08:51 04.03.2020
ԱՄՆ Թեննեսի նահանգում հզոր պտտահողմն առնվազն 25 մարդու կյանք է խլել։ Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Նահանգի կենտրոն հանդիսացեղ Նեշվիլ քաղաքում ավերվել է մոտ 50 տուն, հիվանդանոցներ է տեղափոխվել 150 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների հարցերով նահանգային վարչությունը։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ։ Բազմաթիվ հոսանքալարերի վնասման […]
08:10 04.03.2020
Թվիթերում հայտնվել են տեսանյութեր, որոնց համաձայն՝ հարևան Իրանում կորոնավիրուսով պայմանավորած լուրջ իրավիճակ է։ Կադրերում ներկայացվում են մետրոյում, կանգառում և հասարակական այլ վայրերում ուշաթափված մարդիկ։ Տեսանյութերի հավաստիությունը, սակայն, կասկածելի է, քանի որ դրանցից առնվազն մեկը տարածել է Իրանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։ Իրանում պաշտոնական տվյալներով այս պահին կա 2000-ից ավելի վարակակիր։ 77 մարդ մահացել է կորոնավիրուսի հարուցած […]
18:40 03.03.2020
ԱՄՆ Թենեսի նահանգում հզոր տորնադո է տեղի ունեցել, որին զոհ է դարձել առնվազն 9 մարդ: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ 4 մարդ մահացել է Պատնամ շրջանում, 2-ը՝ Նեշվիլ քաղաքում, 2-ը՝ Ուիլսոն շրջանում, ևս 1 մարդ մահացել է Բենթոն շրջանում: Կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ: Տորնադոն նաև ոչնչացրել է շուրջ 40 […]
14:46 03.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել […]
14:16 03.03.2020
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է «Strana.ua»-ն: Վիրուսը հայտնաբերվել է Չեռնիվցի քաղաքում մի տղամարդու մոտ, որն իր կնոջ հետ Եվրամիությունից վերադարձել էր մեքենայով: Ախտանիշների առաջացումից հետո նրանք երկուսն էլ մեկուսացվել են և հետազոտվել: Մարտի 2-ին հաղորդվեց, որ Ուկրաինայում չորս մարդու […]
10:10 03.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք […]
09:53 03.03.2020
Իրանի հետ սահմանը փակ կմնա ևս 2 շաբաթ՝ մինչև մարտի 24-ը։ Եղած որոշակի բացառությունները, հատկապես բեռնափոխադրումների մասով, ժամանակավորապես կհանվեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում կորոնավիրուսով պայմանավորած իրավիճակի մասին, հիշեցրել հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:39 03.03.2020
Վենետիկյան հանձնաժողովը որոշել է չեղարկել լիագումար նիստը՝ կապված Իտալիայում Covid-19 կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունն իր թվիթերյան էջում։ Նիստը ծրագրված էր մարտի 20-21-ը։ Նշվում է, որ բոլոր հրատապ փաստաթղթերը կհաստատվեն գրավոր տեսքով։ Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1500-ը, 34 մարդ մահացել է։
09:07 03.03.2020
COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2943-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 47 հազար մարդ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահական մարմիններին։ Այսպիսով՝ 1 օրում գրանցվել է մահվան 31 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 151-ի։ Մարտի 3-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը 64 երկրում գերազանցել […]
21:56 02.03.2020
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]
20:42 02.03.2020
Մարտի 2-ին` ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական […]
20:01 02.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։ Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը […]
18:44 02.03.2020
2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությանը […]
18:32 02.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից […]
17:47 02.03.2020
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում` «Շերեմետևոյում», վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայնը»: Մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները: Դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: […]
17:11 02.03.2020
Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: […]
16:45 02.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով […]
10:08 02.03.2020
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի V-Mall առևտրի կենտրոնում զինված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու։ Այս մասին հայտնում է The Strairs Times-ը։ Նշվում է, որ չարագործն առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակիցն է։ Հարձակումից առաջ տղամարդը փորձել է նախկին գործընկերներին համոզել միասին իրականցնել հարձակում առևտրի կենտրոնի ղեկավարության դեմ։ Նշվում է, որ պատանդների մեծ մասը V-Mall-ի աշխատակիցներն են։ […]
09:08 02.03.2020
Թուրքիան ուժեղացնում է ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում։ Կիրակի թուրքական ուժերը խոցել են սիրիական բանակի 2 Սու-24 կործանիչ։ Օդաչուները կատապուլտով ցած են նետվել և ողջ մնացել, հայտնում է BBC-ն։ Ցամաքում շարունակվում են սիրիական բանակի և ընդդիմության ինտենսիվ բախումները։ Թուրքիան աջակցում է իր կողմնակիցներին կրակով՝ հարվածներ հասնելով սիրիական հակաօդային պաշտպանության համալիրներին ու զրահատեխնիկային։ Իդլիբում լարվածությունը կտրուկ սրվեց […]
19:27 29.02.2020
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ ցուցարարները հրկիզում են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ղոմ քաղաքից այդտեղ էր տեղափոխվել կարանտինի մեջ գտնվող շուրջ 10 վարակակիր: #کرونا؛ خبرگزاری ایسنا٬ از اطفای آتش سوزی در بیمارستان شهرک توحید بندرعباس خبر داده است و به نقل از مقام ها از مردم این […]
19:16 29.02.2020
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական էժանագին քարոզչության չհաջողված փորձը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտագությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին: Մասնավորապես` ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում […]
18:54 29.02.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները […]
17:17 29.02.2020
Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է. ներսում կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ […]
15:02 29.02.2020
Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից: Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է: Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում […]
14:50 29.02.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»։ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր հերթին հետևյալ պարզաբանումն է ներկայացրել. […]
13:47 29.02.2020
Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways, այնպես էլ Armenia Aircompany-ի ինքնաթիռները, սակայն Թբիլիսին չեղարկել է թռիչքները: Թռիչքների չեղարկման պատճառը դեռևս հայտնի չէ:
13:30 29.02.2020
Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Ինչպես հայտնի է, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որն Իրանից Ադրբեջանով եկել է Վրաստան: Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 29-ին:
11:46 29.02.2020
Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին, զոհվել է առնվազն 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է The News-ը: Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի Ռոհր քաղաքի մերձակայքում գտնվող խաչմերուկում: Մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Պատահարի մանրամասները և դրա պատճառները պարզվում են:
20:53 28.02.2020
Հակառակորդն այսօր՝ փետրվարի 28–ին, կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Նրա խոսքով՝ կրակոցները եղել են կեսօրին մոտ. «Հստակ ժամ չեմ կարող ասել, բայց մոտավորապես 12–ի կողմերը։ Ակտիվ կրակոցները տեւել են մոտ կես ժամ, իսկ հատուկենտ մոտ մեկ ժամ։ Եղել է եւ […]