TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան

19:22 04.06.2020

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում: Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց: «Ցավոք սրտի, ինքս էլ […]

̰
Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ԱԿ-103 ինքնաձիգներ. հայտնի են դարձել մանրամասներ

18:31 04.06.2020

Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։ Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է […]

̰
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:52 04.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության […]

̰
Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

17:21 04.06.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ «Սիրելի հայրենակիցներ Հարգելի գործընկերներ Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու […]

̰
ՀՀ ոստիկանության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է

15:09 04.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ.  մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:   Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար […]

̰
Չինաստանում դանակով զինված պահակը հարձակվել է աշակերտների ու աշխատողների վրա․ կա 40 վիրավոր

11:55 04.06.2020

Չինաստանի հարավում այսօր առավոտյան դանակով զինված պահակը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների ու աշխատակիցների վրա: Նվազագույնը 40 մարդ է տուժել: Հաղորդում է Sina-ն: Նշվում է, որ հարձակվողին հաջողվել է ձերբակալել: Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Հուանսի-Չժուան շրջանում: Տուժածների թվում կան երեխաներ: Վնասվածքներ է ստացել նաև ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը: Ծանր վիճակում է 3 անձ, […]

̰
Ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը. ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր. Արսեն Թորոսյան

11:53 04.06.2020

Կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը: Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ծանր վիճակում է 391 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 քաղաքացի: Նախարարը նշեց, որ նոր դեպքեր են արձանագրվում արտադրական կոլեկտիվներում: Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման: Վարչապետը […]

̰
Հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների․ «Հայփոստ»

09:54 04.06.2020

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների: «Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի: Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն […]

̰
Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան

09:32 04.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։ «Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք […]

̰
Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

22:20 03.06.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության կազմն արձակելու վերաբերյալ։Այդ մասին փոխանցում է «БелТА» գործակալությունը։ Ինչպես հաղորդվում է, նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները քննարկվել են այսօր՝ հունիսի 3-ին, Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ ընտրություններից առաջ թույլ չեն տա երկրում իրավիճակի ապակայունացում։ Բելառուսում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին։  

̰
Այսուհետ դիմակ կրելը դառնում է պարտադիր

19:53 03.06.2020

Պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:  

̰
Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու փաստով հարուցվել է քրգործ

19:03 03.06.2020

Հունիսի 2-ին ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության […]

̰
ՃՏՊ-ի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

17:37 03.06.2020

Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու […]

̰
Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետը նոր որոշում է ստորագրել

16:06 03.06.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի […]

̰
«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

15:31 03.06.2020

2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ […]

̰
ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և հավելվածներից

12:34 03.06.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: ԿԲ-ն հորդորում է բանկ կամ վարկային կազմակերպություն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, այցելելու դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ: «Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 515-ով, գրանցվել է մահվան 12 դեպք

10:54 03.06.2020

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10524 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 515 է։ Առողջացել է ևս 27 պացիենտ, ընդհանուր՝ 3454։ Փաստացի բուժում է ստանում 6841 մարդ։ Ընդհանուր կատարվել է 61650 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 170-ի։ Մինչ […]

̰
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ․ Արսեն Թորոսյան

10:32 03.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում […]

̰
«Մեյմանդարի» շուկան փակված է․ կան ձերբակալվածներ

10:30 03.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ ««Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»։

̰
Պետք է հետևել հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ. վարչապետ

19:28 02.06.2020

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն,  օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի […]

̰
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի. վարչապետ

19:07 02.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն […]

̰
Շենգավիթի բակերից մեկում տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարույթ. ԱԱԾ

18:53 02.06.2020

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» հարցը

12:46 02.06.2020

ԱԺ-ում այսօր շարունակվել է լիագումար նիստը: Տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները, ընդունվել են երեք նախագծեր, ինչից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ այսօր աշխատանքները շարունակվեն նաև ժամը 18.00-ից հետո: Տեղի կունենա քվերակություն, և խորհրդարանը կորոշի նիստը շարունակելու հարցը: Օրակարգը հագեցած է, և չեն կարող սպառել մինչև հինգշաբթի: Այնուհետև տեղի է ունեցել […]

̰
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ

12:33 02.06.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 517-ով, ունենք մահվան 19 դեպք

10:54 02.06.2020

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10009 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 517 է։ Առողջացել է ևս 25 պացիենտ, ընդհանուր՝ 3427։ Փաստացի բուժում է ստանում 6368 մարդ։ Ընդհանուր կատարվել է 59917 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 158-ի։ Մինչ […]

̰
Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. վարչապետ

19:13 01.06.2020

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց […]

̰
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսային թեստի պատասխանը

15:14 01.06.2020

Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- հայտնել է Պողոսյանը:

̰
Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գևորգյանը մանրամասներ է հայտնել

12:18 01.06.2020

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսային դրական թեստին: «Ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի […]

̰
Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ

12:00 01.06.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ: ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև […]

̰
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

11:41 01.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. […]

̰
BACK_TO_TOP