TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, բեկորներն ընկել են բնակիչների վրա

12:17 17.02.2020

Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվականից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը […]

̰
Չինաստանում սկսել են արտադրել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

20:25 16.02.2020

Չինաստանի Չժենցզյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են արտադրել դեղամիջոց COVID-19 մահացու կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ Դեղամիջոցը մշակել է Zhejiang Hisun Pharmaceutical դեղագործական ընկերությունը։ Խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է։ Արտադրող ընկերությունը համապատասխան մարմիններից պաշտոնապես թույլտվություն է ստացել։ Ինչպես ընդգծում են քաղաքի իշխանությունները, դա կարող է դառնալ առաջին դեղամիջոցը, որը կօգնի բուժվել կորոնավիրուսից։ […]

̰
1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից․ վիճակը գնահատվում է բավարար

18:44 16.02.2020

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։ Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից […]

̰
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է

14:05 16.02.2020

Փետրվարի 16-ի գիշերը Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները,  3 հրթիռ է ընկել։ Այս մասին հաղորդում է NTV.ru-ն։ ԱՄՆ դեսպանատան մոտ 3 «Катюша» հրթիռ է ընկել։ Եվս մեկ հրթիռ պայթել է ոստիկանական քոլեջի շենքի հարևանությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Վնասվել են մեքենա, վրան և ավտոպահեստամասերի պահեստը։  

̰
Փաշինյան-Ալիև քննարկումը մեկնարկեց

20:35 15.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում սկսվեց պանելային քննարկումը, որին որպես բանախոսներ մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Սա Արցախի հակամարտության կարգավորման այս ոճի առաջին բաց քննարկումն է Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։

̰
Արցախի ԿԸՀ-ն ստացել է ԱՀ նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

18:35 15.02.2020

2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ: Ներկայացված […]

̰
Հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն. ՊԵԿ

13:23 15.02.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող […]

̰
Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ճակատի շրջանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

12:00 15.02.2020

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքից: «14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

̰
Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

11:33 15.02.2020

Երեկ՝ փետրվարի 14-ին, NordWind ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Երևանից Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է РЕН ТВ-ն: Ինքնաթիռում հայտնաբերվել է թևի մեքենայացման անսարքություն: Ինքնաթիռը, որում եղել է 158 ուղևոր, վայրէջք է կատարել մոտավորապես 17:35-ին:  

̰
Հայիթիում մանկատան հրդեհը 15 երեխայի կյանք է խլել

09:06 15.02.2020

Հայիթիի եկեղեցիներից մեկին կից մանկատանը բռնկված հրդեհը 15 երեխայի կյանք է խլել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու։ Պատճառը կարող է լինել մոմերի օգտագործման հետևանքով առաջացած դժբախտ պատահարը։ Երեխաներից 2-ը մահացել են տեղում, ևս 13-ը՝ հիվանդանոցում, շնչառական խնդիրների պատճառով։ Նշվում է, որ հաստատությունը գործել […]

̰
Արցախում զինծառայող է զոհվել

22:18 14.02.2020

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

̰

17:45 14.02.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն […]

̰
Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. Araratnews.am

12:57 14.02.2020

Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել: Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:  

̰
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

12:42 14.02.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: Ավելի վաղ հայտնել էինք` դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին […]

̰
Թուրքիան արձագանքել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

12:32 14.02.2020

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ էլ դատապարտել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Սիրիան սրանով ցույց է տալիս իր «իրական դեմքը»։ Անկարան ակնարկել է, որ սիրիական իշխանությունները իրենց ժողովրդի դեմ բռնություններ են գործում, բայց դատապարտում են հայերի ցեղասպանությունը թուրքերի կողմից։ Հարկ է նշել, որ սիրիական ճգնաժամի ընթացքում հարևան […]

̰
ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

10:38 14.02.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, […]

̰
Բացահայտվել են ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր. ԱԱԾ

10:10 14.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում […]

