11:31 14.05.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված՝ վթարվել է «Արզնի 1-Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արաբկիր վարչական շրջան՝ Գրիբայեդով, Նաիրի Զարյան 15-19 հասցեները իրենց կոտորակներով, Կոմիտաս 12, 14, 16, 18, 20, 22-50 հասցեները իրենց կոտորակներով, Արամ Խաչատրյան նրբանցք, Արամ խաչատրյան 29-33 հասցեները, Վ․Փափազյան 1-17, 17/1, 22, 22/1, […]
10:48 14.05.2020
Մայիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։
18:13 13.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:
17:53 13.05.2020
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ «Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում […]
16:46 13.05.2020
Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել: Տարածքի հակակարկտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ […]
15:38 13.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների […]
11:41 13.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, […]
10:53 13.05.2020
Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ […]
08:10 13.05.2020
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատ է ներկայացրել «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք հաշվետվություն չներկայացնի կորոնավիրուսի բռնկման մասին։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Լինդսի Գրեմի խոսքով՝ Պեկինին պետք է ստիպել համագործակցել՝ պարզելու ամենը կորոնավիրուսի տարածման մեկնարկի մասին, այլապես Չինաստանը երբեք չի […]
18:08 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]
17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]
16:29 12.05.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ: «Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ […]
12:42 12.05.2020
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի […]
11:06 12.05.2020
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի: Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
11:00 12.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։ «Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել […]
09:25 12.05.2020
Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցում բռնկված հրդեհը 5 մարդու կյանք է խլել։ Իրականացվում է հիվանդների և բուժանձնակազմի տարհանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածքային վարչության ներկայացուցչին։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Սուրբ Գեորգիի հիվանդանցում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փրկարարներին հաջողվել է կրակը տեղայնացնել։
18:37 11.05.2020
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական […]
17:06 11.05.2020
2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ […]
13:09 11.05.2020
2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել […]
13:07 11.05.2020
ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին։ «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների […]
10:59 11.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 […]
09:23 11.05.2020
Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական սխալ է տեղի ունեցել։ Իրանի Jamaran ականակիրը սխալմամբ խոցել է իրենց նավը։ Այս մասին Twitter-ում հայտնել է TASNIM գործակալության քաղաքական բաժնի տնօրեն Մահդի Բահտիարին։ Հակատանկային C-802 (Noor) հրթիռի կողմից խոցված Konarak հածանավը խորտակվել է։ ԶԼՄ-ները հայտնում են 20-40 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեղի ունեցածի պաշտոնական հաստատում դեռևս […]
22:39 10.05.2020
Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]
20:25 09.05.2020
Այսօր՝ մայիսի 9-ին, Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել: Բնակիչները մեքենայից նկատել են ծուխն ու արագ ահազանգել Ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կենտրոն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում պարզվել է, որ մասամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։ […]
18:53 09.05.2020
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում տեղակայված «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական […]
11:17 09.05.2020
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]
11:01 09.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3175-ի։ Առողջացել է ևս 49 պացիենտ, ընդհանուր՝ 1267։ Փաստացի բուժում է ստանում 1852 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 44-ի։ Մահվան ևս 2 […]
10:24 09.05.2020
Մայիսի 8-ին` ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման […]
09:58 09.05.2020
Ցաւալի դէպք մը պատահած է 8 մայիս 2020, ուրբաթ առաւօտեան կանուխ ժամերուն՝ Պաքըրգիւղի Ծնունդ Ս. Աստուածածնի Եկեղեցւոյ փողոցի դռան առջեւ։ Անծանօթ անձ մը փորձած է հրկիզել Եկեղեցւոյ արտաքին դուռը ու ապա՝ փախչած։ Եկեղեցւոյ Թաղային Խորհուրդը շարժման անձնելով դիմած է Ապահովութեան Տնօրէնութեան։ Մինչ, Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւը տեղեակ կը պահէր Պատրիարքական Աթոռը, արդէն Ստանպուլի Ապահովութեան Ընդհանուր Տնօրէնի […]