11:21 23.06.2020
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 […]
11:16 23.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» […]
10:54 23.06.2020
Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]
09:46 23.06.2020
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների մի շարք տեսակների տրամադրումը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը։ «Բացարձակապես համաձայն չեմ այդ միջոցառման հետ․․․ Վիզային բարեփոխումն իմաստ ունի, սակայն սա չափազանց մասշտաբային է»,-գրել է Մասկն իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների որոշման քննադատությամբ է հանդես եկել Twitter-ը՝ հայտարարելով, որ որոշումն անհեռատես է և […]
20:49 22.06.2020
Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: «Ընդունվեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները […]
13:19 22.06.2020
«Իմ քայը» խմբակցության պատգամավորները արտակարգ ռեժիմով ներկայացրել են ու Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով փոփոխվելու են Սահմանադրության դրույթները։ Խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթի համաձայն՝ փոփոխությունները ուղղված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Հովակիմյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջիկա առնվազն 1 տարում հնարավոր չի լինելու հանրաքվե իրականացնել։ Մյուս կողմից, ըստ Հովակիմյանի, ՍԴ շուրջ իրավիճակը […]
12:50 22.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին»: «Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս գործընկերության տրամաբանությամբ […]
12:29 22.06.2020
Արձանագրված դեպքերի թվով ամենամեծ բաժինը Բրազիլիայինն է, որտեղ վերջին մեկ օրում ավելի քան 50.000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։
10:48 22.06.2020
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]
10:24 22.06.2020
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարվի` Սահմանադրության փոփոխությունների հարցով։
10:01 22.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի […]
12:13 20.06.2020
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հաղորդագրությունը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը» : Հայաստանին տրամադրվող այդ […]
10:57 20.06.2020
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
08:20 20.06.2020
Բրազիլիայում կորոնաիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը՝ 1 032 913։ Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները։ Վերջին 1 օրում գրանցվել է վարակման 54 771 դեպք, ինչը զգալի գերազանցում է հունիսի 16-ի հակառեկորդը, երբ 1 օրում ի հայտ էր բերվել 34 918 վարակակիր։ Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 1206 դեպք։ Համաճարակի սկզբից երկրում […]
00:23 20.06.2020
Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը։ «Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական […]
17:58 19.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանից դուրս գալուց հետո Ծառուկյանն ու նրա փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ փաստաբանները նշել են, որ իրենք ներկայացրել են իրենց առարկությունները: Դատարանը որոշումը կհրապարակի կիրակի օրը: Մանրամասները՝ […]
13:14 19.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի […]
11:38 19.06.2020
Հունիսի 18-ին` ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով տեղափոխվել է 27-ամյա երիտասարդ: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա […]
10:52 19.06.2020
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
10:10 19.06.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը […]
23:04 18.06.2020
Րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: ԲՀԿ առաջնորդը դարձյալ պնդեց, որ իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքերը շինծու են: «Լրիվ սուտ է: Շինծու գործ է: Սա հետ-առաջ, իր տեղը ունենալու է, ես նորից եմ ասում, ասել եմ՝ սա քաղաքական սարքած գործ է, […]
18:49 18.06.2020
ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության հոդվածներին հակասող է ճանաչել «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ «Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում […]
17:57 18.06.2020
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է: Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց: Նստեց իր մեքենան և հեռացավ:
17:38 18.06.2020
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝ Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները: Դատարանը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի […]
16:31 18.06.2020
Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել էր։
13:12 18.06.2020
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1️⃣ Կենտրոն […]
12:00 18.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևոր համարեց արձանագրել այն, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի, և առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան դիմակներ ձեռք բերել 60-70 դրամով։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց պաշտպանիչ միջոցների կարևորությունը և արդյունավետությունը։ «Դիմակները պաշտպանում են ոչ միայն […]
11:17 18.06.2020
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության 3 նոր դեպք է գրանցվել: Ի ուրախություն բոլորի՝ ծանր վիճակում հանրապետական […]