել Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր»-ն այսօր ունի 35000 հայ կամավոր դոնոր՝ աշխարհի շուրջ 41 երկրից: Այսօրինակ ակցիաները նպատակ ունեն փրկելու արյան […]

̰
Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետևողական. վարչապետը՝ Արմավիրի դպրոցներում

16:28 06.01.2024

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ եղել է Արմավիրի մարզում: Վարչապետը շրջել է դպրոցներում, նկատել թերություններ և հանձնարարել դրանք շտկել ամբողջությամբ: Վարչապետի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արագած բնակավայրում էր: Նիկոլ Փաշինյանը Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում շինարարական թերությունները նախ բակում է նկատել: Ինչպես Լոռիում, Արմավիրում ևս վարչապետը դժգոհ է մնացել շինաշխատանքների ու նոր գույքի որակից. ջրի […]

̰
«Ամենաթանկ նվերը».  ինչի մասին է «Շանթի» նոր ամանորյա ֆիլմը

20:45 30.12.2023

«Շանթ» հեռուստաընկերության ամանորյա եթերը, ինչպես միշտ, կլինի հագեցած սեփական արտադրության բազմաթիվ ծրագրերով ու նախագծերով, կլինի վառ ու գունեղ, կլինի տարբերվող ու ինչպես միշտ կլինի մի նոր անակնկալ: Այս անգամ անակնկալի անունն է «Ամենաթանկ նվերը»: Ասում են՝ նույնիսկ այն, ինչ չի կարող լինել, մի օր անպայման կլինի, եթե հավատում եք հրաշքների: Դրա համար կյանքում միշտ պետք […]

̰
Անձնագրային ծառայությունում առկա խնդիրները կվերացվեն, առողջապահական ուղեգրումը կդառնա էլեկտրոնային

18:58 28.12.2023

Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կվերացվեն անձնագրային ծառայությունում առկա խնդիրները: Նախատեսվում է ստեղծել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգ: Կառավարությունը որպես առաջին քայլ կհայտարարի միջազգային մրցույթ: Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին կանցնի էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Մանրամասները՝ Կառավարության այս տարվա վերջին նիստի մասին պատմող ռեպորտաժում:

̰
«Էլի լավա» թիմը պետության օժանդակությամբ կլինի միջազգային բեմերում

19:44 27.12.2023

«Տարատեսակ սահմանափակումները ոչինչ են, եթե կա ոգու թռիչք»,- Շանթ ՀԸ նախագծերից հայտնի «Էլի լավ ա» թիմի տղաներին հյուրընկալելիս` ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կառավարությունը կօժանդակի, որ հաշմանդամություն ունեցող այս տղաները գարնանը հանդես գան միջազգային բեմերում և կոտրեն կարծրատիպեր: «Տղաները լավ օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է մարդը փոխի ինքն իրեն և աշխարհին […]

̰
Երևանում սոցիալապես անապահով 703 ընտանիքի վառելափայտ կտրամադրվի

18:44 18.12.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մետրոպոլիտենում դեկտեմբերի 11-ին գիծ է դուրս եկել 1 շարժակազմ՝ 3 վագոնով: Տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թ.-ի հունվարի 15-ին։ Երևանի բազմաբնակարան շենքերում շարունակվում է հին վերելակները նորերով փոխարինելու գործընթացը, մուտքերում էլ տեղադրվում են կոդային […]

̰
Կայացել է «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը»» փորձագիտական համաժողովը

17:26 05.12.2023

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի  դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]

̰
Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության

15:14 02.12.2023

Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության. երեկ՝ Երևանի ժամանակով ժամը 22.15-ին, հաջողությամբ տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին հայրենական արտադրության արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը: Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց դպրոցի բացմանը

18:12 27.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների […]

̰
Հայաստանը ողջունել է վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը

17:36 14.11.2023

Հայաստան-Եվրոպա խորացող համագործակցություն, կառուցվող նոր կամուրջներ՝ քաղհասարակության ու փորձագիտական հանրության մեջ: Հայաստանը ողջունել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մեր երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Երևանում անցկացվել է հայ-լեհական փորձագիտական առաջին համաժողովը՝ հայ և լեհ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում:

̰
̰
Կգործի մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենք. գործադիրի որոշումները

17:42 09.11.2023

Արցախցիները նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական ևս 50 հազար դրամ աջակցություն, Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, կգործի մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի երթևեկությունը կարգելվի. Տիգրան Ավինյանի նոր հանձնարարականները

19:39 06.11.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարականի հերթական նիստը: Երևանի փոքր կենտրոնում օրվա որոշակի ժամերի կարգելվի բեռնատարների մուտքը, Հրազդանի կիրճում էլ չեն երթևեկի շաբաթ և կիրակի օրերին: Իսկ ահա հանրային տրանսպորտի հնարավորություններն ու առավելությունները մայրաքաղաքում կավելացվեն: Տիգրան Ավինյանն արձանագրել է, որ հօգուտ հանրային շահի ձեռնարկվող քայլեր անելիս հանդիպում են նաև իրավական խոչընդոտների: Մի դեպքում՝ ի հեճուկս քաղաքապետարանի […]

̰
BACK_TO_TOP