18:33 09.10.2019
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]
19:21 08.10.2019
WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրերին Երևանի կենտրոնում՝ Ձորափ 70/3 հասցեում, բացվեց «Յանդեքս տաքսի» վարորդների աջակցման կենտրոնը: Սա նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան վայր է, որտեղ ներդրված են նոր մոտեցումներ արդյունավետ աշխատանքի ու որակյալ ծառայությունների համար: Մանրամասները` ռեպորտաժում:
09:10 05.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:09 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ: «Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել […]
22:32 25.09.2019
Այսօր տեղի է ունեցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը: Նրան հրաժեշտ տալու են եկել պետական ու հասարակական գործիչներ, ներկա ու նախկին պաշտոնյաններ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս մասնակցել են հոգեհանգստյյան արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:08 24.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գիշերը իրավապահները Բջնիի իր առաձնատանը հայտնաբերել են նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեի տարածած հաղոդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 23։30-ի սահմաններում: Հարցաքննվել է այն վկան, որն այդ պահին եղել է նախկին ոստիկանապետի հետ:
22:38 23.09.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այցի առաջին օրը բավականին հագեցած էր: Այս մասին Լոս Անջելեսից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:19 18.09.2019
Արագած լեռան վրա տեղի ունեցած արտակարգ դեպքից՝ արջի հարձակումից հետո օրեր են անցել, բայց մասնագետները շարունակում են տարածքն ուսումնասիրել: Այսօր նրանց հետ տարածքի ուսումնասիրությանը մասնակցել է նաև SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:51 17.09.2019
Սեպտեմբերի 14-ին Արագած լեռան վրա արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Լեհ զբոսաշրջիկն ընկերուհու հետ բարձրացել էր Արագած։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել էր նրանց վրա։ Տղան արջի հետ գլորվել էր ժայռերից և մահացել: Ինչպես է դեպքը տեղի ունեցել. SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաև զոհվածի ընկերուհու հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
16:25 15.09.2019
SHANTNEWS-ի լրագրողն այսօր փորձել է պարզել, թե ինչ գիտեն մեր քաղաքացիները Խաչվերացի տոնի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
18:44 14.09.2019
Սեպտեմբերի 1-ից-13-ը Հայաստանում և Արցախում հայտարարված էին մանսուրյանական օրեր։ Ժամանակակից հայ դասական երաժշտության վարպետի ծննդյան հոբելյանի առիթով «Մաեստրո Մանսուրյան-80» խորագրով համերգներ անցկացվեցին Ստեփանակերտում, Երևանում, իսկ համերգաշարի վերջին ակորդը Գյումրիում էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Մանսուրյանի կինոերաժշտություններից: Համերգի հասույթը կտրամադրվի Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցներին երաժշտական գործիքներ գնելու և Գյումրիում Մանսուրյանի անվան […]
13:27 14.09.2019
Երեկ Գյումրիում կայացած Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մաեստրոյին ուղղված իր շնորհավորական խոսքից առաջ հայտարարեց, որ ինքը գյումրեցի է։ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք։ Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի […]
17:58 11.09.2019
Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը մեծ գրողին այսօր նորովի է ներկայացրել՝ որպես լուսանկարիչ: Թանգարանի նախաձեռնությամբ տպագրվել է Թումանյանի կողմից արված 200-ից ավելի ընտանեկան լուսանկարների առաջին ալբոմը: Լուսանկարչությունը եղել է մեծ գրողի նախասիրություններից մեկը: Առաջին պահպանված լուսանկարը թվագրվում է 1901 թվական: Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ` առաջին լուսանկարչական սարքը (ապարատը) ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, […]
16:08 09.09.2019
SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: […]
18:17 07.09.2019
Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
22:40 06.09.2019
Երեկ չարթերային թռիչքով Գերմանիայից Հայաստան են տեղափոխվել Եվրոպայից արտաքսված ՀՀ մի խումբ քաղաքացիներ: SHANTNEWS-ի թղթակիցը խոսել է վերադարձողների հետ և պարզել, թե որն է եղել նրանց Գերմանիա մեկնելու պատճառը, և ինչ պայմաններում է կազմակերպվել նրանց վերադարձը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:30 05.09.2019
Կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահը խոսել է ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի, նոր ՀԴՄ-ների խնդիրների և շոու բիզնեսի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկել-չենթարկելու մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:55 02.09.2019
1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Ահա թե ինչ իրադարձություններ նախորդեցին այդ պատմական օրվան: Լեռնային Ղարաղբաղի ինքնավար մարզում 80-ականների վերջին ծայրահեղ լարված էր: Դեռ 20-ական […]
16:25 31.08.2019
Երեկ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրում: Սննդային թունավորման ախտանշաններով Գյումրու բժշկական կենտրոն և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 46-ի: Տուժածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Նրանց թվում կա մեկ երեխա: Բոլորը ռեստորանում մասնակցել են հարսանեկան արարողության: Փեսան Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ հարսը Շիրակի մարզի Արփենի գյուղից է: […]
22:06 23.08.2019
Արդեն հինգերորդ օրն է՝ հրշեջները փորձում են հանգցնել «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհը: Տնտեսվարողների խոսքով՝ պահեստավորվածը մեծ մասամբ սննդամթերք է՝ միս, կարագ, մարգարին, խտացրած կաթ: Ասում են՝ պահեստավորված ապրանքը գրեթե 100 տոկոսով է վնասվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: