22:34 07.01.2020
Կարգազանց վարորդները 2020-ի հունվարի 1-ից զրկվում են միավորներից։ Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել այն վերականգնելու համար։ Նոր համակարգի ներմուծումը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև համացանցում՝ բալային հումորներից մինչև բալերի վաճառք: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն վարորդները նոր՝ բալային համակարգի նկատմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:19 06.01.2020
Արդեն մի քանի ամիս է, ինչ Ավստրալիայում մեծամասշտաբ հրդեհներ են: Ինչպես է այն սկսվել, ինչ զարգացում ունեցել և ինչ մասշտաբների հասել. ներկայացնում ենք տեսանյութում: Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում։
23:08 06.01.2020
Իրանցի գեներալի սպանությանը հետևել են արձագանքները աշխարհի տարբեր անկյուններից: Իսկ ինչպես է խնդրին վերաբերվում պաշտոնական Երևանը: Նախ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, իսկ վարչապետը ուղերձ է հղել կողմերին, նաև անդրադարձել համացանցում տարածված ապատեղեկատվությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 06.01.2020
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել: Ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:
20:15 04.01.2020
ԱԻՆ ՃԿԱԿ-ում տոնական օրերին ևս աշխատում են: Մեր թղթակիցն այցելել է կենտրոն, զրուցել տոնական օրերին հրդեհների, ՃՏՊ-ների, շմոլ գազից թունավորման դեպքերի ու նաև ծիծաղաշարժ զանգերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
15:22 31.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տոնական օրերին մայրաքաղաքը սպասարկող տրանսպորտն աշխատելու է սովորական գրաֆիկով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում նախատեսվել են որոշակի ժամային փոփոխություններ: Իսկ թե տրանսպորտային ո՞ր միջոցներից են օգտվում քաղաքացիները՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը:
23:53 28.12.2019
Ամանորի նախատոնական ու տոնական տրամադրությունը որոշ մարդիկ ապահովում են նաև տարբեր պայթուցիկներով: Բայց միշտ չէ, որ հաջողվում է շրջանցել դրանց կիրառման վատ հետևանքները:ի հինգհարյուրապատիկի չափով: Մանրամասները՝ տեսանյութում։
22:31 25.12.2019
Գյումրիի ավտոմաքսատան մուտքից մինչև Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամաս տանող փողոցի երկայնքով մաքսազերծման հերթին սպասող մեքենաների մեկուկես կիլոմետր երկարության շարան է: Բնակելի շենքերի շրջակայքը վերածվել է հարմար կայանատեղիի: Մեքենայի մաքսազերծման համար վարորդների մեծ մասը դեռ երեկվանից՝ ուշ երեկոյան են եկել, այսպես ասած, հերթ պահել փողոցի այն հատվածում, որտեղ ազատ են գտել: Հերթով, կարգով ու շարքով […]
22:20 25.12.2019
ԱԺ մոնիթորինգ ծրագրի շրջանակում ամփոփվել են Ազգային ժողովի տարեկան աշխատանքները: ԱԺ մոնիթորինգն ամփոփել է խորհրդարանի ամենա-ներին. ամենահարուստից մինչև ամենաշատ բացակայածը: Այսպես, նախ խոշորացույցի տակ են հայտնվել պատգամավորների հայտարարագրերը: Պատգամավորներից 86-ը պաշտոնի ստանձնման հայտարարագիր է լրացրել 2019 թվականի հունվարի 14-ի դրությամբ: Մյուս 46-ը լրացրել է 2018 թվականի տարեկան հայտարարագիր, քանի որ մինչև պատգամավոր ընտրվելը ևս զբաղեցրել […]
21:37 25.12.2019
Հայաստանում բարդ իրավիճակ է առաջացել հրդեհների պատճառով։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը խոսել է եղանակային անոմալիայի պատճառով դեկտեմբերին Հայաստանում հրդեհների քանակի, դինամիկայի և դրանցում մարդկային գործոնի մասին: 2018-ի համեմատ, այս տարի Հայաստանում հրդեհների թիվն աճել է մոտ 55 տոկոսով կամ 3574-ով: Այս տարի գրանցվել է հրդեհների առավելագույն քանակություն՝ վերջին 16 տարվա ընթացքում: […]
20:25 24.12.2019
Շուտով Ամանոր է, բայց հրշեջները դեռ կրակի դեմ են պայքարում: Զարմանալի է, սակայն ձմռանն էլ անտառածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհներ լինում են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են անկախ եղանակից պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. «Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված ջերմային ֆոնով, ՀՀ տարածքում մեծացել է խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների հավանականությունը»: Արտակարգ իրավիճակների նախարարության այս հաղորդագրությանը համացանցում տարբեր […]
18:25 24.12.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է լրագրողների հետ, ամփոփել անցնող տարվա քաղաքական իրադարձությունները: Շարմազանովը 2019 թվականն անվանել է չիրականացված խոստումների, աբսուրդ հայտարարությունների և պետական կառույցների վրա հարձակումների տարի: Հանրապետականների խոսնակը քննադատեց գրեթե ամեն ինչ: Նախարարների ավելացած աշխատավարձից ու պարգևավճարներից սկսած մինչև տնտեսություն, քաղաքականություն, Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրներ, որոնք, ըստ Շարմազանովի, հանրապետականների ուշադրության կենտրոնում […]
13:42 23.12.2019
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաև արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, […]
22:50 21.12.2019
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նշում է կազմավորման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ այս կառույցը պետք է ամրանա որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Արցախի պաշտպանության դիրքերում:
18:00 21.12.2019
Գունեղ բեմ, հետաքրքիր դեկորներ ու զվարճալի դերասանական խաղ, ու ամենակարևորը` դաստիարակչական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի դրամատիկական թատրոնում ամանորյա ներկայացման պրեմիերա էր: «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթ-ներկայացումը թատրոնի ստեղծագործական կազմի նվերն է բոլոր փոքրիկներին: Ներկայացման ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Ամանորյա հեքիաթը Դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, թեև 2020 թվականի […]
16:41 21.12.2019
Ծննդատներից ու մանկական հաստատություներից երեխաների ենթադրյալ ապօրինի որդեգրումների մասին անընդհատ նոր պատմություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ այս քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր`բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Մանրամասները` տեսանյութում:
23:52 19.12.2019
Հայաստանի ծննդատներից և մանկատներից ապօրինի որդեգրումների գործը նոր զարգացումներ է ստանում: Երեկ հատուկ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ևս 3 անձ է ձերբակալվել: Երեխաների ապօրինի որդեգրման մասին պատմությունը զանգավածային լրատվամիջոցներին հայտնի դարձավ նոյեմբերի 18 ին, երբ Քննչական կոմիտեն հարղորդագրություն տարածեց՝ ձերբակալվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած 1976 թվականին ծնված Երևանի մի բնակչուհի: […]
21:22 19.12.2019
Մանկությունն ամենագունավորն է: Ասում են, բայց հաստատ պնդել այս դեպքում մի քիչ դժվար է: Տեսանյութում պատկերված 7 երեխաներն Ակնաշենում են ապրում՝ մայրիկի հետ, հայրիկը երկու տարի առաջ մահացել է: Գույները գուցե ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով վերադարձնել հնարավոր է: Հանրապետության նախագահն է միջնորդել, որ Ամանորը նրանց համար շուտ գա՝ ցանկալի նվերներով, անգամ մայրիկի համար: Աշխատանքային […]
15:22 18.12.2019
Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք […]
17:22 17.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն 2019թ. 11 ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46,8 մլրդ դրամ` նախորդ տարվա 24,5 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2019-ի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների ու տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Մանրամասները` տեսանյութում:
22:40 13.12.2019
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց խախտումների մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ հայտանբերվել են 55 մլն դրամի ոչ իրավաչափ վճարման դեպքեր, նվազեցման ենթակա աշխատանքային ստաժ: Վերականգնման ենթակա գումարը կազմում է շուրջ 29 մլն 950 հազար դրամ: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:08 13.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով երեխաների որդեգրման հայտնի դեպքին, ասաց, որ ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում: Նա պատմեց, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները երեխա որդեգրելու ցանկություն հայտնել ու խոչընդոտի հանդիպել: Մանրամասները՝ տեսանյութում։
11:58 06.12.2019
Երևանում մեկնարկել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին։ Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովին ներկա են մի շարք երկրների առաջատար գիտնականներ և բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու հումանիտար և տեխնոլոգիական գիտությունների կարևորագույն հարցեր: ««Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովի առիթը ռուս հայտնի տեսաբան Գեորգի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի […]
21:01 03.12.2019
Նոյեմբերի 15-ին դալմայի այգեգործներն ահազանգել էին, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը: Ահազանգին արձագանքել էին քաղաքապետարանից և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Պարզվել էր, որ չնայած մի քանի դարյա պատմությանը՝ շինությունն ընդգրկված չի եղել հուշարձանների ցանկում: Ո՞վ է պատասխանատուն և ինչ քայլեր են արվել նման դեպքերից խուսափելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
23:36 02.12.2019
Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակում հանրապետությունում շարունակվում են ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ըստ վիճակագրական տվյալների՝ բռնության արձանագրված դեպքերն ավելի շատ են մարզերում՝ հատկապես Շիրակում և Գեղարքունիքում: Մանրամասները՝ տեսանյութում։
15:40 01.12.2019
«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ: Հասույթը ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի: Այս տարի տոնավաճառը կազմակերպվել է, որպեսզի գումար հատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը: Մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների […]