17:41 08.05.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43: «Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից […]
14:42 08.05.2020
Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց. «Մենք ընդմիջեցինք աշխատանքը ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ այն պահին, երբ ելույթ էր ունենում պարոն Մարուքյանը, ելույթը, ըստ էության, ուժի մեջ է»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ամբիոնին մոտենալով, նշեց, որ նույն ելույթն այլևս չի կարող շարունակել, բայց մի քանի բան ունի ասելու: «Այն […]
12:06 08.05.2020
ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]
11:18 08.05.2020
ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ավարտից հետո ելույթները շարունակվում էին: Էդմոն Մարուքյանն իր ելույթում արձագանքեց մինչ այդ ելույթ ունեցած Բաբկեն Թունյանին․ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս հարցերով։ Գալիս եք, ամբարտավանությամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան։ Իր համարն ամբիոնից ասում է, հետո 120 զանգ է ստանում։ Ասում եք՝ «Լուսավոր […]
11:00 08.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 8-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3029-ի։ Առողջացել է ևս 33 պացիենտ, ընդհանուր՝ 1218։ Փաստացի բուժում է ստանում 1758 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 43-ի։ Մահվան ևս 1 […]
10:57 08.05.2020
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։ Սասուն Միքայելյանի խոսքը չլսվեց, սակայն նրան ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»։ Մարուքյանն իջավ ամբիոնից, ծեծկռտուք սկսվեց։ Մանրամասները՝ տեսանյութում:
08:10 08.05.2020
Իրանական Թեհրան նահանգում` մայրաքաղաքից 30 կմ արևելք տեղի ունեցած 5․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 11 մարդ։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Նշվում է, որ Դեմավենդ շրջանի 60-ամյա բնակչի մահվան պատճառը գլխի վնասվածքն է։ Զոհերի թիվը հստակեցվում է։ Էպիկենտրոնը գտնվել է Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին։ Ցնցումները, որոնց օջախը գտնվել է 7 […]
17:40 07.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու […]
15:55 07.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնավորապես՝ օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։ Ձեռնարկատիրական […]
12:35 07.05.2020
Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 347 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:
11:11 07.05.2020
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել […]
10:57 07.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։ Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 […]
21:43 06.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, ևս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Հիշեցնենք, որ վերը նշված […]
12:33 06.05.2020
Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը: Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Հիշեցնում ենք, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները […]
12:30 06.05.2020
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման վերաբերյալ իր զեկույցում բարձր է գնահատել Հայաստանի վերջին երկու տարիների ձեռքբերումներն այս ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամերիկյան հանրահայտ իրավապաշպան կազմակերպությունն իր «Անցումային երկրներ 2020» զեկույցի հրապարակման առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանն արձանագրել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Զեկույցը նվիրված է հետխորհդային եվրասիական 29 երկրներում […]
11:52 06.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի […]
11:16 06.05.2020
ԱԺ-ն այսօր առավոտյան աշխատանքները սկսել է քվեարկություններով: Ընդունվել են հետևյալ բոլոր նախագծերը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է 109 կողմ ձայներով, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 116 կողմ ձայնով, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն […]
10:58 06.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 6-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2782-ի։ Առողջացել է ևս 24 պացիենտ, ընդհանուր՝ 1135։ Փաստացի բուժում է ստանում 1600 մարդ։ Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 40։ Մինչ օրս գրանցվել է այլ […]
20:40 05.05.2020
Արտակարգ նորություն Միացյալ Նահանգներից․ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակել Արցախի Հանրապետության ճանաչման օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը։
18:48 05.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
12:41 05.05.2020
Ազգային ժողովի այսօրվա առաջին նիստի 1 ժամը ծախսվեց ընդդիմության 5 նախագծերը մերժելու վրա։ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց բոլոր նախագծերը, որոնք մինչ այդ մերժվել էին նաև հանձնաժողովների քննարկումների ժամանակ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները փորձեցին միմյանց նախագծերին աջակցել և կողմ քվեարկելով անցկացնել օրակարգ, սակայն նրանց ձայները չբավարարեցին դա իրականացնելու համար։ Մերժվածների թվում էին «Լուսավոր Հայաստանի» 1 նախագիծ, «Բարգավաճ […]
12:17 05.05.2020
Այսօր լուսադեմին՝ ժամը 05:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանջյան փողոցի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել «Գյումրի» հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կրակը բռնկվել է 231/219 տնակի պատուհանի հարակից հատվածից: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար տնակը հոսանքազրկվել է: Թիթեղապատ տնակում կրակը մեկուսացվել է ժամը 06:10-ին, […]
12:16 05.05.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ պայմանագրային զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում, ականի պայթյունի հետևանքով, մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական […]
11:48 05.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանին վերաբերող ԱՀԿ կանխատեսումներին։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այդ սցենարի մասին նախարարը երեկ հայտնել էր Ազգային ժողովում: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում դեպքերի թիվը կարող է հասնել 524.032-ի, որից ծանր կլինեն 26.202-ը։ Լուսանկարին կից նախարարը մեկնաբանել է. «Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ […]
10:55 05.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2619-ի։ Առողջացել է ևս 40 պացիենտ, ընդհանուր՝ 1111։ Փաստացի բուժում է ստանում 1462 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 40-ի։ Մինչ օրս գրանցվել է […]
22:09 04.05.2020
Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
19:21 04.05.2020
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ […]
15:22 04.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի […]
10:58 04.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 4-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2507-ի։ Առողջացել է ևս 36 պացիենտ, ընդհանուր՝ 1071։ Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 39 -ի։ Անցկացված թեստերի […]
10:35 04.05.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են շուրջ 5 կգ 500գ մեթամֆետամին, 2 կգ […]