TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Արխիվ

Ամեն մեկս մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի․ վարչապետը՝ կորոնավիրուսի մասին

09:56 27.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել: Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել […]

̰
ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ

08:20 27.06.2020

Վերջին 1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 45 242-ով։ Դա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Այսպիսով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 2․48 միլիոնի։ Այս շաբաթ վարակման առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Այդահո, Ալաբամա, Արիզոնա, Վայոմինգ, Ջորջիա, Կալիֆորնիա, Միսսուրի, Միսսիսպի, Նևադա, Օկլահոմա, Թեննեսի, Տեխաս, Ֆլորիդա և […]

̰
Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է․ Հակոբ Կարապետյան

21:52 26.06.2020

Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,- գրել է նա։ Տեսանյութը՝ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։

̰
ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ամենատարեց դատավորը. ԱԺ-ն հայտարարություն է տարածել

18:27 26.06.2020

Ազգային ժողովի կայքում տարածվել է պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում է Սահմանադրական դատարանում փոփոխություններին: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և […]

̰
Նիկոլ Փաշինյանը ազդարարեց խստացումների անհրաժեշտության մասին

18:19 26.06.2020

Թեև Հայաստանում կյանքը պետք է բնականոն հունով գնա ու զարգանա, սակայն հակահամաճարակային պայմանները պետք է խիստ պահպանվեն։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտնեց, որ պարետատան քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ այլընտրանք չկա, և առաջիկայում իշխանությունները գնալու են հակահամաճարակային կանոնների խստացման։ Եվ քանի դեռ վարակման թվերի հակառակ դինամիկան չկա, […]

̰
Հայաստանը 1 մլն բնակչի հաշվով առաջատար տեղում է աշխարհում, սա մեծ պրոբլեմ է․ Փաշինյան

18:12 26.06.2020

Վարակվածների թվով ու նաև ամեն օր նոր վարակվողների թվով Հայաստանը առաջատար տեղերում է աշխարհում, և սա մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի մեծ պրոբլեմ է այն, որ սրա գիտակցումը չկա Հայաստանում։ Բանն այն է, որ այսպիսի պայմաններում, ըստ Փաշինյանի, պետք է լիներ մի իրավիճակ, որ ողջ […]

̰
Բացահայտվել է համայնքին շուրջ 3 մլրդ 900 մլն դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք. ԱԱԾ

14:02 26.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով […]

̰
Հաստատ չենք կարող ասել՝ արդյո՞ք պատվաստանյութ կունենանք, թե՞ ոչ. ԱՀԿ ղեկավար

13:20 26.06.2020

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ԵՄ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովին ասել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ մշակվի, ապա այն, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի առնվազն մեկ տարի։

̰
Հրայր Թովմասյանն արձակուրդում է

12:16 26.06.2020

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նախորդ օրը Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել։ Արձակուրդում է նաև դատավոր Արևիկ Պետրոսյանը։ Իսկ Հրայր Թովմասյանի պարտականությունները դրված են  Ալվինա Գյուլումյանի վրա։

̰
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

12:13 26.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է

10:58 26.06.2020

Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ […]

̰
Ինքնամեկուսացման կանոնների խախտման համար Աբովյանի բնակչի նկատմամբ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ վարույթ

10:45 26.06.2020

2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է: Վերջինս  իրազեկված և տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝  արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները և ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի 24-ին 68-ամյա տղամարդն իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները

18:48 25.06.2020

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել […]

̰
Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծառայություն է մատուցել․ հարուցվել է քրգործ

14:38 25.06.2020

2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու […]

̰
Արշակ Գասպարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

13:29 25.06.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Գասպարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով. Արշակ Գասպարյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

̰
Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Սահմանադրության փոփոխությունները. Արարատ Միրզոյան

13:02 25.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»: Սրան կից ԱԺ նախագահը հրապարակել է նաև տեղեկագրում փոփոխությունները:

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:26 25.06.2020

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 11 դեպք, 538 պացիենտ առողջացել է

10:53 25.06.2020

Հունիսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, […]

̰
Ընդդիմադիր 3 կուսակցությունները պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել

10:30 25.06.2020

Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային […]

̰
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 771 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

10:18 25.06.2020

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին։ Նրա խոսքով՝ այս պահին մեր մյուս խնդիրները ծագում են հենց դրանից։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին օրվա վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ գրանցվել է բացասական իմաստով ռեկորդային բացարձակ ցուցանիշ։ 2336 հետազոտության արդյունքում ի հայտ է […]

̰
Բրազիլիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 42 հազար դեպք

09:19 25.06.2020

Բրազիլիայում վերջին 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 42 725 նոր դեպք։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Երկրում մինչ օրս COVID-19-ով է վարակվել 1 188 631 մարդ։ 1 օրում գրանցվել է մահվան 1185 դեպք։ Ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 53 830 մարդ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի դաշնային դատարանը պարտավորեցրել էր երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին հանրային […]

̰
Գույքահարկի մասին օրենքը ընդունվեց՝ չնայած ընդդիմության դիմադրությանը

19:10 24.06.2020

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայները բավարարեցին օրենքը ընդունելու համար։ Մինչ այդ՝ նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը […]

̰
Խորհրդարանը հաստատեց ԱՄՀ-ից հավելյալ պարտք վերցնելու նախագիծը

19:06 24.06.2020

Ազգային ժողովը միաձայն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելու մասին նամակ-համաձայնագիրը։ Դրա վերաբերյալ քվեարկությունը 88 կողմ ձայն հավաքեց, ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը։ Համաձայնագրի համաձայն՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։ Ֆինանսների […]

̰
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են. Արսեն Թորոսյան

13:26 24.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ «Նրանք կվերցվեն օգտագործման առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես […]

̰
ԱԱԾ-ում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ

12:12 24.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ

10:51 24.06.2020

Հունիսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 14-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, […]

̰
Մեքսիկայում երկրաշարժին հաջորդել է 447 հետցնցում․ զոհերի թիվն ավելացել է

08:50 24.06.2020

Մեքսիկայում երեկ տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել են 447 հետցնցումներ, որոնցից ամենաուժգինը՝ 4․6 մագնիտուդով։ Զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 30-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է  РИА Новости-ն՝ հղում անելով Օահակա նահանգի քաղպաշտպանության վարչությունը։ Վարչության փոխանցմամբ՝ նահանգի տարածքում հաստատվել է 6 մահ, 4 մարդ վիրավոր է։ Սողանքներ են տեղի ունեցել 3 դաշնային և 5 տարածաշրջանային ավտոճանապարհներին, […]

̰
Նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների փաթեթը

00:45 24.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական […]

̰
Երևանում վթարի հետևանքով մարդատարը բարձրացել է մյուսի վրա

21:38 23.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում վթար է տեղի ունեցել։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում 3 մարդատար մեքենա է բախվել։ Դիմացի մեքենան հարվածից բարձրացել է մյուսի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

18:39 23.06.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Aysor.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

̰
BACK_TO_TOP