19:02 30.06.2020
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ […]
18:05 30.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:
16:26 30.06.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ:
16:03 30.06.2020
Ազգային ժողովում այսօր իմքայլական պատգամավորների քվեարկության արդյունքում արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա քվեարկությանը չեն մասնակցել ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Օրենքը ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միաձայն կողմ քվեարկություններով։ Այն նախատեսում է ապահովել թոշակը այն ՍԴ անդամների, որոնք ազատվել են Ազգային ժողովում օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխություններով։ Դրանից […]
15:25 30.06.2020
Հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
12:04 30.06.2020
Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվել են պաշտոններից։ Այդ հաստիքները լրացնելու համար կարգ կա, ըստ որի՝ ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը հերթականությամբ թեկնածուներ են առաջարկում։ Խորհրդարանն այսօր փոփոխեց այդ հերթականությունը։ Բանն այն է, որ նախորդ երկու ընտրությունների ժամանակ ՍԴ անդամի թեկնածուներ արդեն առաջարկել են նախագահն ու […]
11:58 30.06.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկված ու քվեարկված հարցերից մեկի համաձայն՝ Սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր անցկացնել ՍԴ հարցով, այլևս չի լինի․ դրա կարիքն այլևս չկա։ Նիստին մասնակցում էին միայն իմքայլական պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։ 81 կողմ ձայներով իմքայլական պատգամավորները կարողացան ընդունել հանրաքվեն չեղարկող որոշումը։ Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե […]
10:56 30.06.2020
Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում: Երեկ կատարված 1 273 թեստից 858-ը բացասական է։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք […]
10:44 30.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված […]
09:56 30.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում […]
08:20 30.06.2020
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն ընդունել է սկանդալային օրենքը՝ Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին՝ բրիտանական նախկին անկլավի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։ Դեռևս օրինագծային փուլում այն քննադատության ալիք էր առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Իրավական ակտի հաստատման օգտին են քվեարկել […]
12:52 29.06.2020
Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է. «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով […]
12:16 29.06.2020
«Նորից նույն պատմությունը, քանի որ ոչ մի պետական կառույց ոչ մի բան չարեց անցած տարվա դեպքերի ընթացքում և դրանից հետո։ Միայն մեծ-մեծ խոսել ու ամեն ինչ ծածկադմփոց անել գիտեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը՝ կիսվելով ֆեյբուքյան օգտատեր Վասիլի Անանյանի հրապարակած նկարներով: Լուսանկարաներում դարձյալ յուղոտված արագիլներ են: Հիշեցնենք, որ խնդիրը […]
12:00 29.06.2020
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչև սեպտեմբերի 1 Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային […]
10:53 29.06.2020
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում: Երեկ կատարված 1 398 թեստից 916-ը բացասական է։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք […]
23:44 28.06.2020
Քիչ առաջ Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից։ Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։
21:25 28.06.2020
Արաբագետ Արաքս Փաշայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ահաբեկչությունը։ «Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը»,- գրել է արաբագետը:
17:22 28.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: «Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:
12:37 28.06.2020
Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։ Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում […]
12:04 28.06.2020
Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ […]
11:43 28.06.2020
Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Այս մասին տեղեկացնում են «Նորք» ԻԿՀ-ից: «Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից: «Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։ […]
11:21 28.06.2020
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել է […]
11:16 28.06.2020
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում 6 պացիենտ է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է […]
11:06 28.06.2020
Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 […]
22:18 27.06.2020
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 10 միլիոնի սահմանագիծը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers պորտալից։ Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այդտեղ կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 2,577,526-ի, մահացել է 127,952 մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 1,284,214 վարակակրով, մահացածների թիվը հասել է 56,197-ի։ Երրորդ տեղում Ռուսաստանն է․ այստեղ վարակակիրների թիվը հասել է 627,646-ի, մահացածներինը՝ […]
17:26 27.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Արմենպրես»-ին ասել է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը: «Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասել է Անանյանը: Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:37 27.06.2020
Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի […]
11:13 27.06.2020
Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:57 27.06.2020
Հունիսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2062 թեստավորում, որից 1400-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք […]