19:22 10.06.2020
Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում […]
16:13 10.06.2020
Հայաստանի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է փոփոխություն անել «Ավիացիայի մասին» օրենքում։ Փոխնախարարը բացատրեց, որ կառավարության որոշումներում ավելի արագ որոշումներ ընդունելու […]
10:52 10.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 […]
09:33 10.06.2020
Էկվադորի կենտրոնական հատվածում գտնվող մոտ երկու տասնյակ բնակավայրեր մոխրով են ծածկվել Սանգայ հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և ռիսկերի կառավարման դեպարտամենտը։ Որպես կանխարգելիչ միջոց՝ բնակիչներին հորդորել են կրել դիմակ և մարմինն առավելագույնս ծածկող հագուստ։ Հրաբխի ժայթքման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։ Որոշ բնակավայրերի իշխանություններ 1 օրով արգելել են տրանսպորտային միջոցների […]
09:15 10.06.2020
Խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան։ Այս մասին ասվում է Տնտեսության ու խաղաղության ինստիտուտի (IEP) 14-րդ ամենամյա զեկույցում։ Իսլանդիային հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան։ IEP-ի ցուցակը կազմված է 163 երկրից։ Զեկույցի համաձայն՝ մինչդեռ 81 երկրում խաղաղասիրության մակարդակը բարձրացել է, 80 երկրում իջել է։ Փորձագետները երկրներին տվել են գնահատական 1-5 բալանոց […]
20:39 09.06.2020
Այսօր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Քիչ առաջ ինձ հայտնեցին, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է` նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը»,–ասաց փաստաբանը։ Նրա խոսքով` այս պահին շտապօգնության երկու բրիգադ է աշխատում տեղում, […]
20:15 09.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ: Ոստիկանությունը պարզում […]
13:22 09.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք […]
12:54 09.06.2020
Արցախի տեղեկատվական շտաբն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: «Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15, իսկ […]
12:52 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ և գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները: […]
12:28 09.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս: Այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը: Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածում էին, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Այնուամենայնիվ, այժմ ԱՀԿ-ից նշում են, որ տարածման այդ եղանակը թեև […]
12:00 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական […]
10:57 09.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր […]
16:28 08.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար: Երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի […]
15:26 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել: «Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց […]
12:42 08.06.2020
Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են: Թաղման արարողություններից մինչև սահմանի հատում ու պարտադիր դիմակներ կրելու անհրաժեշտություն. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել: Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի: Հարությունյանն […]
14:52 06.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ «Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս […]
14:24 06.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից: «Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020»,- գրել է Սուրենյանը:
14:18 06.06.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 16։30-ին, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Հանդիպման գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։ Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, […]
14:07 06.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից […]
12:44 06.06.2020
Օհանյանը 1 մլն դոլար նվիրաբերել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող, ակտիվիստ Քոլին Կապերնիկի «Իմացի՛ր քո իրավունքները» արշավին։
11:34 06.06.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված […]
21:30 05.06.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
15:56 05.06.2020
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում քիչ առաջ հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել: SHANTNEWS-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր Ոսկեպարում գրանցված տեղումներից: Մանրամասները՝ տեսանյութում:
13:31 05.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 […]
12:31 05.06.2020
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողական ֆինանսական ցուցանիշները ներկայցնելիս ԱԺ-ում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց նաև պետական պարտքի ծավալը։ 2019 թվականի արդյունքներով այն կազմել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։ Դրանից կառավարության պարտքը մոտ 6 միլիարդ 835 միլիոն դոլարն է։ Մնացած մասը, ըստ Ջանջուղազյանի, Կենտրոնական բանկի պարտքն է։ Կառավարության պարտքի մեջ էլ, ըստ Ջանջուղազյանի, արտաքին […]
12:00 05.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքների` Ա. Հարությունյանը 2016թ.-ին, իսկ Ա. Հովհաննիսյանը` 2016-2019թթ-ին զբաղեցնելով ոստիկանության […]
10:55 05.06.2020
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան […]