16:55 19.05.2020
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով […]
12:39 19.05.2020
ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ քվեարկողներ չկային, մեկ պատգամավոր ձեռնպահ էր: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]
11:34 19.05.2020
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Փաստաթղթերի […]
11:00 19.05.2020
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք […]
12:49 18.05.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս […]
12:06 18.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից: Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ […]
11:54 18.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ «351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում: 4.823 ընդհանուր դեպք: 2.718 ակտիվ դեպք: 100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք: 61 մահ: 1.3% մահացություն»:
10:55 18.05.2020
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր […]
15:39 16.05.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը […]
11:50 16.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի […]
11:34 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը: Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների […]
11:05 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ութերորդ ասուլիսը կորոնավիրուսի պայմաններում կազմակերպվել է առցանց: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասուլիսի հեռարձակմանը կից՝ վարչապետը գրել է. «Հրապարակում եմ 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին»։ Այս ասուլիսը նաև նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին: Վարչապետը հիշեցրեց՝ առաջին 100 փաստը հրապարակել է հեղափոխության առաջին տարեդարձի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:01 16.05.2020
Մայիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
00:16 16.05.2020
Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի ֆեյսբուքյան էջից։
17:54 15.05.2020
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: «Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի […]
13:36 15.05.2020
Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի […]
12:49 15.05.2020
2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
11:45 15.05.2020
Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը, որի մեջ՝ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում […]
11:04 15.05.2020
Մայիսի 15-ին, ժամը 07։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող […]
09:26 15.05.2020
Իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվել է մրցել իսրայելցիների հետ։ Համապատասխան օրինագիծը մայիսի 14-ին հավանություն է ստացել Իսլամական հանրապետության խորհրդարանում։ Պատգամավորները կարծում են, որ գաղափարական սկզբունքներն առավել կարևոր են միջազգային մրցույթներին մասնակցությունից, փոխանցում է Etemad պարբերականը։ Պատգամավորները մարզական ֆեդերացիաների վրա են բարդել միջազգային պատժամիջոցներից իրանցի մարզիկների խուսափելու պատասխանատվությունը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չի արձագանքել Իրանի խորհրդարանի որոշմանը։
23:42 14.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով: Վերաբացվելու […]
19:56 14.05.2020
Գառնի-Երևան ջրատարի վթարով պայմանավորված, մայրաքաղաքի այլ տարածքների հետ ս.թ. մայիսի 14-ին` ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան, Իսահակյան, Կորյուն, Բայրոն, Մոսկովյան փողոցների և Սայաթ-Նովա 1-15, Թումանյան 1-6, Բաղրամյան 1-2, Մաշտոցի 10-60, Նալբանդյան 1-130, Թումանյան 37, 39 և Սարյան 1 համարների ջրամատակարարումը:
17:31 14.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը մեկուսացվել էր, քանի որ նախարարությունում կորոնավիրուսի դեպք էր հաստատվել, ֆեյսբուքյան էջում նշել է. «Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»: Նախարարը գրառմանը կից նշել է #ԱռողջԵղեք #ՊահպանեքԿանոնները #ԿանխեքՏարածումը հեշթեգերը:
16:27 14.05.2020
Առաջիկայում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների վերաբացվելուց հետո՝ մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կանոնները խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Ավինյանը բացատրեց՝ քանի որ շատ տնտեսական ձևեր վերաբացվելու են, անհրաժեշտ է ավելի լուրջ հետևել կանոններին վարակի տարածումը նորմայի […]
16:09 14.05.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ […]
16:05 14.05.2020
Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում։ Նույն ընթացքում բացվելու են նաև մարզասրահները, պատմամշակութային բացօթյա վայրերը և այլ գործունեության տեսակներ։ Ավելին, այդ օրը, ըստ Ավինյանի, բացվելու են նաև նախակրթարանները՝ աշխատող ծնողների […]
13:57 14.05.2020
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]
12:38 14.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ նույն պատճառով նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:17 14.05.2020
Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
11:38 14.05.2020
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: Որոշման հիմք է հանդիսացել այն, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։