22:17 08.11.2019
Չինարի գյուղի երեխաները Ամանորի տոներին նախագահի հյուրերն են լինելու նրա նստավայրում: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու սահմանամերձ գյուղերի խնդիրներին ու ձեռքբերումներին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:52 08.11.2019
ՀՅԴ գերագույն մարմնի մի քանի ներկայացուցիչ այսօր ասուլիս է տվել՝ անդրադառնալով ուսանողների վերջին օրերի բողոքի ակցիաներին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախարարը որակումներ է տվել երիտասարդների ազնիվ ընդվզմանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 07.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնը ֆինանսական խնդիրների ու կուտակած պարտքերի պատճառով կարող է լուծարվել։ Բարեգործական հիմունքներով գործող հաստատության ֆինանսավորումը հինգ ամիս առաջ դադարեցվել է: Կենտրոնին ֆինանսավորում են սփյուռքահայ բարերարները: Խնամքի հաստատությունը Մայր Աթոռի հաշվեկշռում է, որը ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:10 05.11.2019
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստը կրկին թեժ է ընթացել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 05.11.2019
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրել է պետական գնումների համակարգում իրականացված հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Այս անգամ խոսքը վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների պետական գործուղումներին: Ինչպես է փոխվել նոր իշխանությունների վարքագիծը պետական գործուղումների նկատմամբ մեկ տարվա ընթացքում: Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների ամառային ամիսների ժամանակահատվածը: Պարզվել է, որ 2019-ի ամռանը պետական պաշտոնյաները գործուղումների համար […]
20:29 05.11.2019
Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, այնուհետ` լիագումար նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան […]
23:16 01.11.2019
Այսօր խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը նվիրված քննարկում է կազմակերպվել: Եվրոպացի պատվիրակները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, չնայած այն հանգամանքին, որ զուգահեռաբար մի քանի ակցիա էր ընթանում խորհրդարանից դուրս: Կոնվենցիայի շուրջ ծավալված օրվա իրադարձությունները՝ տեսանյութում:
22:18 01.11.2019
Կենդանաբանական այգու տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Մինչ այդ կենդանաբանական այգու կայքը տեղեկացրել էր, որ թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքն է տեղի ունեցել: Ոհմակն այս անգամ հարձակվել էր մուֆլոնների վրա: Այգում պահվող 19 մուֆլոնից 3-ն անկել են: Հիշեցնենք՝ նախորդ օրը շների հարձակման հետևանքով 3 կարմրավիզ կենգուրու էր անկել: Մանրամասները՝ տեսանյութում։
18:10 31.10.2019
Այսօր վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում: Թափառող շների ոհմակը հարձակվել է 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Կենգուրուները սատկել են: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում՝ պարզելու մանրամասները: Մանրամասները` տեսանյութում:
20:32 30.10.2019
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ասուլիսով պատասխանել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ իր կապերի մասին։ Մանուկյանը հայտնել է, որ միայն երկու անգամ է առնչություն ունեցել Հունանյանի հետ։ Մանուկյանը խոսել է նաև իր հետագա պաշտոնավարման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 28.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մանրամասները՝ ռեպորտաժում։
16:39 28.10.2019
ՊԵԿ-ի տնտեսական կոմիտեի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը մեկնարկել է միջազգային գիտաժողով: «Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,- նշել է ՊԵԿ նախագահ […]
13:16 28.10.2019
Բուլղարիան ողջունում է և քաջալերում է կողմերին` բանակցություններ սկսել Հայաստանի համար դեպի Եվրամիություն մուտքի արտոնագրերի` վիզաների հանման գործընթացի հնարավոր մեկնարկը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան։ Նա հիշեցրեց, որ իրենք առաջին պետություններից են եղել, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նաև նշեց, որ իրենք կարևոր են համարում Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի հնարավոր […]
12:52 28.10.2019
Բուլղարիայի ԱԳ նախարարի երևանյան այցի ընթացքում ստորագրվեց երկու համաձայնագիր՝ – միջազգային ուղևորափոխադրումների հարցում համագործակցության մասին, – ռեադմիսիայի մասին: Մամուլի համար արված հայտարարությունների ընթացքում նախարարները խոսեցին նաև փոխադարձ հարաբերությունների և այս համաձայնագրերի կարևորության մասին։ Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարովան նշեց, որ իր՝ Երևան գալը տևել է 10 ժամ, չնայած երկու երկրներն աշխարհագրորեն մոտ են, բայց ուղիղ […]
