10:57 01.06.2020
ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9492 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։ Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։ Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ […]
10:08 01.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։ «Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով։ Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ընդ որում, դրանից հետո […]
16:49 31.05.2020
Կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ «Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարի նախկին աշխատակից Ռուբինա Ղազարյանցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։ «Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների և […]
16:14 31.05.2020
Հայկական ավիացիայից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին` ժ. 11:00-ին, flydubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ–Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: «Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում […]
15:05 31.05.2020
Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից էլ՝ մայրաքաղաք։ Aravot.am-ին այս տեղեկությունը հաստատել է «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։ Նա ասաց, որ իրենք առաջին անհրաժեշտ […]
14:16 31.05.2020
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։
11:02 31.05.2020
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրանցվել է մահվան 4 դեպք։ Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386: Փաստացի բուժում է ստանում 5715 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել […]
00:06 31.05.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Ավիֆավիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»»,- ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և ХимРар ընկերությունը մարտին որոշել են համատեղ արտադրություն հիմնել «Ֆավիպիրավիր»-ի արտադրության համար։ Ապրիլի վերջին մեկնարկել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, իսկ […]
16:47 30.05.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի […]
16:34 30.05.2020
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված […]
14:37 30.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և […]
14:12 30.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։ Նա նշեց, որ դա պետք է անեն բոլորով՝ դպրոցականների և նրանց հարազատների միջոցով։ Հարությունյանը նշեց, որ պետք է պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե […]
12:32 30.05.2020
Ֆուլտոն շրջանում, որի վարչական կենտրոնն Ատլանտա քաղաքն է, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է նահանգապետ Ջորջիա Բրայան Քեմպը: «Քաղաքապետ Քեյշի Բոտոմսի խնդրանքով և իրավապահ ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ես Ֆուլտոնի շրջանում հայտարարեցի արտակարգ դրության ռեժիմ»,- գրել է նա Twitter-ում: Նա ընդգծել է, որ տեղի իրավապահ մարմիններին օգնելու […]
00:13 30.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Թրամփն ասել է, որ որոշման պատճառն այն է, որ ԱՀԿ-ն հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 […]
22:29 29.05.2020
Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին […]
21:52 29.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում ենք, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) […]
18:15 29.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին: Ասում է՝ տարածման […]
13:50 29.05.2020
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Ինչպես նշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։
11:08 29.05.2020
Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:55 29.05.2020
Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
10:21 29.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին։ Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։ Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Մասիս Մայիլյանը, իսկ ԱԽ քարտուղարի […]
09:07 29.05.2020
Կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը դիտվում է Եմենում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նրա խոսքով՝ չկա վիրուսից առավել տուժած երկիր, քան Եմենն է։ Նա երկրում տիրող վիճակն անվանել է ողբերգական։ «Ադենում COVID-19-ից աշխարհում մահացության ամենաբարձր մակարդակն է, հիվանդների 17 տոկոսը մահանում է»,-ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։ Գուտերեշը հույս է հայտնել, որ […]
19:19 28.05.2020
Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի […]
16:47 28.05.2020
«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասում վարակակիրների թիվը հասել է 80-ի, արտադրամասը դեռ փակ է մնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։ Տնօրենը հայտնել է, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
15:33 28.05.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ «Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան […]
12:47 28.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»:
11:48 28.05.2020
Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսի դեպքերի օրական աճի ցուցանիշով առաջին տեղն է գրավել ՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից. այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները: Անցած մեկ օրում Բրազիլիայում հիվանդության 22301 դեպք է հաստատվել, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 20546։ Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է 5,803,099 կորոնավիրուսակիր, 357 691-ը մահացել են, 2,508,591-ը՝ բուժվել:
11:10 28.05.2020
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան […]
10:58 28.05.2020
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287: Փաստացի բուժում է ստանում 4772 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54931 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]