̰
Կորոնավիրուսը 1 օրում 116 մարդու կյանք է խլել

08:31 14.02.2020

Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 116-ով։ Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 1488։ Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 4800 դեպք․ վարակվածների թիվը հասել է 64 հազարի։ Այս մասին հայտնում է տեղի առողջապահական կոմիտեն։ Վարակվածներից 6982-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ ԱՀԿ կանխատեսումներով՝ մոլորակի բնակչության 2/3-ը կարող է վարակվել կորոնավիրուսով։ Պատվաստանյութի մշակումը կարող […]

̰
Վթար Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա

20:54 13.02.2020

Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա վթար է տեղի ունեցել։ Ներկա պահին վթարավերականգնողական խմբերը տեղում են։ Քաղաքի ջրամատակարարումը դադարեցված է։ Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Սոֆյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է ավելի քան 46 մլն դրամ 

19:01 13.02.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։ Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական […]

̰
Հակածխախոտային օրենքն ընդունվեց քվեների մեծ տարբերությամբ

17:42 13.02.2020

Ազգային ժողովում արդեն 2-րդ ընթերցումով ընդունվեց «հակածխախոտային» անվանումը ստացած փաթեթը, որով սահմանափակումներ են մտցվում ծխախոտի գովազդի և վաճառքի, հանրային վայրերում դրա օգտագործման վերաբերյալ։ Մինչ քվեարկությունը 7 պատգամավոր «վարման կարգի վերաբերյալ» ելույթ ունեցավ և հայտնեց իր այս կամ այն կերպ քվեարկության մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց, որ ազատ է քվեարկելու, սակայն և՛ «Իմ քայլը», և՛ ԲՀԿ-ն […]

̰
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

15:26 13.02.2020

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու […]

̰
Զինծառայողների՝ մարտական դիրքում հրազենային վնասվածք ստանալու դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

11:17 13.02.2020

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նույն օրը՝ […]

̰
Վթար Չարենցավանում. քաղաքապետի կինը հոսպիտալացվել է

10:35 13.02.2020

Փետրվարի 12-ին Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավանի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի 55 ՕՕ 035 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված որսորդական փամփուշտներ

10:29 13.02.2020

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ: Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր առմամբ, […]

̰
Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Ալեքսեյ Բոտյանը

09:31 13.02.2020

Փետրվարի 10-ին մահացել է 103 տարեկան դարձած Ռուսաստանի հերոս, լեգենդար հետախույզ, Հայրենական Մեծ պատերազմի հերոս Ալեքսեյ Բոտյանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի կենտրոնին։ 1945 թվականի հունվարին նա է ղեկավարել լեհական Կրակով քաղաքի պաշտպանական օպերացիան։ Նշվում է, որ հենց նա է «Майор Вихрь» ֆիլմի հերոսի նախատիպը։ Ֆիլմը նկարահանվել […]

̰
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

23:58 12.02.2020

Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա մրցեց Իտալիան ներկայացնող Ն․ Խախելաշվիլու հետ և հաղթեց 7-1 հաշվով։ Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7-1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 9-0 հաշվով […]

̰
Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

22:08 12.02.2020

Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 67 կգ քաշայինների եզրափակչում Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Նա մրցեց հունգար Կրիսզիան Վանցզայի հետ՝ հաղթելով 7:5 հաշվով: Հիշեցնենք՝ Կարեն Ասլանյանը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին,  ապա 1/8 եզրափակչում 9-1 հաշվով առավելության հասել վրացի Գեորգի Շոտաձեի նկատմամբ, […]

̰
Գևորգ Ղարիբյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի չեմպիոն․ ըմբշամարտի ԵԱ

21:54 12.02.2020

Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Գևորգ Ղարիբյանը /60 կգ/ մրցել է թուրք ըմբիշ Քերեմ Քամալի հետ և հաղթել՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել է էստոնացի Հելարի Մաեգիսալուին: Որակավորման փուլում Գևորգը 9-1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին, ապա  1/4 եզրափակչում  8-0 հաշվով պարտության էր […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք

17:03 12.02.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքի մասին։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և […]

̰
BACK_TO_TOP