09:08 24.01.2020
ԱՄՆ իշխանությունները հունվարի 24-ից սահմանում են հղիներին վիզա տրամադրելու նոր կանոններ։ Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական ծանուցման մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ուղևորությունն ԱՄՆ, որի գլխավոր նպատակն է ամերիկյան քաղաքացիության ստացումը՝ շնորհիվ այն բանի, որ երեխան ծնվի ԱՄՆ տարածքում, անթույլատրելի հիմնավորում է Բ տեսակի ոչ միգրացիոն վիզայի տրամադրման համար։ Բացառություններ կարվեն նրանց համար, ովքեր […]
08:58 24.01.2020
Չինաստանում ատիպիկ թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսի նոր՝ 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է 850-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության և հիգիենայի հարցերով կոմիտեն։ Զոհերի թիվը հասել է 26-ի։ Մահացության վերջին 2 դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման առաջնային քաղաքի՝ Ուհանի սահմաններից դուրս, մեկը՝ Հեբեյ նահանգում, մյուսը՝ հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Սույհուա քաղաքում։ 177 հիվանդների վիճակը գնահատվում […]
23:52 23.01.2020
Հունվարի 23-ին՝ ժամը 22:38-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:44 23.01.2020
Ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության […]
16:01 23.01.2020
ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել «Էրեբունի պլազա» հյուրանոցում հնչած կրակոցների դեպքի մասին: «Ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ»,- տեղեկացնում են ոստիկանությունից:
15:02 23.01.2020
«Էրեբունի պլազայից» քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից ասացին՝ ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել, և այս պահին ոստիկանության խմբերը դեպքի վայրում են: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
11:09 23.01.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունքի մասին: «Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել […]
10:58 23.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարց. Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա: Պատասխան. Նախ կուզենայի ընդգծել, որ […]
08:51 23.01.2020
Չինաստանում2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 570-ը։ Վերջին տվյալներով՝ նոր տեսակի վիրուսից առաջացած թոքաբորբից 17 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։ Վարակվածներից 95-ը գտնվում են ծանր վիճակում։ Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում, այդ իսկ պատճառով քաղաքը մեկուսացվել է։ Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, և […]
08:19 23.01.2020
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկատվության հղումով՝ կից գրելով․ «Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=595434801249501&id=331129741013343&__xts__[0]=68.ARAahYGRSm2bccLk19-abOk0H05yyCyfaz1IBTl5dwgpavT6ZruHYlW7GNjjBLwaO0Vhnnj-063ept7zQurlqHpad3NJrp62my_i228InIoovDPISvlzq-ddOoI3pe2i70T4TGZE6ubm2zsZvsuu0C3MHrkHSdAbD1hTFW7CGLyd8ndgykDmWox6n7Rh1s1p94SiTdrdnMvd8KnebALZjFgIKiz41q4UbTnI9VH-YnHyvJfana5YVxddFxbsK8C9RNKrm2rNvLbPn_y4tH9gaqqEvUqaXgyYEb-Ysvun-26ca3UBiDfWjfc9qtjsM-ua9fXYRXty7rzqY-ZPTP-TQRI&__tn__=-R Երեկ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել կամ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Ռուսաստանի […]
23:03 22.01.2020
ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը թեև 2 ամսով երկարաձգվեց, սակայն դատարանը, միևնույն ժամանակ, բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը և որոշեց 20 մլն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: «Դատարանը հրապարակեց որոշումը, երկարացվեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամիս ժամանակով, բայց միևնույն ժամանակ դատարանն այս […]
20:59 22.01.2020
Անցնող ժամերուն եւ հակառակ այն փաստին, որ երկրին մէջ կազմուեցաւ նոր կառավարութիւն լայնածաւալ բախումներ գրանցուած են Պէյրութի կեդրոնական հատուածներուն մէջ։ Այս մասին հաղորդում է Arevelk.am-ը։ Բախումները, որ կը շարունակուին մինչեւ այս պահը, կեդրոնացած են յատկապէս երկրի խորհրդարանի շէնքի «Ալ Նըժմէ» հրապարակին վրայ։ Ցուցարարներ ժքարեր կը շպրտեն ապահովական մարմիններու վրայ, որուն ի պատասխան ապահովական մարմիններ ստիպուած […]
19:07 22.01.2020
Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները […]
15:06 22.01.2020
ՌԴ նախագահն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը և երկրի համար անհրաժեշտ համարել կառավարման նախագահական ամուր համակարգը: Այդ մասին նա ասել է Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: «Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես […]
12:44 22.01.2020
Վարչապետ Հասսան Տիապի գլխաւորած նորակազմ կառավարութեան «հայկական» աթոռը վստահուած է Վարդինէ Օհանեանին։ Այս մասին հայտնում է Arevelk-ը: ՀՅԴ-ի կողմէ առաջադրուած Վարդինէ Օհանեանը ընկերային ծառայութեան ոլորտին մէջ ծառայած անձնաւորութիւն է եւ մինչեւ նախարար նշանակուիլը կը վարէր յատուկ կարիքներու մասնագիտական «Զուարթնոց» կեդրոնի տնօրէնի պաշտօնը։ Նշենք նաեւ, որ մեր ունեցած տուեալներով, Լիբանանի արդի պատմութեան մէջ առաջին անգամն է, […]
12:31 22.01.2020
Ոստիկանության կենտրոնական բաժին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից ահազանգ է ստացվել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում կա կրակված գնդակ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Նշանակված են փորձաքննություններ, պատրաստվում են […]
12:17 22.01.2020
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրող անձանց պատիժը քրեականացնելու մասին նախագիծը, որին դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» քվեարկել է ձեռնպահ: Մինչ քվեարկությունը վարման խոսքով ելույթ ունենալով` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարել է.. «Մենք կրկին շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ ներկայացված իրավակարգավորումները անորոշությամբ են պատված, […]
11:30 22.01.2020
ԱԺ-ն այսօր դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու […]
11:08 22.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս հայրը ձերբակալվել է: 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին […]
23:18 21.01.2020
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]
14:54 21.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2020թ. հունվարի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, երկու անձինք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել են՝ այդ […]
13:19 21.01.2020
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն […]
12:41 21.01.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կարգապահական միջոցներ կիրառեց ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ: «Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- տեղեկացրեց նա: Միրզոյանը կարգադրիչներին խնդրեց պապահովել ասվածի կատարումը:
12:08 21.01.2020
ԱԺ այսօր թեժ վիճաբանություն է տեղի ունեցել, որը դահլիճում վերածվել է քաշքշուկի: Նախ` Գևորգ Պետրոսյանի, ապա նրանՙ որպես պատասխան հնչեցրած Արման Բաբաջանյանի ելույթներից հետո «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները ոտքի են կանգնել, սկսել վիճել, իսկ վեճի առարկան, այսպես կոչված, «գողական բարքերի» դեմ իշխանության նախագիծն է եղել: Մանրամասները` տեսանյութում:
11:14 21.01.2020
Անասնապահներն ու մսավաճառները շարունակում են բողոքել սպանդանոցների մասին օրենքի դեմ: Հանրապետության մի շարք մարզերում նրանք այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն Արմավիրի մարզում է՝ Մրգաշատ համայնքում: Այստեղ ակցիայի մասնակիցները սպառնում են ճանապարհ փակել: Նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: Լարված իրավիճակը վերահսկում են ոստիկանները: Մանրամասները՝ տեսանյութում:
10:45 21.01.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի այն նախագիծը, որը ոստիկանությանը թույլ է տալիս հեռախոսային զրույցների գաղտնալսում իրականացնել՝ ԱԱԾ-ից անկախ։ «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։ Կառավարությունն այս նախագծին դեմ էր արտահայտվել ի սկզբանե, սակայն իմքայլական պատգամավորները պնդեցին, որ ոստիկանությանն անհրաժեշտ է այդ լիազորությունը։ Նախագծի հեղինակն էլ նախկին ոստիկան, ներկայում իմքայլական […]
10:39 21.01.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ: Ահա որ նախագծերն են ընդունվել․ ա) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 118 կողմ ձայնով, Կառավարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ […]
10:37 21.01.2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան […]
10:32 21.01.2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերիքնազ Տիգրանյանը: Ներկայացված օրինագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին […]
17:49 20.01.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների […]