20:23 28.02.2020
Պատրիարք ընտրվելուց հետո առաջին անգամ այսօր Երևան է ժամանել Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը: Պատրիարքը մասնակցելու է մարտի 2-ին մեկնարկող Գերագույն հոգևոր խորհրդի նիստին: Հիշեցնենք, որ Սահակ Երկրորդը պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 11-ին՝ ընտրությունից հետո զգալի առավելություն գրանցելով պատրիարքի մյուս թեկնածուի՝ Արամ Ա. Աթեշյանի հանդեպ: Այս այցից առաջ Պոլսո […]
18:13 28.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած […]
16:36 28.02.2020
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակել են աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում, որում, մասնավորապես, ասված է. «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ […]
15:44 28.02.2020
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո […]
15:27 28.02.2020
Ադրբեջանում նոր կորոնավիրուսով վարակված առաջին մարդն է հայտնաբերվել։ Նա Ռուսաստանի քաղաքացի է, որը Ադրբեջանի տարածքով հայրենիք էր մեկնում Իրանից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ «Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմով ինֆեկցիոն բլոկ։ Ռուսաստանցու՝ նոր կորոնավիրուս ունենալը հաստատվել է թեստով։ Ներկա պահին նրա վիճակը կայուն է»,- հայտնել են Ադրբեջանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից։ Հարևան երկրում հիմա […]
09:04 28.02.2020
Թուրքիայի զինված ուժերը սիրիական Իդլիբ նահանգի արևելքում ոչնչացրել են կառավարական զորքերի շարասյունը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հրետակոծման են ենթարկվել М-5 (հյուսիս-հարավ) միջպետական մայրուղով տեղաշարժվող սիրիացի զինվորականները։ Ավելի վաղ Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտնել էր, որ թուրք զինծառայողներն Իդլիբում ավիահարվածի են ենթարկվել, կա առնվազն 33 զոհ։ Իդլիբում իրադրության […]
08:54 28.02.2020
Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2788-ի։ Ընդհանուր առմամբ հաստատվել է վիրուսով հիվանդացության 78824 դեպք։ Ներկայում բուժում է ստանում 39919 մարդ, որից 7952-ի վիճակը ծանր է։ COVID-2019-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիտվայում։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակը նրան է փոխանցվել իտալական Վերոնա քաղաքում, հայտնում է «РИА Новости»-ն։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն […]
18:55 27.02.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարակներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:
16:56 27.02.2020
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը: «Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․ Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․ Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Կարապետյանը հիվանդ էր, թեև հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց […]
11:45 27.02.2020
Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն […]
11:18 27.02.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը` ժամը 11։30-ի սահմաններում, դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում քաղաքացին մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով […]
10:31 27.02.2020
Ռուսաստանը հայտարարել է, որ փետրվարի 28-ից կդադարեցնի Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը:
08:51 27.02.2020
Ամերիկյան Վիսկոնսկին նահանգի Միլուոկի քաղաքի գարեջրի գործարանում հրաձգության զոհն է դարձել 7 մարդ, ներառյալ հրաձիգը։ Այս մասին հայտնում է Milwaukee Journal Sentinel թերթը։ Դեպքը տեղի է ունեցել Molson Coors ձեռնարկությունում։ Նշվում է, որ կրակ բացած 51-ամյա տղամարդը հեռացված է եղել աշխատանքից։
23:28 26.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որ երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: SHANTNEWS-ի հավաստի տեղեկություններով՝ Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը երկիր։
22:30 26.02.2020
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել […]
17:52 26.02.2020
Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան ԱՆ մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ […]
15:49 26.02.2020
Հարևան Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19 մարդու։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը։ Վարակակիրների թիվը աճել է 44-ով, և հիմա վարակակիրների ընդհանուր թիվը 139 է։ Իրանում վարակը տարածված է մի քանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Իրանն իր հերթին արդեն օջախ է դարձել […]
12:23 26.02.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում […]
12:11 26.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: […]
09:56 26.02.2020
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Գերմանիայում և Բրազիլիայում: Բրազիլիայում 61-ամյա հիվանդը ենթարկվել է կրկնակի ստուգման, որից հետո նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակված լինելը: Այս մասին հայտնում է Folha de San Paolo-ն: Գերմանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն ի հայտ է եկել երկրի արևմուտքում, հայտնում է WDR հեռուստառադիոընկերությունը: Էրկելենց քաղաքի հիվանդանոց առաջինը դիմել է 50-ամյա տղամարդը, […]
08:09 26.02.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է մի շարք պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք ավելի վաղ սահմանվել էին Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախագահի հրամանին կցված բացատրական թերթիկում նշվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին խոսվում է փաստաթղթում, շարունակում են արտակարգ սպառնալիք նեկայացնել ԱՄՆ […]
18:32 25.02.2020
Փետրվարի 22-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Բռնակոթ բնակավայրի արոտավայրից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Բռնակոթի 53-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ մարիխուանա թմրամիջոց է, աճեցրել է տնամերձ հողամասում՝ իր օգտագործման համար: Դեպքի առթիվ նույն օրը հարուցված […]
15:49 25.02.2020
Turkish Airlines-ի ինքնաթիռը, որը Թեհրանից Ստամբուլ էր թռչում, շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում՝ ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայության կասկածների պատճառով, հայտնում է Habertürk- ը: Twitter-ի օգտատերերի խոսքերով՝ վայրէջքը կատարվել է Թուրքիայի առողջապահության նախարարի խնդրանքով: Օդանավում կա 132 մարդ: Նրանց բժիշկները հետազոտում են: 12 ուղևոր ունի բարձր ջերմություն, ևս 17 մարդու մոտ վիրուսի առկայության կասկածներ կան՝ […]
15:40 25.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46 կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից […]
11:54 25.02.2020
«Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, […]
11:45 25.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի (աշխարհավարակ), քանի որ այն արագորեն տարածվում է աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7-ի, վարակվածներինը թիվն էլ գերազանցել է 220-ը: Իրանում համաճարակի կենտրոն հանդիսացող Ղոմ քաղաքում, ըստ իշխանությունների, կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: […]
11:00 25.02.2020
«Հայոց մայրեր» շարժումը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «1990թ. մայիսի 17-20-ը Արտաշատի ԲԿ-ում տղա ունեցած մայրի´կ, արձագանքի՛ր ։ Այսօր մի օրինակելի տիկին զանգահարեց ինձ։ Շատ բարեկիրթ և բարի ձայնով ինձ ասաց, որ 1990 թ. մայիսի 17-20-ը ծնված տղա երեխա է վերցրել հիվանդանոցից։ Նա երեխա չի ունեցել, իր հայրն է զբաղվել այդ գործերով։ Երեխային բերել-տվել […]
09:11 25.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:35-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Փետրվարի 25-ի […]