TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Արցախում զինծառայողներ են զոհվել

16:13 12.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

̰
Շուրջ 44 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշումներ Եղեգնաձոր համայնքում 2016-2019թթ. կատարված շինաշխատանքներում. հարուցվել է քրգործ

15:53 12.02.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» […]

̰
Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում. հարուցվել է քրեական գործ

12:32 12.02.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային […]

̰
Մինչև 14 տարեկան շուրջօրյա խնամքի կարիք ունեցողները կստանան խնամակալության նպաստ. ԱԺ-ն ընդունել է բոլոր նախագծերը

10:53 12.02.2020

ԱԺ-ն այսօր ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկությունների ընթացքում հետևյալ պատկերն է արձանագրվել. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին հարցն ընդունվել է 103 կողմ ձայներով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 107 կողմ ձայներով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին […]

̰
Երևանում շտապօգնության մեքենայի հետ բախումից հետո «Mercedes»-ը բռնկվել է

10:04 12.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 01:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» […]

̰
Կարապետ Չալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի ԵԱ

22:39 11.02.2020

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշայինների երրորդ տեղի համար մրցապայքարում գյումրեցի Կարապետ Չալյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացականյանին: Գոտեմարտն ավարտվել է 3-0 հաշվով: Այսպիսով՝ Կարապետ Չալյանը նվաճել է առաջին մեդալը Հայաստանի հավաքականի համար: Հիշեցնենք, որ Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա […]

̰
Արմեն Նազարյանի որդին՝ 18-ամյա Էդմոնդը, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

21:37 11.02.2020

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն  հանդես եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոնդ Նազարյանը: Եզրափակիչ գոտեմարտում 18-ամյա Էդմոնդը հաղթել է ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնդը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ […]

̰
Արթուր Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

20:53 11.02.2020

Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը երրորդ հաղթանակը տարավ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Կիսաեզրափակչում նա 8-1 հաշվով հաղթեց ֆինն ըմբիշ Մատտի Էլիաս Կուոսմանենին: Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7-1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 9-0 հաշվով առավելության էր հասել […]

̰
«Բարեկամություն» կայարանում մետրոյի գնացքներից մեկն անսարքության պատճառով կանգնել է

19:49 11.02.2020

«Բարեկամություն» կայարանում մետրոյի գնացքներից մեկն անսարքության պատճառով կանգնել է։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուղևորներին իջեցրել են, բոլոր կայարաններում գնացքներին հրահանգել են կանգնել։ Անսարք գնացքը փոխարինել են նորով։  

̰
Արմեն Սարգսյանը հանրաքվեի օր նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը

13:16 11.02.2020

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին: «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին […]

̰
Հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը

11:28 11.02.2020

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, համաձայն ժամանակացույցի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին, կավարտվի ապրիլի 3-ին: Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ մարտի 26-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից […]

̰
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

11:03 11.02.2020

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։ «Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում խոշոր գումարներ ներգրավելու դեպք

10:40 11.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ […]

̰
Կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 1000-ից

08:23 11.02.2020

Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսից մահացել է 108 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1016-ի։ Հաստատված է 2019-nCoV կորոնավիրուսով վարակման ավելի քան 42 հազար դեպք։ Վարակվածներից 7333-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության ու հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Կորոնավիրուսից բուժվածների թիվը կազմում է 3996։

̰
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

19:04 10.02.2020

2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ […]

̰
Ճանապարհի կառուցման համար քանդվում են բնակիչների ավտոտնակները. լարված վիճակ Մալաթիա-Սեբաստիայում

13:04 10.02.2020

Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող ճանապարհի կառուցմանը: Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, և ճանապարհի կառուցման համար քանդում են ավտոտնակները: Բնակիչները հայտարարում են, որ անվտանգության խնդիր է առաջանում, քանի որ ճանապարհը չափազանց մոտ է շենքին: Տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև […]

̰
Վահագն Վերմիշյանը կալանավորվեց

11:48 10.02.2020

Դատարանը բավարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ լրատվականից: Վերմիշյանը կալանավորվել է երկու ամսով: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

̰
Շարքային Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:16 10.02.2020

2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը

10:37 10.02.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի […]

̰
Հարավկորեական «Մակաբույծները»՝ տարվա լավագույն ֆիլմ․ «Օսկար 2020»

08:48 10.02.2020

Հարավկորեացի ռեժիսոր Փոն Չժուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը հաղթեց «Օսկար 2020»-ի գլխավոր անվանակարգում՝ որպես տարվա լավագույն ֆիլմ։ Ավելի վաղ Փոն Չժուն-հոն մրցանակ էր ստացել որպես լավագույն ռեժիսոր։ Ֆիլմին բաժին է հասել նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգի մրցանակը։ Այն ճանաչվել է նաև 2019 թվականի լավագույն օտարերալեզու ֆիլմ։ Ֆիլմն առաջադրվել էր 6 անվանակարգում, սակայն հաղթել՝ 4-ում։ Նշենք, որ որպես […]

̰
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը. Փաշինյան

20:33 09.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո, և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»,- գրել է նա:

̰
Նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը

20:28 09.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին: «Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը. 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 […]

̰
Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել

13:52 08.02.2020

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեցին Ազգային անվտանգության ծառայությունից: Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան: Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

̰
3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12:43 08.02.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քրեական գործ է հարուցվել 3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ: «2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ […]

̰
Մեկ օրում շմոլ գազից 14 քաղաքացի է թունավորվել

11:51 08.02.2020

Փետրվարի 7-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: *** […]

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու դեպք․ ԱԱԾ

10:33 08.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 940 բեռնատար, 60 մարդատար մեքենա

09:02 08.02.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ԱՄՆ-ի խաղատներից մեկում մոտ 200 մարդ վարակվել է նորովիրուսով

08:43 08.02.2020

ԱՄՆ Լուիզիանա  նահանգի Լեյք-Չարլզ քաղաքի L’Auberge խաղատուն այցելելուց հետո առնվազն 200 մարդ վարակվել է նորովիրուսով։ Այս մասին հայտնում է տեղի WVUE հեռուստաալիքը։ Նորովիրուսը (Նորֆոլկի վիրուս) անվանումը ստացել է քաղաքի պատվին, որտեղ էլ 1972 թվականին առաջին անգամ ի հայտ է եկել։ Այն արագ է տարածվում, փոխանցվում է մարդուց մարդուն և համարվում է վիրուսային ծագման աղեստամոքային վարակների […]

̰
Սյունիքի մարզում 4 զինծառայողներ մնացել են ձնահոսքի տակ. 3-ը մահացել են

21:17 07.02.2020

Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահոսքի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

20:31 07.02.2020

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջացառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի […]

̰
BACK_TO_TOP