TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Պարզեցված ընթացակարգերով արցախցիներին կենսաթոշակ կնշանակվի. գործադիրի որոշումները

18:20 02.11.2023

Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի, պարզեցված ընթացակարգերով Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կնշանակվի, 14 նորակառույց դպրոց կապահովվի գույքով: Հաստատվել է 2024 թ.-ի բյուջեից սուբվենցիաների տրամադրման կարգը. մայիսից ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Արդյունքում Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայնքներում բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով […]

̰
100 հազար դրամ կստանան նաև ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան եկած արցախցիները. գործադիրի որոշումները

19:44 26.10.2023

100.000-ական դրամ աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված արցախցիները: Կշարունակվի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը: Մինչև 2040 թ.-ը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է հասցնել առնվազն 2000 մեգավատտի։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ փուլում են Երևանի ու Բաքվի շփումները. միջազգային փորձագետներ

20:27 21.10.2023

Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]

̰
Արցախ. ՄԱԿ-ի ուշացած այցն ու պաշտոնական Երևանի գնահատականը

17:26 03.10.2023

30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]

̰
Դատարկվող Արցախն ու արցախցիների անորոշ ներկան

15:39 30.09.2023

Այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստան հասան ամենատարբեր միջոցներով՝ բեռնատարներով՝ թափքին կանայք, երեխաներ, տարեցներ, ոտքով՝ անասունների հոտն ուղեկցելով, անգամ հեծանիվով: Արցախցի 12-ամյա Կարենն օրինակ, կարողացավ իր մեծ ընտանիքին Արցախից հանել ու 40 ժամ ղեկին լինելով՝ Հայաստան հասցնել: Արցախն ամեն րոպե է հայաթափվում. Հայաստանից վերջին 2 օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են մեկնում Երևանի քաղաքապետարանի […]

̰
«Ջարդուփշուր են անում, բան չեն թողում». բռնի տեղահանված արցախցիները՝ Արցախի իրականության մասին

18:06 29.09.2023

Ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին նախքան Գորիսի կամ Վայքի հաշվառման կետ հասնելը նախ սնունդ են տրամադրում: Հաշվառման կետերում արդեն 5 օր է՝ 24-ժամյա ծառայությամբ տարբեր աշխատակիցներ, կամավորներ են աշխատում: Անորոշ ներկայով մարդկանց Մայր Հայաստան բերող ավտոշարասյան վերջը չի երևում: Արցախում են մնացել հիմնավոր պատճառներ ունեցողները կամ սեփական տրանսպորտային միջոցը չունեցողները, […]

̰
Արցախցիներին աջակցելու գործընթացը մշտապես կշարունակվի. գործադիրի որոշումները

16:58 28.09.2023

Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց հոսքի ինտենսիվությունը չի նվազում: Արցախցիների կարիքները գնահատելու և դրանք լուծելու համար Հայաստանի կառավարությունը շարունակաբար միջոցներ կձեռնարկի: Մարդկանց ներուժն օգտագործելու համար գործարկվել է հարթակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 800 անձ է կամավորագրվել: Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար […]

̰
Պատերազմից 3 տարի անց. Գորիս, բռնի տեղահանվածներ, անորոշ ներկայով արցախցիներ

18:23 27.09.2023

Սեպտեմբերի 27. ուղիղ երեք տարի ու մեկ օր առաջ Արցախում կյանքը 180 աստիճանով այլ էր: Իսկ այսօր բռնի տեղահանվող արցախցիների ավտոշարասյան հոսքը շարունակվում է: Արցախցիների մտքում ադրբեջանական ցեղասպան վայրագություններն են՝ «Չենք կարող ապրել թշնամու իշխանության ներքո», միաբերան պնդում են մարդիկ, որոնց աչքերում աննկարագրելի ահասարսուռ տեսարաններն են: Գորիսի կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, […]

̰
Միջազգային դերակատարներն ու Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում են 4000-ամյա քաղաքակրթության վերացման մասին

20:59 25.09.2023

ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]

̰
Այլ երկրներ մեկնելիս անձնագրերում կլոր կնիքներ չեն դրվի. գործադիրի որոշումները

18:09 22.09.2023

ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա, այն առարկայազրկվում է. որոշումը, որը հավանության է արժանացել գործադիրի կողմից, ուժի մեջ կմտնի 2024 թ.-ի հունվարի 1-ից: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները […]

̰
Նոր Ալեպպո. նոր շունչ ու նոր բույր՝ Սարյան 19/21-ում

14:30 16.09.2023

Նոր Ալեպպո. մայրաքաղաքի սրտում՝ Մարտիրոս Սարյան փողոցի 19/21 հասցեի գողտրիկ անկյունում, կգտնեք նորաբաց այս ռեստորանը: Նոր շունչ, նոր ու բազմազան ուտեստներ: «Նոր Ալեպպոյում» ամեն ինչն է նորի տրամաբանությամբ՝ QR-ով մենյու, մատուցման նոր ոճ, նորաոճ ինտերյեր: Արևելյան խոհանոցին բնորոշ սուր համեմունքներ այստեղ չեք գտնի: Շանթ Քահվեջյանը Հայաստանում ռեստորանային բիզնեսը հիմնել է 2018-ին, այս տարիների ընթացքում ուսումնասիրել […]

̰
2024թ.-ի ձմեռային զորակոչին կմասնակցեն նաև կանայք. գործադիրի որոշումները

14:40 14.09.2023

Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]

̰
Լոնդոնում Հայաստանը դեսպանատան համար կգնի 5 հարկանի շենք. գործադիրի որոշումները 

18:20 07.09.2023

Լոնդոնում սեփական դեսպանատունն ունենալու համար Հայաստանը կգնի 5 հարկանի շենք, կօտարվի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքը, խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին էլ պետությունը կօժանդակի: 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց կտրամադրվի 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: Իսկ 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ […]

̰
Սեպտեմբերի 1-ը Մեծարենցի անվան հիմնական դպրոցում ուղեկցվել է գեղարվեստական միջոցառմամբ

19:14 01.09.2023

Նոր ուսումնական տարի, նոր իղձեր, ժպիտներ ու ծաղիկներ: Սեպտեմբերի 1-ը Երևանի թիվ 146 հիմնական դպրոցում ուղեկցվել է գեղարվեստական միջոցառմամբ: Կրթօջախում վերջին տարիներին զգացվում է աշակերտների թվի աճ՝ շնորհիվ հարմարավետ միջավայրի ու բովանդակային ծրագրերի: Դրանց թվում են անվճար նախակրթարանը, արմաթ ինժեներական լաբորատորիան երկարօրյա անվճար դասերը: Մեծարենցի անվան այս կրթօջախում այսօր սովորում է արդեն 365 աշակերտ, և […]

̰
Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետի այցը Սյունիքի մարզ

12:16 20.08.2023

Օգոստոսի 19-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռօրյա այցը Սյունիքի մարզ:  Կառավարության ղեկավարը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին, լսել սյունեցիներին հուզող խնդիրները: Սյունիքի մարզ կատարած եռօրյա աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է […]

̰
Լուսանկարիչ, ստամբուլահայ Գրիգոր Ճոլոլյանի բացառիկ արխիվը՝ Գյումրիի ցուցասրահում

21:00 17.08.2023

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը բացառիկ վավերագրերով  և լուսանկարներով ներկայացվում է Գյումրիի ցուցասրահում։  Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման առիթով բացված ցուցադրությունը պատմում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: Հայկական սպորտի պատմության շարժընթացը վավերացնելուց բացի, Գրիգոր Ճոլոլյանը Ֆրանսիայում արձանագրել է նաև հայկական համայնքի […]

̰
Կնորոգվեն ճանապարհներ, ջրային պարեկները կապահովվեն նյութատեխնիկական միջոցներով

19:20 17.08.2023

Հանրապետության ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի ավելի քան 2 միլիարդ դրամ, ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերվեն նյութատեխնիկական միջոցներ: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարին կրկին անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ վթարին մասնակից վարորդներն ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ իրավազոր վարորդական իրավունքներ: […]

̰
Աբովյանում բացվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս, հետախույզ Վահագն Թումասյանի կիսանդրին

21:10 05.08.2023

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ  մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը: Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական […]

̰
«ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ». ինչի՞ մասին է լինելու «Շանթ»-ի նոր հաղորդաշարը

20:07 22.07.2023

«Կյանքի ուղիներով». նոր հաղորդաշար, որը «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի շատ շուտով: Այն ներկայացնում է  ճանապարհ անցած մարդկանց անցյալը, ներկան ու նաև ապագայի մասին խոհերը: Հաղորդաշարի հեղինակը «Հորիզոն» լրատվականի լրագրող-հաղորդավար Վահագն Հակոբյանն է:   «Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հերոսները կինոյի, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության ոլորտի գործիչներ են, բեմերից, ամբիոններից ու էկրաններից հայտնի դեմքեր, իսկ բեմերից ու էկրաններից […]

̰
15 նոր տրոլեյբուս, ավելացված գծեր. Երևանում տրանսպորտային պարկի թարմացումը շարունակվում է

15:17 08.07.2023

Երևանի քաղաքապետարանը շարունակում է թարմացնել մայրաքաղաքի տրանսպորտային պարկը: Այսօր երթուղի է դուրս եկել 15 նոր տրոլեյբուս, որոնք ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով: Եվս 15 տրոլեյբուս էլ մինչև տարեվերջ ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հին տրոլեյբուսներից 31-ը կշարունակի սպասարկել 3 երթուղիներում, իսկ 15 նորերը՝ բացառապես 2 երթուղիներում, մինչև նոր խմբաքանակի մատակարարումը: Նոր տրոյլեբուսի առաջին ուղևորների թվում […]

̰
Մայրաքաղաքում հիմնվել են մոտ 35 հեկտար անտառ-տնկարկներ՝ մոտ 100% կպչողականությամբ

19:25 29.06.2023

Ծիծեռնակաբերդի բարձունքի անապատ հիշեցնող հողերում խիտ անտառ ունենալու հեռանկարին թերահավատորեն մոտեցողները քիչ չէին, ասում է Բեգոյանն ու հավելում, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանասեր մասնագետներից ամիսներ է պահանջվել, որ աշնանն ու վաղ գարնանը տնկած ծառերը ոչ միայն 99 տոկոս կպչողականություն ունենան, այլև նոր տնկիների դալար շիվերին բերքը ծանրանա: Ապա ափսոսանքով նշում է, որ […]

̰
18,9 մլրդ դրամ կհատկացվի ավտոճանապարհների հիմնանորոգման համար, հուլիսի 1-ից էլ կենսաթոշակները կբարձրանան. ՀՀ կառավարության որոշումները

17:43 29.06.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը 18,9 մլրդ դրամ կհատկացնի 47.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար, հուլիսի 1-ից էլ կենսաթոշակները կբարձրանան: Այս և այլ նախագծեր այսօր արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տավուշում ևս կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը

19:30 27.06.2023

Հունիսի 30-ին Տավուշի մարզում կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը: Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում. նախագիծը հենց այս թիրախային ուղղություններն ունի: Մարտի 11-ին «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով 1-ին ֆորումն անցկացվեց Գյումրիում, որին ներկա էին էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարները, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնյաներ  ու ասոցացիաների […]

̰
Ալիևը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը

19:04 24.06.2023

Հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 10 օր է չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության պարենի, դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ […]

̰
Ընդունվեցին մի շարք ոլորտներ կարգավորող որոշումներ. ՀՀ կառավարության հերթական նիստը

17:48 22.06.2023

Կերկարացվի անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թ.-ի վերջ, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, միաժամանակ կհանվի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը. որոշումները կայացվել են ՀՀ կառավարության այսօրվա նիստին: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է, և սահմանվել է գրանցված աշխատատեղերի հերթական […]

̰
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետը փորձել է ամբողջ ծավալով ներկայացնել այն իրողությունները, որոնք ի պաշտոնե իր տնօրինման տիրույթում են եղել

10:26 21.06.2023

Խորհրդարանում բաց ռեժիմով կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Հանձնաժողովը քննում է պատերազմի համար հիմք հանդիսացած գործոններն ու պատճառները, մեր ունեցած կորուստները, ստեղծված իրավիճակի քաղաքական ու ռազմական բացթողումները։ Վարչապետը փորձել […]

̰
«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանի նպատակն է Արցախը պահել պաշարված ու կողպված. Դավիթ Բաբայան

18:55 10.06.2023

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:

̰
2024թ.-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող կօգտվի հիփոթեկային վարկավորման պետական ծրագրից

16:00 08.06.2023

2024թ.-ից սկսած յուրչաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող կօգտվի պետական աջակցությամբ իրականացվող հիփոթեկային վարկավորման ծրագրից: ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի պրոբացիայի շարժական տրանսպորտային գրասենյակներ: ԿԳՄՍ նախարարության 2023թ.-ին հաստատված բյուջեն էլ կավելացվի ավելի քան 358 մլն դրամով: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչպիսի՞ն են Հայաստանը և նրա խնդիրները Ռուսաստանի ընկալմամբ և հակառակը. գիտաժողով Մոսկվայում

22:00 02.06.2023

Ինչպիսի՞ն են Հայաստանը և նրա խնդիրները Ռուսաստանի ընկալմամբ և հակառակը, ինչպես են հայերն ընկալում Ռուսաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը։ Այս հարցերի շուրջ Մոսկվայում գումարվել է գիտաժողով, որին մասնակցել են երկու երկրների առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Նրանք հանգիստ մթնոլորտում փորձել են բացատրել, թե ինչից է առաջ գալիս այդ անջրպետը, երբ իրականությունն ու դրա արտացոլումը մարդկանց պատկերացումների […]

̰
BACK_TO_TOP