11:27 27.01.2020
Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Մնացականյանը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156497312957434&set=a.10152536710577434&type=3&theater
10:43 27.01.2020
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա […]
09:29 27.01.2020
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով երկրի Առողջաահության նախարարության տվյալներին։ Վարակվածների թիվը հասել է 2507-ի․ Մայրցամաքային Չինաստան-2454 դեպք, Հոնկոնգ – 8, Մակաո – 5, Թայվան– 3, Ասիական այլ երկրներ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Մալայզիա, Սինգապուր) – 24, Եվրոպա– 3, ԱՄՆ – 5, Ավստրալիա […]
08:44 27.01.2020
NBA-ի հնգակի չեմպիոն, 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այն ընկել է Կալիֆորնիայում՝ Կալաբասաս քաղաքի մոտ գտնվող լեռներում։ Համացանցում տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից։ Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 9 անձինք, այդ թվում օդաչուն, հայտնում է CNN-ը։ Մյուս զոհերի ինքնության մասին չի հաղորդվում։ Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ ուղղաթիռում է […]
00:13 27.01.2020
Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ․ հունվարի 16-ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի, հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու։ Այս մասին տեղեկանում ենք «Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջից։
23:44 26.01.2020
Այսօր՝ հունվարի 26-ին, Սիրիայի Հալեպ նահանգից հյուսիս ընկած շրջաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկներով բեռնված մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Պայթյունի հետևանքով 20 մարդ վիրավորվել է: Պայթյունից […]
21:45 26.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին […]
19:26 26.01.2020
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր […]
16:29 26.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը։ Փաշինյանը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը հրապարակել: Քիչ առաջ վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. […]
15:23 26.01.2020
ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ «Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- ասված է գրառման մեջ: We express our deepest condolences to the families of the victims following yesterday’s terrible #earthquake in #Elazıg & […]
12:35 26.01.2020
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության […]
12:23 26.01.2020
Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում: «Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված […]
17:32 25.01.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ.-ին հայտ է ներակայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն […]
15:36 25.01.2020
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են […]
13:36 25.01.2020
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որ զբաղվում է տնակների հաշվառմամբ, երեք ամիս է՝ նիստ չի հրավիրել: Այդ նույն ժամանակահատվածում տեղեկություն չկա այն մասին, թե տնակներում բնակվողներից քանիսն են համապատասխանում անօթևանի չափորոշիչներին, հստակ չէ նաև՝ խնդիրը ո՞ր ծրագրով է լուծվելու՝ բնակարանաշինությա՞ն, թե՞ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս խնդրով դիմեց SHANTNEWS-ի թղթակիցը՝ հետաքրքրվելով, թե […]
13:05 25.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր SHANTNEWS.am-ը հարց ուղղեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձ կանխելու հայտարարության մասին: Հարցին՝ ովքե՞ր են այդ հեղաշրջման փորձի հեղինակները, արդյո՞ք նրանք ձերբակալված են: Փաշինյանն արձագանքեց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային ընթերցում», այն է՝ մարդիկ ոչ թե նյութն են […]
08:32 25.01.2020
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Վարակվածների թիվը, վերջին տվյալներով, 1287 է։ Ուհան քաղաքում թոքաբորբ առաջացնող անհայտ վիրուսի մասին չինական իշխանությունները բարձրաձայնել էին դեռևս դեկտեմբերի 31-ին։ Հիվանդացության դեպքեր են գրանցվել Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Մալայզիայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 3 դեպք։ Հնդկաստանում կորոնավիրուս է […]
08:18 25.01.2020
Թուրքիայի արևելքում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս 722 մարդ տուժել է։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ «Կորցրել ենք 19 քաղաքացու։ 221 մարդ տուժել է Մալաթիայում, 551-ը՝ Էլյազիգում»,-նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Փլատակների տակ կան մի քանի տասնյակ մարդիկ։ Փրկարարները փորձում են հասնել նրանց։ 6․8 մագնիտուդով […]
23:30 24.01.2020
Շանհայում բուժել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդին: 56-ամյա Չենին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Հիվանդ կնոջ ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել է. 6 օր նրա ջերմությունը նորմայի սահմաններում է եղել, իսկ կորոնավիրուսի նոր թեստերի արդյունքները՝ բացասական: Չենին հիվանդանոցից դուրս են գրել։ Sina գործակալության փոխանցմամբ՝ Չենը երկար ժամանակ ապրել է Ուհանում, որը համարվում է չինական մահացու վիրուսի հայրենիքը: […]
17:46 24.01.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին․ Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Պոպովին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտիին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շեֆերին։ Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև երեք կողմերի աշխատանքի համակարգում Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական […]
17:10 24.01.2020
Համացանցում հայտնվել են ահաբեկող տեսագրություններ, որոնցում մարդիկ են, որոնք չինական փողոցներում ուշագնաց են լինում: Մարդիկ հանկարծակի ընկնում են, նրանց օգնության են շտապում բժիշկները կամ հասարակ քաղաքացիները: Դեռևս պարզված չէ՝ արդյո՞ք մարդկանց ուշագնացության պատճառը կորոնավիրուսն է: Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ` միաժամանակ կասկած հայտնելով, որ դա կարող էր արված լինել չինական Վուհան քաղաքում: Նշենք, որ ըստ […]
16:12 24.01.2020
Յունուարի 24-ին, Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզը այցելեց Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան տաճարի հայկական եկեղեցի եւ դիմաւորուեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան լուսարարապետ Գերշ. Տ. Սեւան արք. Ղարիպեանի կողմից: Այս մասին հայտնում է Հայ Երուսաղէմն Այսօր ֆեյսբուքյան էջը: Այցի առթիւ Երուսաղէմի Հայոց պատրիարքութան անունից Արքայազն Չարլզին լուսարարապետ սրբազանը նուիրեց հայկական հախճապակիէ ափսէ: Սրբազան Հայրը Արքայազնին նաեւ խօսեց Սուրբ Երկրում […]
15:32 24.01.2020
24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ (դատավոր Մնացական Հարությունյան) ազատ արձակվեց, հայտնում է factor.am-ը: Դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը` ցմահ դատապարտյալին ազատելով կալանքից։ Սա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով։ Երեք զինծառայողի սպանության համար նախ` գնդակահարության, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկյանը […]
13:18 24.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարյանի վիրահատությունն ավարտվել է: «Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ՊԲ երկու զինծառայողները հրազենային վիրավորում են […]
12:38 24.01.2020
Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից այսօր` ժամը 07.35-ին, դեպի Երևան ուղևորվող A-320 ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով ժ. 08:24-ին ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան: «Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, որի պատճառով որոշում է կայացվել օդանավակայան վերադառնալու մասին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում։ Օդանավում գտնվող ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը վնասված չէ»,- ասվում […]
09:58 24.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]
09:41 24.01.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին․ «Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանարմասներ չեմ կարող հայտնել: Խնդրում եմ շամշյան մի արեք, զսպվածություն դրսևորեք: Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է»: Ավելի […]