TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի․ կա 4000-ից ավելի վիրավոր

08:18 05.08.2020

Բեյրութի նավահանգստում երեկ որոտացած հզոր պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 78-ի, ավելի քան 4000 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ Լիբանանյան իշխանությունները սպասում են զոհերի թվի աճի, քանի որ բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Փրկարարները շարունակում են շենքերի փլատակների տակից մարմիններ դուրս բերել։ Հիվանդանոցները […]

̰
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը

22:41 04.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: «Արեւելք»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր:

̰
Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կա ավելի քան 100 վիրավոր

20:32 04.08.2020

Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա ավելի քան 100 վիրավոր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան: CNN-ի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել հրավառության համար նախատեսված պարագաների պահեստում բռնկված հրդեհը: BREAKING: Reports of a massive explosion near the Beirut port. Cause so far unknown. – […]

̰
Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն․ Ս․ Մարտիրոսյան

12:43 04.08.2020

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 դեպք, 511 պացիենտ առողջացել է

10:48 04.08.2020

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1069 թեստավորում, որից 873-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

15:52 03.08.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Գանձակ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող իրավասու անձը 2006 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական […]

̰
Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է

12:38 03.08.2020

93-ամյա Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է այս տարվա հունիսին Գերմանիա այցելելուց հետո: Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Passauer Neue Presse-ն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի մաշկային բորբոքում. նա շատ թույլ է: Հրապարակման համաձայն՝ Բենեդիկտոս 16-րդն արդեն պատրաստել է հոգևոր կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո: Նա ցանկանում է թաղվել […]

̰
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար

12:17 03.08.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած […]

̰
Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

11:46 03.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը: Անմիջապես դեպքի […]

̰
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:16 03.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն  է տարվում՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, 8 մարդ մահացել է

10:45 03.08.2020

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 394 թեստավորում, որից 342-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 95 կրակոց

09:40 03.08.2020

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ […]

̰
Արցախում կորոնավիրուս է հաստատվել 2 քաղաքացու մոտ

11:44 02.08.2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել: Մինչ […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, 5 մարդ մահացել է

10:58 02.08.2020

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166701 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

21:35 01.08.2020

Օգոստոսի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից։ Վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկված է։ Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և խոստորեն պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին հյատնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

̰
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը 10 օր անց գիտակցության է եկել

16:57 01.08.2020

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:  Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Հիշեցնեմ, […]

̰
Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները

11:00 01.08.2020

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 դեպք, 11 մահ

10:52 01.08.2020

Հուլիսի 31-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1920 թեստավորում, որից […]

̰
Ժամը 10։00-12։00-ը կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկումն այլևս պարտադիր պահանջ չէ

09:12 01.08.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ «Հարգելի տնտեսավարողներ Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է […]

̰
Աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ․ ԱՀԿ

09:04 01.08.2020

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 17 միլիոնը (17 106 007): Վերջին 1 օրում գրանցվել է վարակման ռեկորդային ցուցանիշ՝ 292 527 դեպք։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Մեկ օրում մահացել է 6812 պացիենտ՝ մինչ օրս վարակի զոհերի թիվը հասցնելով 668 910-ի։ Վարակման առավել շատ դեպքեր են գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 9 152 173 և Եվրոպայում՝ 3 333 300։

̰
Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը

14:31 31.07.2020

Ավարտվել է Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը: Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական […]

̰
ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ նախկին ծառայողին բաժնի պետ նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով

11:46 31.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ […]

̰
Սերգեյ Բագրատյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

11:05 31.07.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցությունը լքելու մասին։ «Սիրելի հայրենակիցներ Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով: Դուրս գալու պատճառը եղել է այն, որ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է

10:59 31.07.2020

Հուլիսի 30-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1982 թեստավորում, որից […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց

09:01 31.07.2020

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի […]

̰
ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

22:10 30.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ։

̰
Պատրաստ ենք շարունակել ջանքերը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

19:15 30.07.2020

Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել. ԱՆ

17:39 30.07.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար. Փաշինյան

12:25 30.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ որոշում է կայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀՀ շրջակա միջավայրի նախարար: «Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով: Համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին»,- ասաց Փաշինյանը: Դրանից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման տեքստը: Որոշումն ընդունվեց միաձայն: […]

̰
31-ամյա կինը ձերբակալվել է իր նորածին երեխային սպանելու կասկածանքով

12:18 30.07.2020

2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի […]

̰
BACK_TO_TOP