22:26 26.10.2019
Ղարաքիլիսա, Կիրովական, Վանաձոր… քաղաքի պատմության շուրջ երկու դարերի ընթացքում ինչպես անուններն են փոխվել, այնպես էլ քաղաքն է այլ կերպարանք ստացել: Ասում են՝ հենց իրենք՝ վանաձորցիներն էլ են փոխվել, ի դեպ, միայն դբա լավը, իսկ լոռեցիներն էլ էն առաջվա միամիտը չեն: Միամիտ են, սրամիտ թե պարզամիտ, կարևոր չի, կարևորը, որ կյանքը Վանաձորում բարեփոխվի, վանաձորցիների ցանկությունն է, […]
15:26 26.10.2019
Ճապոնիայում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում հայտնի Asahi Group ընկերության նախագահի հետ: Այս մասին Ճապոնիայից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը գրավիչ կարող է լինել ոչ միայն արտադրանքի […]
22:12 25.10.2019
Այսօր Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհը մեկ հրշեջի մահվան պատճառ է դարձել, մյուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Տեղում մահացած հրշեջը Սամվել Դևելյանն է՝ ծնված 1997 թ., վիրավորը՝ Էդգար Գրիգորյանն է՝ ծնված 1992 թ: Դեպքի և վիրավորի վիճակի մասին մանրամասն՝ տեսանյութում:
23:25 24.10.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով ևս մեկ դատական նիստ։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել Ամուսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:32 22.10.2019
Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներից է այսօր խոսել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ասուլիսից առաջ նա ասել է, որ կխոսի փաստերով: Ասուլիսին, սակայն, լրատվամիջոցների թիվը մեծ չէր. և Շարմազանովին էլ հարցեր շատ չուղղվեցին: Սկզբում Շարմազանովն ասաց, որ չի եկել իշխանություններին գովաբանելու, ինքն ընդդիմադիր է և կխոսի փաստարկներով: Բուն խոսքը Շարմազանովը սկսեց անվտանգության խնդրից: Հանրապետականների մամուլի խոսնակը […]
16:00 21.10.2019
Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» եռօրյա համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Համաժողովի 500-ից ավելի մասնակիցները վաղը մեկնելու են Հայաստանի համայնքներ՝ ծանոթանալու կրթական մեթոդներին, պայմաններին և փոփոխություններին՝ կատարելով փորձի փոխանակում: Օրինակ` Քենիայի դպրոցներից մեկում սովորող աղջիկը պատմում է, որ կարողացել են բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ: Իսկ թե ինչ գյուտեր են անում հայ […]
23:00 17.10.2019
Այսօր առավոտյան Քաջարանի բազայի մոտակայքում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի տուն է փլուզվել: Տանը տարեց ամուսիններ են եղել: Մոտ 8 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները գտել են նրանց դիերը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 16.10.2019
Գյումրու ծերերի տուն-ինտերնատը հյուրընկալել է Երևանի տուն-ինտերնատի տարեցներին: Հանդիպման առիթը Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է: }Ծերատան տարեցները միասին բեմադրել են Թումանյանի երեք հեքիաթները՝ «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը»:
15:01 11.10.2019
Հանրային ռադիոն Կոմիտասի 150-ամյակին նվիրված ներկայացրել է Կոմիտաս 150 տարի/րոպե եռասկավառակ ալբոմը: Ալբոմում ընդգրկված է 150 րոպե ընդհանուր տևողությամբ 53 կատարում՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ: Ի դեպ, այս ձայնասկավառակը թողարկվել է սահմանափակ տպաքանակով և վաճառքի ենթական չէ: Ձայնասկավառակի օրինակները տրամադրելու են երաժշտական գրադարաններին, կրթօջախներին ու ձայնադարաններին:
23:40 10.10.2019
Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերն այսօր Երևանում խոսել է հայ-իսրայելական հարաբերությունների ներկա մակարդակի, դեսպանություններ բացելու քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների մասին: Ցինկերն անդրադարձել է նաև օրերս Արցախում ոչնչացված իսրայելական դրոնի հետ կապված հարցին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:50 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի երրորդ և վերջին օրը լրագրողներին հաջողվել է զրուցել աշխարհահռչակ երաժիշտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Երաժիշտը խոսել է Հայաստանում բնակվելու, համերգներ տալու ծրագրերի, բնապահպանական գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:37 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն այսօր ամփոփել է աշխատանքները: Այն ավարտվել է Ստարտափների մրցանակաբաշխությամբ: WCIT 2020-ը անցկացվելու է Մալայզիայում: Իսկ երևանյան համաժողովի արդյունքների և համագործակցության հեռանկարների մասին SHANTNEWS-ի թղթակիցը խոսել է համաժողովի բանախոսների հետ, որոնք կիսել են նաև Հայաստանից ստացած իրենց տպավորությունները: