TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Արցախում զինծառայող է մահացել

16:15 30.01.2020

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի […]

̰
Ավազակային հարձակում Ավանի հանրախանութներից մեկում․ երկաթե շղթայով մի քանի հոգու վնասած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

15:47 30.01.2020

Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։ Չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։ Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսևորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի ապօրինությունները

13:15 30.01.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, նա 2017 թվականին կնքել է 696․000 […]

̰
Սերբիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել Հայաստան

12:44 30.01.2020

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունվեց որոշում, որով Սերբիայի քաղաքացիները կարող են տարեկան 180 օր Հայաստաննում անցկացնել՝ առանց վիզայի անհրաժեշտության։ Այս մասին հարցը զեկուցեց Ագ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Նա նշեց, որ դեկտեմբերին սերբական կողմը Հայաստանի քաղաքացիների համար էր հանել վիզային ռեժիմը, ու սա պատասխան քայլն է հայկական կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կապակցությամբ հույս […]

̰
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք

10:30 30.01.2020

Հունվարի 30-ին` տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

̰
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Brexit-ին

08:33 30.01.2020

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն․ Brexit-ին դեմ է քվեարկել ընդամենը 49 խորհրդարանական։ Քվեարկությունը կայացել է հունվարի 29-ին, աջակցություն է հայտնել 621 պատգամավոր, 13-ը ձեռնպահ են մնացել։ Ավելի վաղ փաստաթուղթը Եվրախորհրդարանում արժանացել էր անհրաժեշտ հավանությունների, այն ստորագրել էին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Անցած […]

̰
Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

21:49 29.01.2020

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Ինչպես SHANTNEWS-ին փոխանցել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ընդունված գործառույթի համաձայն՝ հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: «Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

̰
Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրված թեկնածուները

16:35 29.01.2020

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական […]

̰
Թեհրան-Երևան-Թեհրան մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

15:36 29.01.2020

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

14:14 29.01.2020

Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ նախքան […]

̰
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել. նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել

14:12 29.01.2020

Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել: Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն ստուգում անցնելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում այսօր կքննեն Սեյրան Օհանյանին

12:12 29.01.2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր 2020 թ. առաջին նիստն է գումարելու: Այսօրվա նիստում քննելու են հերթական պաշտոնյային: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնյան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը 6 ամիս գործունեություն ծավալելուց հետո դիմեց ԱԺ-ին՝ հանձնաժողովի գործունեությունը ևս վեց ամսով երկարաձգելու համար:

̰
Զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:34 29.01.2020

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի […]

̰
ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է

10:13 29.01.2020

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6000-ի

08:30 29.01.2020

Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 6000-ի։ Միայն վերջին 1 օրում գրանցվել է մահվան 26 դեպք։ Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 132-ի, որից 125-ը բաժին է ընկել Հուբեյ նահանգին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահական մարմիններին։ 2019-nCoV վիրուսն արդեն հայտնվել է Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Նեպալի, Մալայզիայի, Ճապոնիայի, […]

̰
Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

22:10 28.01.2020

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց։ Նա լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ «Ինձ բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով»,- ասել է նա:

̰
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

20:57 28.01.2020

Այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային […]

̰
Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել

20:44 28.01.2020

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել […]

̰
ՌԴ Սարատովի մարզում վթար է տեղի ունեցել․ զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը հոսպիտալացվել են

20:03 28.01.2020

ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։ Այդ մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։ «Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի […]

̰
Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել

19:13 28.01.2020

Passenger.am-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ▪️ Ուղևորներին տրամադրել […]

̰
Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին

17:03 28.01.2020

Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանում գտնվող ավելի քան 400 քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ […]

̰
Կորոնավիրուսի կասկածով Վրաստանի քաղաքացի է հոսպիտալացվել

16:45 28.01.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Այս մասին հայտնում է aliq.ge լրատվական կայքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին հետազոտություններ են արվում։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել […]

̰
Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

14:55 28.01.2020

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: ՀՀ ոստիկանությունը տեղեկատվությունը հաստատել է: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում նշված է. «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

̰
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 12 մարդ է հոսպիտալացվել

13:58 28.01.2020

Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով: Նրանց թվում են տասը չինացի զբոսաշրջիկներ, որ այցելել են Կապադովկիա, և Թուրքիայի երկու քաղաքացիներ: Հիվանդության ախտանշանները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ: Կանխարգելիչ նպատակներով բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, ովքեր վերջինիս հետ շփման մեջ են եղել: Հոսպիտալացվել են նաև ավտոբուսի վարորդն ու զբոսավարը: Պացիենտների անալիզներն ուղարկվել են երկրի […]

̰
Խոշոր հրդեհ Ալաբամայի նավահանգիստներից մեկում. կան զոհեր

12:30 28.01.2020

ԱՄՆ Ալաբամա նահանգի Ջեքսոն շրջանի նավահանգիստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհվել 8 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Հրդեհի հետևանքով ավելի քան 35 նավ է ոչնչացել: Դրանցից մի քանիսը, այսպես կոչված, «լողացող տներ» էին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատները: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: https://www.facebook.com/mandy.Durham.11/videos/pcb.560166164854286/560162941521275/?type=3&theater

̰
Հրդեհ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում

10:51 28.01.2020

Հունվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին: […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի

09:15 28.01.2020

Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսը Չինաստանում 106 մարդու կյանք է խլել։ Վարակվածների թիվը գերազանցել է 4500-ը։ Մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում է Հուբեյ նահանգին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներին։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այս մասին հայտնել են Բավարիա դաշնային հողի առողջապահական […]

̰
Ավագանու իմքայլական անդամը սկանդալից հետո վայր դրեց մանդատը

18:05 27.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Այս որոշումը հետևել է խմբակցության նիստին, որի ժամանակ կուսակիցները Հարթենյանին հորդորել են հրաժարվել մանդատից։ «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում […]

̰
Հորդորել ենք մանդատը վայր դնել. Հենրիկ Հարթենյանի լիազորությունների հարցը քննարկելու հարցով նիստն ավարտվել է

15:02 27.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր Երևանի քաղաքապետարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը: Հիշեցնենք, որ երեկ ավագանու անդամը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ազգականի ֆեյսբուքյան էջի վրա՝ հրավիրելով հետևորդների ուշադրությունը: Մոտ երկու ժամ տևած նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել խմբակցության […]

̰
Մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

14:58 27.01.2020

«Արեւելքի» տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթե բռունցք»: Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա […]

̰
BACK_TO_TOP