22:36 20.02.2020
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կիլիկիա թաղամասի մերձակայքում մարդատար մեքենա է շրջվել։ Ոստիկանները դեպքի վայրում են: Shamshyan. com- ի տեղեկություններով, Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով, […]
18:04 20.02.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է […]
12:37 20.02.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով գործադիրը 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացրեց Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար․ 2 միլիարդ 553 միլիոն դրամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեն կազմակերպելու համար, 660 միլիոն դրամ՝ տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, 234 միլիոն դրամ՝ ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար։ Ֆինանսների նախարարն ասաց, որ այս բոլոր […]
10:03 20.02.2020
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ: Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական […]
09:36 20.02.2020
Չորեքշաբթի Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները շփում չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից ժամանած մարդկանց հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին: Նշվում է, որ մահացածներն իրանցիներ են, Կումի բնակիչներ։ Նախարարությունը տեղեկություններ չի ստացել երկրի այլ մասերում վարակման դեպքերի […]
08:33 20.02.2020
Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 5 մարդ։ Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի հաղորդմամբ՝ անհայտ տղամարդը կրակ է բացել բարում, իսկ այնուհետև՝ քաղաքի հրապարակներից մեկում: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն։ Չարագործը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ավելի ուշ նրան մահացած են գտել իր իսկ […]
21:08 19.02.2020
Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են […]
20:35 19.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և […]
15:34 19.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- ասված է […]
15:32 19.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության […]
13:04 19.02.2020
ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ստացել է ՀՀ վարչապետի առաջարկը՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու մասին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ստացված առաջարկը ստորագրել-չստորագրելու համար եռօրյա ժամկետ ունի:
12:48 19.02.2020
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է արել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից: «Նա պահանջում է իր ուզած քանակի դեղորայքը, բայց դրա համար բժշկական ցուցումներ են պետք, բժշկական համապատասխան ցուցմամբ ինքն իր դեղորայքը ստանում է: Հիմա նորմալ վիճակում է, հսկողության տակ է գտնվում»,- տեղեկացրին ՊՈԱԿ-ից: Հիշեցնենք, որ Hetq-ը տեղեկացրել էր՝ կալանավորն ինքնավնասման […]
11:26 19.02.2020
Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, հնարավոր է՝ շաբաթվա վերջում դուրս գրվի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը […]
11:18 19.02.2020
Փետրվարի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել դանակահարված երկու դեռահաս տղաներ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: 16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում: 17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ […]
10:39 19.02.2020
Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու համար: Միաժամանակ, ռուս համաճարակաբանները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ վերջին տվյալների համաձայն՝ վիրուսը վտանգավոր չէ առողջական այլ խնդիրներ չունեցողների համար և բարդություններ են գրանցվում առավելապես քրոնիկ հիվանդություններով տառապողների մոտ:
10:16 19.02.2020
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի […]
18:26 18.02.2020
Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց ծանոթանալու համար: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:
17:26 18.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ և «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
13:40 18.02.2020
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են, լինում են նաև խրախուսումներ: Դավթյանն ասաց, որ խրախուսվել են սպաներ, ովքեր կանխել են ինքնասպանության դեպքերը: Նա մանրամասնեց՝ խոսքը ինքնասպանության փորձ անելու ութ դեպքի մասին է: Դրանք ավարտին չեն հասցվել, ժամանակին կանխվել են: Դեպքերը եղել են 2019-ի […]
13:20 18.02.2020
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ: Կարո՞ղ է օրինակ բերել, երբ զոհ ունենալուց հետո գնացել է զորամաս, ծանոթացել մանրամասներին՝ ինչի հետևանք է եղել կատարվածը: «Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դեպքերից չորսը հիվանդության հետևանքով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը դժբախտ […]
12:36 18.02.2020
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում հրդեհ է բռնկվել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղական «Волгоград онлайн» կայքը։ Հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
10:28 18.02.2020
Փետրվարի 18-ի առավոտյան 08:00-ի սահմաններում, Եղվարդի խճուղում՝ Զովունու հուշարձանի մոտ, մերկասառույցի պատճառով թիվ 30 համարի «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել էլեկտրացանցի կայանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, «Գազելի» 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց, ևս 5 մարդատար մեքենա, դարձյալ մերկասառույցի պատճառով, վթարի է ենթարկվել: Հանրապետական հիվանդանոցում են վարորդը և մի երիտասարդ […]
10:24 18.02.2020
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։ https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559
10:01 18.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված […]
19:07 17.02.2020
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դիմում է ներկայացրել` դադարեցնելու իր լիազորությունները` որպես վարչական շրջանի ղեկավար: «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր […]
19:01 17.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։ Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել […]
17:22 17.02.2020
Եվրոպական միությունն այսօր որոշել է ևս մեկ տարով երկարացնել պատժամիջոցները, որ սահմանված են Բելառուսի 4 քաղաքացիների նկատմամբ, և ընդհանուր երկրի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի արգելման մասին որոշումը։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում։ Մինչև 2021 թվականը, այսպիսով, կարգելվի Եվրամիություն մուտքը այն 4 անձանց նկատմամբ, ովքեր կապված են 1999-2000 թվականներին երկրում 2 քաղաքական գործչի, 1 լրագրողի […]
12:40 17.02.2020
Դատարանի որոշմամբ՝ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։ Վերջինս հայտնեց, որ Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է, նա կալանքի տակ է: Հիշեցնենք, որ անհայտ անձը հունվարի 23-ին ինքնաձիգով ներխուժել էր «Էրեբունի […]