09:38 09.03.2020
Մարտի 8-ին` ժամը 00:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota […]
21:56 07.03.2020
Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակի կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Այս մասին տեղեկացնում ե Newmedia.am-ը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը […]
18:05 07.03.2020
Չինաստանում փլուզվել է հյուրանոց, որտեղ ապրում էին կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող մարդիկ: Փրկարարները չեն բացառում, որ վեցհարկանի շենքի փլատակների տակ մարդիկ են մնացել: 剛剛發生,福建泉州鯉城區南環路酒店整座倒塌! pic.twitter.com/MYlFtp5t6I — Liberty (@dDy7OQj4xS23mkv) March 7, 2020 Հյուրանոցը գտնվում է Ցյուանչժոու քաղաքում՝ Չինաստանի արևելքում: Արտակարգ պատահարի հետևանքով կարող էին մահանալ մարդիկ: Շենքի փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:30-ին: Հյուրանոցից […]
17:21 07.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ […]
12:39 07.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, […]
20:33 06.03.2020
Մարտի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել […]
18:44 06.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստիճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։ […]
17:56 06.03.2020
Մոսկվայում՝ 5, Նիժնի Նովգորոդում 1 դեպք է արձանագրվել նոր կորոնավիրուսով վարակման։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծվված հատուկ շտաբը։ Պարզվել է՝ բոլոր 6 վարակակիրներն էլ վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա։ Նրանց ինքնազգացողությունը հիմա լավ է։ Առողջապահության պատասխանատուները նրանց տեղավորել են ինկուբացիոն բոքսերում։ Մինչ այս Ռուսաստանում նոր կորոնավիրուս արձանագրվել […]
16:01 06.03.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ Զինված ուժերի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել […]
12:55 06.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: […]
12:45 06.03.2020
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք […]
10:46 06.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա […]
10:40 06.03.2020
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում […]
23:53 05.03.2020
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ «Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է` նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, […]
23:18 05.03.2020
Թեհրանի մէջ «Քորոնա» վարակի առաջին զոհը գրանցուեցաւ։ Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Թեհրանի իր աղբիւրէն։ «Արեւելք»-ի աղբիւրին համաձայն՝ մահացողը հայուհի մըն է ՝ Էլսիկ Մասիհի անունով. ան 85 տարեկան է, եւ շաբաթ մը առաջ փոխադրուած է հիւանդանոց։ Կը նշուի նաեւ, որ հայուհին շուրջ շաբաթ մը առաջ փոխադրուած էր Թեհրանի «Մասիհ Դանեշւար» հիւանդանոց, որ կը համարուի […]
21:40 05.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որ տևել են 5 ժամ 40 րոպե, ավարտվել են։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են դադարեցնել կրակը Իդլիբում։ Կողմերը Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով […]
20:29 05.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից […]
15:17 05.03.2020
Ադրբեջանում հայտնաբերել են ևս 3 մարդու, որոնք ունեն նոր կորոնավիրուսի վարակ։ Այսպիսով՝ Ադրբեջանում վարակակիրների քանակը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարակակիրները երեքն էլ Իրանից են ժամանել Ադրբեջան։ Նրանցից մեկը Գերմանիայի քաղաքացի է։ Մյուս երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 1994 և 1999 թվականներին ծնված։ Երկու ադրբեջանցիները Իրանում էին՝ սովորելու նպատակով։ Նրանք երկուսն էլ […]
11:50 05.03.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեին: Ինչպես նշվում է, հիվանդը մարտի 1-ին երկիր է վերադարձել Իտալիայից: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հիվանդանոցներում գտնվում է շուրջ 40 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսային վարակ:
11:11 05.03.2020
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, մենք անպայման առաջարկություններով հանդես կգանք, և մեր դիրքորոշումը կարտահայտենք»: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք կողմ կքվեարկենք, սակայն շեմի հետ կապված առաջարկությունը կներկայացնենք և հուսով ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում […]
11:07 05.03.2020
«Իմ քայլը» խմբակցության խնդրանքով սահմանված 20 րոպե ընդմիջումից հետո հայտարարվեց «Դատական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթի քվեարկություն, վարման կարգով ելույթների իրավունք չկար: Նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ` 35, ձեռնպահ 1 պատգամավոր, ևս 11 ծրարով կողմ ձայներ գումարելով` նախագիծն ընդունվեց: Այսպիսով, ԱԺ-ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից կիջնի 25-ի։ Մանրամասները` […]
10:30 05.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և […]
23:15 04.03.2020
Ուկրաինան նոր կառավարություն ունի։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի կառավարության նոր կազմը, որն առաջարկել է վարչապետ Դենիս Շմիգալը: Նոր կաբինետում պաշտոնները պահպանել են, մասնավորապես, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին։ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վադիմ Պրիստայկոն նշանակվել է եվրոպական […]
21:06 04.03.2020
Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում […]
20:27 04.03.2020
Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի որդին՝ Համլետ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Ռոմայի» թվիթերյան էջը՝ շնորհավորելով Մխիթարյանին։ ? È nato Hamlet, il figlio di Mkhitaryan ? Tanti auguri alla mamma, a @HenrikhMkh e benvenuto al piccolo nella famiglia giallorossa! ?❤️#ASRoma — AS Roma (@OfficialASRoma) March 4, 2020
17:26 04.03.2020
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Այս մասին ՀՔԾ-ից հայտնեցին SHANTNEWS.am-ին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի վաղ հայտնել էինք` Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր […]
11:50 04.03.2020
Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետն Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ: Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք […]
11:32 04.03.2020
ԱԺ-ն ընդունեց 13 օրինագիծ։ Ստորև ներկայացվում են այսօր կատարված աշխատանքները՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 111 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, Կառավարության […]
09:43 04.03.2020
ՌԴ Լիպեցկ քաղաքում մարտի 3-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ «Opel» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը […]