TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը

12:52 20.01.2020

Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, […]

̰
ԱԺ մեծամասնությունը դարձյալ մերժեց բացասական եզրակացություն ստացած նախագծերը

12:06 20.01.2020

ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Շաբաթվա ընթացքում կքննարկվի մոտ 45 օրենսդրական նախագիծ: Մինչ դրանց անդրադառնալը բացասական եզրակացություն ստացած 6 նախագծերը դարձյալ ներկայացրել են հեղինակները ու կրկին մերժում ստացել: Նախագծերի թվում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ փոխնախագահներին լսումներ անցկացնելու իրավունք տալու մասին նախագիծը, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ-ի նվազեցման մասին […]

̰
Արթուր Ալեքսանյանը Ֆրանսիայի Գրան պրի մրցաշարի եզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

10:26 20.01.2020

Ֆրանիսական Նիցցա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում  Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ: Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Եզրափակչում […]

̰
Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է՝ սպանելով 3 տղամարդու

08:08 20.01.2020

Լոնդոնի հյուսիսարևելյան Իլֆորդ շրջանում ոստիկանությունը վնասվածքներով 3 տղամարդու դի է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Սքոթլենդ-Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ իրավապահները դեպքի վայր էին ժամանել հունվարի 19-ի երեկոյան՝ հասարակական կարգի խախտման վերբերյալ ստացված բողոքներից հետո։ Զոհերի 20-30 տարեկան են։ Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Հանցագործին ձերբակալել դեռևս չի […]

̰
Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել

18:04 18.01.2020

Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. ««1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներից

15:51 18.01.2020

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]

̰
Աշոցք գյուղի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժին հետևել է 24 հետցնցում

13:23 18.01.2020

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 […]

̰
«Իմ քայլի» պատգամավորի մեքենայից գողություն է կատարվել

10:37 18.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։

̰
Աշոցքում գրանցել է եվս մեկ ստորգետնյա ցնցում

09:29 18.01.2020

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի […]

̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:54 18.01.2020

Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ […]

̰
Կանխվել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ

17:32 17.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այսպես, Իրանի քաղաքացի Ս. Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: […]

̰
Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. մանրամասներ

16:43 17.01.2020

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել: «Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք […]

̰
Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

15:07 17.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ […]

̰
Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուժածներ կան. SHANTNEWS-ը մանրամասներ է պարզել

13:40 17.01.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Կոտայքի մարզի Զառ գյուղում առավոտյան պայթյունից տուն է փլուզվել: Նախնական տվյալներով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել Զառի գյուղապետ Լևոն Խաչատրյանից և ականատեսներից: Գյուղացիները պատմեցին, որ տուժածներին առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել: Տուժածները տարեց ամուսիններ են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ապօրինի որդեգրման քրգործի քննության ընթացքում արտերկրից որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. ՔԿ

13:35 17.01.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն այս ամսվա վերջին․ Մամեդյարով

12:43 17.01.2020

«Այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անդնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի Ադրբեջան այցի ժամանակ։ (Կասպրշիկը ԵԱՀԿ հերթական դիտարկմանն է մասնակցել)։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ այս […]

̰
Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

12:31 17.01.2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել […]

̰
Շմոլ գազից հերթական ընտանիքն է թունավորվել. SHANTNEWS-ը մանրամասներ է պարզել

12:18 17.01.2020

Ժամեր առաջ Մաստարա գյուղից ընտանիք Է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել հիվանդանոցի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանից: Ընտանիքի անդամները շմոլ գազից են թունավորվել: «Ընտանիքում հինգ հոգի են: Գիշերը գազի արտահոսք է եղել: Շմոլ գազից թունավորում է եղել: Երեխաների վիճակը բավարար է՝ չեն հոսպիտալացվել: Ծնողներն են հոսպիտալացվել: Վիճակները բավարար է»,- տեղեկացրեց  Կոմիտաս Սաֆարյանը: Նա փոխանցեց […]

̰
Կոտայքի մարզի Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել․ կան տուժածներ

09:43 17.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հալեպը կրկին հրթիռակոծվել է․ 7 զոհերից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք

23:19 16.01.2020

Սիրիայի Հալեպ քաղաքում ակաբեկիչները բնակելի թաղամաս են հրթիռակոծել։  Մահացել է 7, վիրավորվել՝ 18 խաղաղ բնակիչ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ։ Տուժել է հատկապես քաղաքային շուկան: Այս պահի դրությամբ՝ կա 7 զոհ, որոնցից մեկը երեխա է, 4-ը՝ կանայք։РИА Новости-ն փոխանցել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցից: Հիվանդանոցի աշխատակցի խոսքերով՝ հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ, […]

̰
Գետամեջ գյուղի ավազաններում ձկների զանգվածային անկման դեպք է գրանցվել

21:23 16.01.2020

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկները, այլ նաև գետում եղած ձկները։ Այս պահին գետի և ավազանների տարբեր հատվածներում ձկները […]

̰
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ

18:21 16.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է […]

̰
ՌԴ Դուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

16:53 16.01.2020

Նախքան քվեարկությունը Միշուստինը հանդիպել էր դումայի 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք

15:46 16.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած […]

̰
Հայտնի է ՌԴ սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեի անցկացման ժամկետը

14:50 16.01.2020

Այժմ մշակվում է քվեարկության անցկացման կարգը:

̰
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

13:16 16.01.2020

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետև կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը: «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի […]

̰
Լիբանանում 35 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների բախումից

11:59 16.01.2020

Լիբանանում այսօր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախում է տեղի ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց։ Տուժել է մի քանի տասնյակ մարդ։ Այս մասին հայտնել է Լիբանանի Կարմիր խաչը։ Բախումից հետո Կարմիր խաչը 10 մարդու օգնություն է ցույց տվել տեղում, իսկ ևս 35 տուժածի ստիպված են եղել տեղափոխվել բժշկական հաստատություններ։ Ցուցարարների և ոստիկանների բախումը եղել է […]

̰
ՌԴ Պետդուման կքննարկի վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը

10:23 16.01.2020

Հունվարի 15-ին Դաշնային խորհրդում Վլադիմիր Պուտինի ելույթից հետո ՌԴ կառավարությունը ամբողջական կազմով հրաժարական էր տվել:

̰
Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. 4 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

09:58 16.01.2020

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի […]

̰
Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ գործը փոխանցել է Սենատ

00:00 16.01.2020

Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ գործը Սենատին փոխանցելուն: Կողմ է քվեարկել 228, դեմ՝ 193-ը կոնգրեսական: Այս մասին հաղորում է Meduza-ն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին կողմ էր քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի հայտարարմանը՝ մեղադրական երկրորդ կետով, այն է՝ «Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելը»։ Մինչ այդ հաստատվել էր առաջին հոդվածը՝ […]

̰
BACK_TO_TOP