13:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]
11:40 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]
14:46 08.07.2019
Երասխի ճանապարհին 6 մարդու կյանք խլած պատահարը, ըստ նախնական վարկածի, եղել է մեքենաների բախումից հետո գազի արտահոսքի պատճառով։ Այս վարկածն այսօր կրկնեց արտակարգ իրավիճակների նախարարը։ Նրա ղեկավարած գերատեսչության մասնագետները նույնպես մասնակցել են ոստիկանության աշխատանքներին։ «Նախ` շատ արագ է վառվել։ Նույնիսկ փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտիկ կանգնել հանգցնելու համար։ 5-6 մետրից են սկսել հանգցնելու […]
22:19 05.07.2019
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա […]
19:24 05.07.2019
Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը: 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի […]
21:04 04.07.2019
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մեծ դերասանը կդառնար 89 տարեկան: Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը նշել են մի շարք միջոցառումներով: Դերասանի թատերական հրապարակում գտնվող արձանի մոտ ծաղիկներ են խոնարհել, նրա հուշաթանգարանում ինտերակտիվ էքսկուրսիա է կազմակերպվել, իսկ ամենամարդաշատ միջոցառումն անցկացվել է քաղաքի կենտրոնական՝ Գորկայի այգում: Այստեղ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Գալստյանի միջոցներով վերականգնվել է «Մեր մանկության […]
19:25 02.07.2019
Կրկին Հայաստանում է հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը: Նա արդեն մի քանի բարդ վիրահատություն է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս օրերին Ալեքյանը նաև կմասնակցի Հայ բժիշկների միջազգային 5-րդ կոնգրեսին, որտեղ իր գիտելիքները կփոխանցի երիտասարդ բժիշկներին: Մանրամասները` տեսանյութում:
19:15 21.06.2019
SHANTNEWS.am-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան այցին, ներկայացրել այցի ամենակարևոր դրվագները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան հանդիպման քննարկումների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին ու առաջնագծում ներկայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր են եղել: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, որից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները […]
22:56 11.06.2019
Երևանի թիվ 46 երթուղու «ԳԱԶել»-ի վարորդի և ուղևորի միջև վեճի տեսանյութը լայն արձագանք է ստացել համացանցում: Հորիզոնն այսօր գնացել է միջադեպի հետքերով և որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտել: Հիշեցնեմ, որ ուղևորը վարորդից պահանջել էր հանգցել ծխախոտը: Վարորդը չէր կատարել ուղևորի պահանջը, ավելին՝ կանգնեցրել էր մեքենան ու պահանջել, որ ուղևորն իջնի: Վարորդն արդեն ազատվել է աշխատանքից: Պարզվում […]
22:27 11.06.2019
Համացանցում հրապարակված լուսանկարներից հետո «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դարձյալ խոսակցությունների կիզակետում է հայտնվել, թեև պնդում է, որ լուսանկարները Ռուսաստանում են արված, ոչ թե իր սեփականության տարածքում: Լուսանկարները պատճառ են դարձել, որ կենդանասերները հիշեցնեն այն խնդիրների մասին, որոնք շարունակում են ունենալ անազատության մեջ պահվող վայրի կենդանիներն ու թռչունները: Ի՞նչ էր մտածում «Ջամբո»-ի սեփականատերը իր […]
20:17 05.06.2019
SHANTNEWS.am-ն անդրադարձել է «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագծին: Մանրամասները` տեսանյութում:
21:57 04.06.2019
Այսօր Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Սենթ Ջեյմսի պալատում մասնակցել է աշխատանքային նախաճաշի: Դրա ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր առևտրային պայմանագիր կնքելու հարցը: Հանդիպմանը Թրամփը Թերեզա Մեյին հորդորել է վերանայել իր որոշումը՝ վարչապետի պաշտոնը լքելու հետ կապված: «Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը: Ես չգիտեմ՝ ինչպիսին է Ձեր պաշտոնավարման […]
18:44 31.05.2019
Նոյեմբերի 22-ին նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, բայց վճարային տերմինալները մինչ օրս չեն ընդունում դրանք: Սա հավելյալ դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար: SHANTNEWS.am-ին Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ խնդիրը լուծված կլինի: Մանրամասները` տեսանյութում:
22:34 30.05.2019
Կասկածից վեր է, որ Եվրոպա լիգայի եզրափակչին լրացուցիչ և շատ մեծ ինտրիգ հաղորդեց Հենրիխ Մխիթարյանի գործոնը, ընդ որում, խնդիրը ոչ թե մարզական էր, այլ շատ խորը քաղաքական: Մխիթարյանի մասին ավելի ուշ, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինեին հանդիպումը և հանդիպման շուրջ կարծիքները, եթե Մխիթարյանի հանգամանքն ընդհանրապես չլիներ, եթե նա հանդես չգար «Արսենալում»: Լոնդոնցի երկրպագուների՝ […]
22:17 28.05.2019
Վեթինգի պահանջը դատավորների նկատմամբ արդարացի է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը: «Դատավորների որոշումներն անմիջականորեն վերաբերում են հասարակությանը: Կարևոր է, որ մենք ունենանք նորմալ արդարադատական համակարգ: Եթե մենք դա ունենանք, ապա վատ ռեկտորների, վատ քաղաքական գործիչների, վատ լրագրողների պարագայում կունենանք մի համակարգ, որի միջոցով […]
23:46 21.05.2019
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին: Ներկայացուցիչն ընդգծել է, որ […]
12:50 10.05.2019
Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է: Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում: Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի […]
23:20 01.05.2019
Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվելու է բացառապես կիլոգրամով: Ի՞նչ է սա տալու լիցքավորող ընկերություններին ու սպառողներին: Կառավարության առաջարկած և խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում նշվում է, որ նախաձեռնության նպատակն է պաշտպանել վարորդների իրավունքները և ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Երևանում գազի լիցքավորման կայանի գլխավոր ինժեները պատմում է […]
14:14 29.04.2019
Ավստրալահայ գիտնական Արա Քեթիպյանի և Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համատեղ ջանքերով լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» վերնագրով հինգ հատորյակ, որում ամփոփված են ամերիկյան ամենանշանավոր թերթերի էջերում տպագրված բոլոր այն լուրերն ու հոդվածները, որոնք հայկական ջարդերին ու ցեղասպանությանն են վերաբերվում: Գրքերում տեղ է գտել 6696 հոդված: […]
19:29 06.04.2019
Հայաստանում չկան օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի վերաբերյալ, սակայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Շուշան Դոյդոյանը կարծում է, որ մեր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ապատեղեկատվություն, զրպարտություն կամ ինչպես ասվում է, մանիպուլյացիա պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան իրավական պատասխանատվություն սահմանել: «Եթե կան արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դա ամբողջությամբ կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, զրպարտության և վիրավորանքի համար […]
18:45 06.04.2019
Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական […]