TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Արխիվ

Բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին. փաստաբան

15:16 04.02.2020

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրատապ տեղեկություն է հրապարակել: «Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- գրել է նա:

̰
Նոր կորոնավիրուսի վարակը հայտնաբերվել է ևս 2 երկրում

13:48 04.02.2020

Բելգիան և Մալայզիան հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի վարակակիրներ են հայտնվել նաև իրենց երկրների տարածքում։ Բելգիայի տարածք վիրուսը թափանցել է Չինաստանից հայրենիք տարհանված բելգիացու մոտ։ Նրան Բելգիա տեղափոխել են չինական Ուհան քաղաքից, որը հենց վարակի ծագման կենտրոնն է եղել։ Բելգիացու վիճակը հիմա նորմալ է, սակայն նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Մալայզիայում վարակի հայտնաբերման մասին էլ […]

̰
Հայաստանից գումար դուրս բերելու համար ԵԱՏՄ նոր կարգավորումներ են մտցվել

11:45 04.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց կեղծ փաստաթղթերով ժամկետային  ծառայությունից տարկետում ստանալու և շուտ զորացրվելու դեպքեր

10:42 04.02.2020

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019 թվականին […]

̰
Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

08:28 04.02.2020

Չինական Հուբեյ նահանգում 2019-nCoV նոր կորոնավիրուսը 425 մարդու կյանք է խլել։ Մեկ օրում մահվան 64 դեպք է գրանցվել։ Վարակակիրների թիվը 1 օրում ավելացել է 2345-ով՝ հասնելով 13 522-ի։ Այս մասին հայտնել է նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Ուհան քաղաքում, 2019-ի դեկտեմբերին։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։ Չինաստանում […]

̰
Արցախում զինծառայող է վիրավորվել

21:37 03.02.2020

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։ Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։

̰
Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է արել ՍԴ շուրջ կոնֆլիկտի կողմերին

19:20 03.02.2020

«Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են պետական կառույցների միջև ինստիտուցիոնալ զսպվածության, բարի կամքի և փոխադարձ հարգանքի դրսևորում»:

̰
«Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Սաս Գրուպ» և մի շարք այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

18:09 03.02.2020

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։ «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի […]

̰
ՀՔԾ-ն՝ ORSIS-ի քրգործի մասին

16:14 03.02.2020

Ռուսական ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Թե ովքե՞ր են անցնում այս քրգործով, ՀՔԾ-ից չմեկնաբանեցին: Հիշեցնենք, որ «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ՝ այս գործով անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Ձորաղբյուրի գերեզմանատանը տարածքներ հատկացնելու համար խոշոր գումարների հափշտակության ու կաշառք ստանալու դեպք

10:46 03.02.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները […]

̰
Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում

09:58 03.02.2020

Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիները: Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտինային գոտի, որտեղ […]

̰
Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը. Արսեն Թորոսյան

22:42 02.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում […]

̰
Փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը

22:32 02.02.2020

Փետրվարի 2-ին` ժամը 16:18-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

̰
Ուհանի փողոցներ են դուրս եկել զինված պարեկներ՝ բժշկական խալաթներով

23:51 01.02.2020

Ուհանի փողոցներում զինված պարեկներ են հայտնվել։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակվել է Vaultteam6-ի յութուբյան ալիքում։ Կարճ տեսահոլովակում երևում է, թե ինչպես են 3 զինված պարեկներ՝ սպիտակ դիմակներով ու բժշկական խալաթներով, անցնում դատարկ փողոցով։ Նրանցից մեկի թափանցիկ խալաթի տակից ոստիկանի համազգեստ է երևում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Չինաստանի իշխանությունների փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 259-ի: Վարակվածների […]

̰
Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը

22:31 01.02.2020

Մահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը: Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել […]

̰
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել

16:58 01.02.2020

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից: Ստորև ներկայացնենք Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունն ամբողջությամբ. «Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում […]

̰
Ռազմիկ Աբրահամյանը մնաց ազատության մեջ

13:03 01.02.2020

Վերաքննիչ քրեական դատարանը, Անդրանիկ ՄՆացականյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց գլխավոր դատախազության բողոքը մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու դատարանի որոշման դեմ: Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հիշեցնենք՝ Վերականգնողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրենին մեղադրանք է առաջադրվել քրեական օրեսնգրքի երկու հոդվածով` երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառք ստանալու հատկանիշերով: Ընդհանուր իրավասության դատարանը […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Տավուշի բնակավայրերում

