TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

23:32 23.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 19։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը […]

̰
ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրգործի հարուցումը

13:39 23.05.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել էր ՀՔԾ: ԱԺ-ի խմբակցությունների միջև քաղաքական ու գաղափարական հակասությունները մայիսի 8-ին բանավեճերով չեն սահմանափակվել, […]

̰
ՊԲ զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

11:57 23.05.2020

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք

10:57 23.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք […]

̰
Վերջին 1 ամսում ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել․ կան զոհեր

09:50 23.05.2020

Մայիսի սկզբից ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում, մայիսի 22-ի երեկոյան։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Մահացել է 3 մարդ: Ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի և 4 վիրավորի մասին։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառը եղել է հիվանդանոցի անոթային բաժանմունքում տեղադրված սարքավորումը։ Չի հստակեցվում, թե ինչ […]

̰
Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում․ մարզպետ

20:37 22.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։ Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել «օրենքով գողերի»

15:09 22.05.2020

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում  են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ: Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական […]

̰
ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան

13:15 22.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան։ Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց […]

̰
Կորոնավիրուսի կարևոր ախտանիշներից մեկն արյան՝ թթվածնով հագեցվածությունն է. Արսեն Թորոսյան

11:44 22.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։ Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկն արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում՝ թթվածնի սատուրացիան (SpO2): Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր, և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումն արյան մեջ […]

̰
Արզնիում համագյուղացու հետ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

11:33 22.05.2020

2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը:  Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակվել է ավելի քան 28 մլն դրամ. 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

11:27 22.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության  վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28մլն ՀՀ դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 293 առողջացում, 4 մահ

10:54 22.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք […]

̰
Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ հետագայում՝ ունեզրկել

19:58 21.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. […]

̰
ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19-ի դեմ

18:45 21.05.2020

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ Պատրաստել լաբորատոր համակարգերը Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը Խթանել ռիսկերի հաղորդակցումը: Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է […]

̰
«Նորքի տուն-ինտերնատում» կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են. news.am

17:22 21.05.2020

Երևանի «Նորքի տուն-ինտերնատի»՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: «Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- ասել է նա։ Ավելի վաղ […]

̰
Վաղվանից թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին տուն կուղարկենք. Արսեն Թորոսյան

12:08 21.05.2020

«Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որ շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումը տանը, բայց բժիշկների հսկողության տակ: Հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեցող քաղաքացիները չեն հոսպիտալացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կանխելով հարցը՝ ինչո՞ւ է այս գործընթացն էլի տևում օրեր, նախարարը պատասխանեց՝ այդ ամենը պետք է կազմակերպել: […]

̰
Կորոնավիրուսով վարակման թվերի աճին զուգահեռ աճում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը. Թորոսյան

11:59 21.05.2020

Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 135 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63-ը: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 15 քաղաքացի կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, աճում է ծանր […]

̰
Ունենք 162 առողջացած, 3 մահ․ ԱՆ

10:39 21.05.2020

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Իրաքում ձերբակալվել է ալ-Բաղդադիի հնարավոր իրավահաջորդը

09:04 21.05.2020

Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են Աբդել Նասեր Քարդաշին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր նոր պարագլխին։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։ Ձերբակալությունը կատարվել է մայիսի 20-ին, հավաստի տեղեկատվության հիման վրա, ասվում է իրաքյան հետախուզության հայտարարության մեջ։ Նրա իսկական անունն է Ամիր Մուհամմեդ Սաիդ Աբդել Ռահման ալ-Մաուլյա։ Նա ծնվել է 1976 թվականին Իրաքում և Մոսուլի համալսարանում […]

̰
«Ամֆան» ցիկլոնը Հնդկաստանում և Բանգլադեշում 14 մարդու կյանք է խլել

08:35 21.05.2020

«Ամֆան» արևադարձային հզոր ցիկլոնը հարվածել է Հնդկաստանին և Բանգլադեշին՝ խլելով առնվազն 14 մարդու կյանք և ոչնչացնելով հազարավոր տներ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Ցիկլոնի գլխավոր հարվածն իր վրա է կրել հնդկական խիտ բնակեցված Արևմտյան Բենգալիա նահանգը։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ վնաս է կրել նահանգի ողջ հարավածային մասը, ավերվել են տներ, կամուրջներ, էլեկտրամատակարարումը […]

̰
Չեխիայի Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ նվիրված 2 աշխարհամարտերի ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը

22:39 20.05.2020

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

̰
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

20:59 20.05.2020

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին. Փաշինյան

19:01 20.05.2020

Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից: «Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և […]

̰
Էջմիածնում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

18:18 20.05.2020

Մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 […]

̰
Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր

16:57 20.05.2020

ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է […]

̰
ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 մլն դրամի խախտում

16:47 20.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի  N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]

̰
Նոյեմբերյանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Hetq.am

12:46 20.05.2020

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատել է Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը։

̰
ՀՀ-ում գրանցվել է վարակման 230 նոր դեպք․ ունենք 255 առողջացած, 3 մահ

11:05 20.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք […]

̰
Խորհրդարանն ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

17:48 19.05.2020

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:29 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 […]

̰
BACK_TO_TOP