23:14 27.05.2020
Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ 9 տարվա դադարից հետո ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավը տիեզերք են արձակում: Սա 2011-ից հետո առաջին դեպքն է, որ տիեզերագնացներով նավը դուրս է գալիս Երկիր մոլորակի ուղեծիր: Այն արձակվում է ԱՄՆ-ի տարածքից: Տիեզերական այս առաքելության իրականացումը կարևոր է ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ վերջին 30 տարվա ընթացքում արձակված տիեզերական նավերից երկուսը՝ «Կոլումբիան» […]
16:18 27.05.2020
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել […]
15:04 27.05.2020
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
11:21 27.05.2020
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789 է:
11:09 27.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան Պատրիոտ» մեքենան այրվել է»։ «Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, […]
10:59 27.05.2020
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 372-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի (մայիսի 26-ին՝ 7402): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 35 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3255: Փաստացի բուժում է ստանում 4377 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 53678 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
23:03 26.05.2020
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ: «Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: 2004թ. Բուդապեշտում […]
19:18 26.05.2020
Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան […]
18:42 26.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս […]
18:08 26.05.2020
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այս մասին հայտնել է Грузия Online-ը: «Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն փաստը, որ աշխարհում նավթամթերքի համաշխարհային գներն անկում են ապրում, ներկայիս վերանայումը, որը տեղի է ունենում «Գազպրոմի» […]
17:26 26.05.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները: Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց […]
14:00 26.05.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Armtimes.com-ի փոխանցմամբ՝ վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Ադրբեջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝ կյանքի իրավունքի և խտրականության մասին հետերը, իսկ հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել: Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ վճռի, Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի […]
10:54 26.05.2020
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
18:23 25.05.2020
Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման: Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու […]
16:02 25.05.2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ […]
14:21 25.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից […]
12:38 25.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախարարությունում հովանավորչության մասին ամենատարբեր խոսակցություններին: Նախարարը այդ զրույցներին վերջ տալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն ավելի ուշ տեքստային տարբերակով հրապարակել է իր էջում: «Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, […]
12:35 25.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին: «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու […]
11:42 25.05.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»: Հիշեցնենք, երեկ Կապանում բողոքի ակցիա էր: Պատճառն այն էր, […]
23:19 24.05.2020
Բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ «Դուք եք որոշում, հարգելի՛ ժողովուրդ, իրենք երաշխիքներ տվեցին, եթե երաշխիքները չպահեն, շատ վատ հետևանքներ կլինեն։ Որպես համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ լինելու է օբյեկտիվ քննություն […]
21:38 24.05.2020
Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու […]
21:08 24.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը:
19:16 24.05.2020
Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը: «Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային […]
18:46 24.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գիտեք, որ վերջին օրերին, կորոնավիրուսի հետ կապված, նոր դեպքերի բռնկումներ ունենք, և շատերիդ է հետաքրքիր, թե ինչու, ինչ է տեղի ունեցել: Հիմա պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը: Եվ ունեցանք վերջնական եզրակացություն, թե ինչու են մեր թվերը սկսել աճել, ես […]
18:34 24.05.2020
Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
18:04 24.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարաել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը: «Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
11:36 24.05.2020
Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակչում Լևոն Արոնյանը արագ և կայծակնային շախմատի 5 պարտիաներից հետո 2։3 հաշվով զիջեց ամերիկացի Հիկարու Նակամուրային և դուրս մնաց մրցաշարից: Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար […]
11:17 24.05.2020
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
10:59 24.05.2020
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի: Կորոնավիրուսի […]
23:55 23.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, նախարարի անունից ափսոսանք հայտնել՝ կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին […]