TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Արխիվ

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

20:02 07.02.2020

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը: Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ:  

̰
Արմեն Սարգսյանը` կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին և «Մեդիամաքս»-ին

18:50 07.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այս օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին և նախագահի վերաբերմունքին ու տեսակետին այս ամենի վերաբերյալ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

̰
Արմեն Սարգսյանը կխոսի կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին ու «Մեդիամաքս»-ին

14:45 07.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» մեդիաընկերությանը: Հարցազրույցի ընթացքում, բնականաբար, անդրադարձ է եղել այս օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին և նախագահի վերաբերմունքին ու տեսակետին այս ամենի վերաբերյալ: Հարցազրույցից մի հատված կհրապարակվի քիչ անց:

̰
Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է

13:34 07.02.2020

Փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 […]

̰
Բազմաթիվ զորամասերում անսպասելի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ

10:17 07.02.2020

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, […]

̰
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը

09:50 07.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող Բավրա մաքսակետի […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 630-ը

08:20 07.02.2020

Չինաստանում միայն մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսից 73 մարդ է մահացել։ Զոհերի թիվը հասել է 636-ի։ Վարակակիր է համարվում ավելի քան 31 հազար մարդ։ Նոր տեսակի կորոնավիրուս է կասկածվում ևս 26,3 հազարի մոտ։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության ու հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Նշվում է, որ վարակվածներից 4821-ը գտնվում են ծանր վիճակում, 1540-ը դուրս […]

̰
Չինաստանից եկած և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական․ ԱՆ

00:47 07.02.2020

Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական՝ այդ թվում «ջերմող քաղաքացիների»։ Ընդհանուր առմամբ կատարվել է […]

̰
Սահմանադրական փոփոխությունների հարցը կդրվի հանրաքվեի

20:23 06.02.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հանրաքվեի մասին նախագծի քվեարկությունից առաջ տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը: Հարցը դրվեց քվեարկության: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերահաստատեց՝ իրենք կողմ են քվեարկելու նախագծին: Ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց, ինչը նշանակում է՝ Սահմանադրական փոփոխությունների հարցը կդրվի հանրաքվեի:

̰
ԱԺ կողմից ընդունված օրենքներն առերևույթ խնդրահարույց են. նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

18:07 06.02.2020

ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: «2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու […]

̰
ԱԺ-ում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության նիստ, կքննարկվի այսօր ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը. Միրզոյան

11:22 06.02.2020

Այսօր, ինչպես արդեն հայտնի է, ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց: 115 պատգամավոր էր գրանցվել, քվորում կար, սակայն նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն` նախաձեռնղն այսօր առավոտյան հետ է կանչել նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով հանգամանքը, որ այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»: […]

̰
ԱԺ-ում աղմուկ հանած նախագծերը չքննարկվեցին. նիստը հետաձգվեց

11:09 06.02.2020

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստ, որի օրակարգում իշխող խմբակցության առաջարկած նախագծերն էին: Դրանցից մեկով նախատեսվում էր ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման դադարեցում: Այս նախագծերը չքննարկվեցին, քանի որ նիստը չկայացավ: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՊԲ զորամասում մահվան ելքով դեպքի ծառայողական քննության արդյունքում մի շարք պատասխանատուներ են պատժվել

10:52 06.02.2020

ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից: Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված […]

̰
«Հերացի» արհեստակցական կազմակերպությունում բացահայտվել է հափշտակության դեպք․ ԱԱԾ

10:48 06.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում հարուցված քրեական […]

̰
Կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 560-ից

08:52 06.02.2020

Չինաստանի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27,4 հազարի։ Առնվազն 562-ը մահացել են, հայտնում է CCTV-ն։ Նշվում է, որ հիվանդներից 633-ը բուժվել են։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին, չինական Ուհան քաղաքում։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։

̰
Սիրիայում հայ զինծառայող է զոհվել․ «Արևելք»

08:44 06.02.2020

Սուրիոյ  բանակին եւ ահաբեկիչներուն միջեւ մասնաւորապէս Իտլիպ նահանգի շուրջ ընթացող մարտերուն հայ զինուոր մը զոհուած է։ Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Հալէպի իր աղբիւրէն։ Հայազգի զինծառայողը կը կոչուի Ժան Քէթէնճեան եւ ան զոհուած է ռազմավարական մեծ կարեւորութիւն ներկայացնող Սարաղէպ  գաւառակին շուրջ ընթացող մարտերուն։ Նախնական տուեալներով զոհուած զինծառայողը ունի պատուակալ գնդապետի կոչում։ Ժան Քէթէնճեան Հալէպի ծնունդ […]

̰
Իմփիչմենթի գործընթացը տապալված է․ Թրամփն արդարացվեց

08:28 06.02.2020

Ամերիկացի սենատորները փետրվարի 5-ին կայացած քվեարկության ընթացքում  նախագահ Դոնալդ Թրամփին անմեղ ճանաչեցին մեղադրական բոլոր կետերով։ Իշխանության չարաշահմանը վերաբերող առաջին հոդվածով մեղադրանքին կողմ  է քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից 48 սենատոր, մինչդեռ նախագահի մեղքի ապացուցման համար անհրաժեշտ էր հավաքել 100 սենատորից 67-ի ձայնը։ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մասին երկրորդ հոդվածի դեմ է քվեարկել 52 սենատոր։ Սենատի նիստի արդյունքներով Թրամփն […]

̰
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 3 տասնյակից ավելի քաղաքացիներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

22:37 05.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզի Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հիվանդանոցներում […]

̰
Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է․ նա խոստովանել է, որ կաշառք է ստացել

20:53 05.02.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց […]

̰
Գյումրիում քնած կինն այրվել է էլեկտրական սալօջախից բռնկված հրդեհից․ վիճակը ծայրահեղ ծանր է

20:37 05.02.2020

Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Գյումրիի Սունդուկյան 187 հասցեից խորը այրվածքներով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 88-ամյա Աղունիկ Գաբրիելյանը։ Կինն ապրում է մենակ։ Նա միացած է թողել էլեկտրական սալօջախը և քնել։ Հագուստն ընկել է միացված տաքացուցիչի վրա ու սկսել այրվել։ Կրակը տարածվել է մարմնի ամբողջ մակերեսվ։ Կինը հասցրել է մի կերպ տնից դուրս գալ, օգնության է […]

̰
Վանում ձնահյուսի հետևանքով 28 փրկարար է զոհվել. Hurriyet

18:17 05.02.2020

Թուրքիայի արևելքում ՝ Վան նահանգում, ձնահյուսը ծածկել է փրկարարների այն խմբին, որոնք ուղևորվել էին որոնելու նախորդ ձնահյուսի հետևանքով անհետ կորածներին: Hurriyet-ի հաղորդմամբ` զոհվել է 28 փրկարար: Եվս 30 մարդ փրկվել է: Նշվում է, որ արագ արձագանքման ծառայության և ուժային մարմինների շուրջ 300 աշխատակից էր ընդգրկվել Վանի նահանգի Բախչեսարայ քաղաքի մերձակայքում ձնահյուսի հետևանքով անդունդը գահավիժած միկրոավտոբուսի […]

̰
Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով նախատեսվում է ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման դադարեցում

16:57 05.02.2020

ՀՀ Ազգային ժողովի կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն նախագծի հեղինակներն առաջարկում են Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը […]

̰
ԱԱԾ-ն հաստատում է՝ Վահագն Վերմիշյանի գրասենյակում խուզարկություն է իրականացվում

14:50 05.02.2020

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում. ԱԱԾ-ն դրանց վերաբերյալ հաղորդագրություն կտարածի:

̰
Երևանում թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը ամենաբարձր աստիճանի խմած վիճակում վթարի է ենթարկվել՝ բախվելով ծառին. կա 7 վիրավոր

10:59 05.02.2020

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan. com-ի հաղորդմամբ,  վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն […]

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցների հափշտակման դեպք

10:16 05.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 491-ի

08:34 05.02.2020

Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսից 65 մարդ է մահացել։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 491-ի։ Հաստատված է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 հազար դեպք։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության ու հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Նշվում է, որ վարակակիրներից 3219-ը գտնվում են ծանր վիճակում։

̰
Արգելվել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. ՃՈ

21:49 04.02.2020

Ճանապարհային ոստիկանությունը ժամը 16։45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ՝ առաջարկելով օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը: «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16:45-ից արգելելու է երթևեկությունը […]

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կալանավորվել է

21:12 04.02.2020

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ Դ․Մովսիսյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:    

̰
Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի որդուն

17:29 04.02.2020

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին […]

̰
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

15:48 04.02.2020

Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, պատճառը եղել է տեսանելիության բացակայությունը: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմեքենաների բախման հետևանքով Սևանի ԲԿ է տեղափոխվել տուժած 11 քաղաքացի: Նրանցից 2-ի վիճակը շատ ծանր է եղել, անմիջապես Երևան են տեղափոխել: Ոմանք էլ թեթև պատռվածք կամ քերծվածքներ են ունեցել, […]

̰
BACK_TO_TOP