16:48 24.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը: […]
15:20 24.02.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
13:00 24.02.2020
Հայաստանի ու Իրանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցված է: SHANTNEWS.am-ը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվեց՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են դիմել ՀՀ դեսպանություն՝ արձագանքելով կոչին: «Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից […]
12:19 24.02.2020
«Երեկ եղել է մի քանի կրակոց՝ շատ կարճ: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են»,- այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Տավուշի մարզի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Մելիքյանը պատմեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, եղել են կրակոցներ՝ շուրջ 25 րոպե տևողությամբ, այնուհետ կարճատև դադարից հետո նորից են սկսվել, իսկ ժամը 09.00-ի շրջանում դադարել […]
11:45 24.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որևէ սահմանափակում […]
11:17 24.02.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:
08:08 24.02.2020
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահական մարմիններին։ Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77․1 հազար դեպք, այս ողջ ընթացքում ապաքինվել է ավելի քան 24․7 հազար մարդ։ COVID-2019 կորոնավիրուսը բռնկվել է չինական Ուհան քաղաքում։ Այդ մասին հայտնի է դարձել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ […]
20:57 23.02.2020
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
19:37 23.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ «Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ […]
19:34 23.02.2020
Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Իրանի հետ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին: Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկում տվյալ հիվանդության դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև կատարում է Իրանից դուրս եկող քաղաքացիների սքրինինգ: Նշվում է, որ […]
18:12 23.02.2020
Թուրքիան որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով փակել Իրանի հետ սահմանն այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է թուրքական Daily Sabah-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Դրա տեղեկություններով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի երկու անցակետեր: Նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Նովրուզի նախօրեին Վան նահանգ զբոսաշրջիկների հոսքի ֆոնին: […]
16:19 23.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրն Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ՝ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։ Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին […]
13:19 23.02.2020
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նվազագույնը 7 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Սոյլուն ասել է, որ զոհերի թվում կա 3 երեխա և 4 մեծահասակ: Եվս 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց: Հիեցնենք՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 բալ: Ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել […]
12:06 23.02.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
12:00 23.02.2020
Չինաստանի մայրցամաքային հատվածում նոր տեսակի կորոնավիուսի հետևանքով արդեն մահացել է 2442 մարդ: Այս մասին ասվում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի կայքում: Պետական կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 936 հաստատված դեպք: Ինչպես նշվում է, ներկայումս կորոնավիրուսով հիվանդ է 51 606 մարդ, որոնցից 10 968-ը ծանր վիճակում է: Հիվանդանոցներից, համաճարակի ընթացքում, դուրս է գրվել 22 […]
10:22 23.02.2020
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 […]
21:46 22.02.2020
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ […]
21:07 22.02.2020
Փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական […]
16:39 22.02.2020
Իրանի Ղոմ քաղաքի երեք բնակիչներ՝ մայրը և երկու մանկահասակ երեխաները, Վրաստանում ստուգվում են նոր կորոնավիրուսի կասկածանքով։ Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկը հայտարարել է, որ նրանց վիճակը միջին ծանրության է։ Փոխանցում է Sputnik կայքի վրացական բաժինը։ Նրանց օդանավակայանից միանգամից հիվանդանոց են տեղափոխել, քանի որ Թբիլիսի ժամանելուն պես երեխաներից մեկի մոտ բարձր ջերմաստիճան է արձանագրվել։ Հիվանդանոցում ախտանշաններ են հայտնաբերվել […]
14:54 22.02.2020
Իրանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել նոր կորոնավիրուսի վարակից։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ երեկվանից վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Նրանցից 8 մարդ Ղոմում են, որտեղից սկսվել էր տարածումը, 2-ը՝ Թեհրանում։ Բժշկական հաստատություն է […]
13:32 22.02.2020
Խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւններ. ոչ պաշտօնական տւելաներով՝ խորհրդարանում իրանահայութեանը կը ներկայացնեն Ռոբերտ Բեգլարեանն ու Արա Շահվերդեանը: Այս մասին հայտնում է Թեհրանի թեմի առաջնորդարանը՝ հղում անելով «Alikonline.ir»-ին: Երէկ՝ փետրւարի 21-ին Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնները: Նախանական արդիւնքները վկայում են այն մասին, որ պահպանողական ուժերը 11-րդ գումարման խորհրդարանում ունենալու են […]
20:07 21.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ […]
18:46 21.02.2020
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական […]
16:29 21.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ։ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն […]
15:04 21.02.2020
Նոր կորոնավիրուսի ներթափանցումից խուսափելու համար Իրանի հարևան Քուվեյթը նույնպես փակել է սահմանը և թույլ չի տալիս սահմանի հատում իրանցիների համար։ Այս մասին հայտարարությունը հետևել է Իրաքի կողմից սահմանը փակելու մասին հայտարարությանը։ Քուվեյթի առողջապահական գերատեսչության հորդորով՝ սահմանապահները փակել են գետով բաժանվող սահմանի անցակետերը։ Մինչ այդ, մեկ օր առաջ դադարեցվել էին նաև ավիաթռիչքները Քուվեյթից Իրան և հակառակ […]
13:41 21.02.2020
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, […]
13:19 21.02.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին հայտնում է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո […]
09:56 21.02.2020
Իրանում փետրվարի 21-ին անցկացնում են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները: Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ: Հայ համայնքին […]
09:09 21.02.2020
Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Որոշումն ընդունվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվեց կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։ Իրաքի առողջապահության նախարարությունը նման միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը հիմնավորել է երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորահոսքով, որն ուխտագնացության սեզոնին հասնում մի քանի միլիոնի։ Բացի […]
08:39 21.02.2020
ԵՄ անդամ երկրների առաջնորդները կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական Իդլիբ նահանգում։ Այս մասին հայտնում է Star Tribune-ը։ Համապատասխան հայտարարությունն արվել է Բրյուսելում անցկացված արտահերթ նիստի արդյունքներով։ Նիստը նվիրված է եղել Սիրիայի հյուսիս-արևմուտքում հակամարտության սրմանը։ Ամփոփիչ հայտարարությունում ասվում է նաև, որ կողմերը պետք է մարդասիրական օգնության անխոչընդոտ և ուղիղ հասանելիություն ապահովեն […]