23:14 21.08.2019
Արա լեռան ստորոտին հրդեհը ծագել է երեկ առավոտյան, սկսվել է Զորականի, Արա գյուղի և Ծաղկեվանքի ներքևից: Շոգ կլիմայի պայմաններում հրդեհը միանգամից արագ տարածվել է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանը: Մանրամասները ռեպորտաժում:
21:50 21.08.2019
Գավառցի 60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով հատել է Սևանա լիճը: Սա Գագիկի՝ լիճը հատելու 4-րդ հաջողված փորձն էր: Այս անգամ նա սկսել է լողալ Արտանիշի թերակղզուց և հասել Նորատուսի մերձակա ափ: Գագիկն իր նախաձեռնած այս միջոցառումը նվիրել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Մանրամասները` ռեպորտաժում:
19:44 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]
19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
13:40 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]
20:39 17.08.2019
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ժամանակավորապես դադարել են բողոքի ցույցերը, բայց ոչ բնապահպանների արշավը: Կարճատև դադարը պայմանավորված է վարչապետի հետ հանդիպման սպասելիքներով: Իսկ մինչ այդ կողմերը հայտարարություններ ու կարծիքներ են հնչեցնում, փաստարկներ ու հակափաստարկներ ներկայացնում համացանցում: Հայկական բնապահպանական ճակատը՝ մի կողմից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ մյուս կողմից, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին փորձում են իրենց […]
21:23 16.08.2019
Երիտասարդ ամուսիններ, որոնք 12 տարում 7 երեխա են ունեցել, նրանցից երեքը՝ երկվորյակ: Ամուսինը՝ Արա Հակոբյանը, հայ է, որը 30 տարի ապրել է Մոսկվայում, կինը՝ Օլյա Հակոբյանը, ռուս է: Նրանք 4 տարի առաջ տեղափոխվել են Հայաստան: Ընտանիքի վերջին երկվորյակը 5 տարվա ընդմիջումից հետո ծնվել է օրեր առաջ. ծննդաբարելու համար Օլյան մեկնել էր Մոսկվա։ Ընտանեկան ավանդույթ է […]
21:42 14.08.2019
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին այցելել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու «Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ Ջոզեֆ Ֆարժիերը: Վերջինս իր կատարումներով ուրախ տրամադրություն է ստեղծել այնտեղ: Երեխաներից մեկին էլ խոստացել է իր անձնական կիթառը նվիրել, երբ սովորի նվագել: Երաժիշտը բուժհաստատություն է այցելել «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։ […]
17:35 11.08.2019
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են […]
16:00 11.08.2019
Ի՞նչ իրադարձություններ են կանխորոշել Ղրղզստանում տեղի ունեցող զարգացումները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:34 10.08.2019
«Շանթ» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Երեկ լրացել է նրա կառավարման 20 տարին: Ռեպորտաժում ներկայացվում են ինչպես Պետերբուրգից Մոսկվա եկած քաղաքական գործչի կառավարման տարիների հաջողությունները, այնպես էլ այն բացահայտ ձախողումները, որոնք փոխել են իրադարձությունների ընթացքը: 2000-ականներին Պուտինի շնորհիվ ՌԴ տնտեսությունը սկսել է ծաղկել՝ 2000-2018 թթ այն 6 […]
13:55 09.08.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS-ը ռեպորտաժ էր պատրաստել Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում կենդանիների անկման դեպքի մասին: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնի մասնագետն այցելել է Հայրավանք. «Մեր այցելության ընթացքում պարզվել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե 13, այլ […]
20:25 03.08.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ: Քաղաքագիտական վերլուծությունների համաձայն՝ այս […]