10:42 01.02.2020

Փետրվարի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 259-ի

08:25 01.02.2020

Չինաստանում  նոր կորոնավիրուսից 1 օրում մահացել է 46 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 259-ի։ Վարակակիրների թիվը գերազանցում է 11․7 հազարը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն։ Հիվանդ քաղաքացիներից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, 243-ըդուրս են գրվել հիվանադանոցից։ Նշվում է, որ 1 օրում ի հայտ է բերվել վարակման 2012 նոր […]

̰
Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը

08:16 01.02.2020

Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, որի անդամն է եղել 47 տարի շարունակ։ Դա տեղի ունեցավ հանրաքվեից ուղիղ 3․5 տարի անց, որի արդյունքներով բրիտանացիների 51․89 տոկոսը կողմ քվեարկեց Brexit-ին։ Ինչպես հեռուստաուղերձում հայտնել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, առանց ԵՄ-ի կողմից ձգձգումների՝ Մեծ Բրիտանիան կարող է ողջ թափով դրսևորել իր ներուժը։ «Վերջին 50 տարում ԵՄ-ն զարգացել է […]

̰
Կոչ ենք անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը․ ԵԽԽՎ համազեկուցողները՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

22:25 31.01.2020

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը․ «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի պետական երկու ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր աստիճանով:  Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ժողովրդավարական ցանկացած համակարգի համար: Դա ենթադրում […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը

17:16 31.01.2020

Ռուսաստանի Դաշնության տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված երկու անձ, որոնք երկուսն էլ Չինաստանի  քաղաքացի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա հայտնել է, որ «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները նոր կորոնավիրուսով վարակված երկու հիվանդի են հայտնաբերել Անդրբայկալյան երկրամասում և Տյումենի շրջանում: Նրանք գտնվում են խիստ հսկողության տակ, մեկուսացված […]

̰
Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է. Ավինյան

16:49 31.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»:

̰
Մարությանը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին

15:26 31.01.2020

Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա՝ Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշել է՝ Երևանը պետք է կրկին կանաչ ու […]

̰
Մեղրիի մաքսակետում Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել է 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն»-ի փոշենման զանգվածով. նա ձերբակալվել է

12:25 31.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։  Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության  են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները […]

̰
ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

10:29 31.01.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, դրանով հանդերձ չի արգելել ապրանքների տեղափոխումն ու մարդկանց տեղաշարժը: Վերջին տվայլներով՝ կորոնավիրուսից 213 մարդ է մահացել: Ախտահարվածների թիվը գերազանցել է  9000-ը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։ Չինաստանից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 115 մարդ բուժվել է կորոնավիրուսից: Օրերս հայտնի դարձավ, որ Ավստրալիան կարողացել […]

̰
Կորոնավիրուսը հասավ Իտալիա

08:28 31.01.2020

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մենք կորոնավիրուսի վարակման կասկածով երկու դեպք ունեինք։ Այժմ տեղեկություն է ստացվել, որ երկու դեպքն էլ հաստատվել է»,- հայտարարել է Ջուզեպպե Կոնտեն ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքերով՝ վարակվածները չինացի զբոսաշրջիկներ են, որ օրեր առաջ Իտալիա են […]

̰
ԱԳ նախարարները համաձայնել են դարձյալ հանդիպել մոտ ապագայում. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին

19:00 30.01.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել՝ կապված Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման հետ: «Հունվարի 29-ին և 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ […]

̰
Պայթյունի սպառնալիքից դրդված՝ օդաչուն վթարային վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»

18:01 30.01.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «S7» ավիաընկերության AirBus A-321-ը: Բանն այն է, որ ուղևորներից մեկը սպառնացել է պայթեցնել իրեն: Նշվում է, որ ինքնաթիռի մեջ գտնվել է 195 մարդ: Ինքնաթիռը Սիմֆերոպոլից ուղևորվում էր Մոսկվա: «Հիմա օդանավը կանգնած է, մեծ խցանում է գոյացել»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ երբ ուղևորուհիներից […]

̰
ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը

17:20 30.01.2020

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր  Տաթևիկ Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել. «Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովը իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել […]

̰
BACK_TO_TOP