TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Արխիվ

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ

16:34 13.01.2020

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել […]

̰
Աբխազիայում նախագահի պարտականությունները կկատարի վարչապետը

15:35 13.01.2020

Աբխազիայի նախագահի պարտականությունները կկատարի վարչապետ Վալերի Բգանբան: Նման որոշում է կայացվել երկրի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո: «Վալերի Բգանբան երկրորդ անգամ է կատարում Աբխազիայի նախագահի պարտականությունները: Նա փորձ ունի»,- հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան: Վալերի Բգանբային աջակցել են քվեարկությանը մասնակցած բոլոր 34 պատգամավորները:

̰
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է Խաջիմբայի հրաժարականը

14:08 13.01.2020

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի մասին հայտարարությունը: Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին հաղորդվում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: «Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ քանի որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հանուն Աբխազիայի Հանրապետությունում խաղաղության և կայունության հաստատման, համազգային համաձայնության, հայտարարում եմ […]

̰
Խորվաթիան հայտնել է Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ

13:18 13.01.2020

2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Մորից խլված հերթական երեխան փնտրում է ծնողներին

12:31 13.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. ««Շիրմաքարերը» խոսել գիտեն: Իբրև մահացածները հարություն կառնեն և իրենց ճակատագրերը խեղաթյուրողներին բորենիների կեր կդարձնեն: Նման տվյալներով մայրիկ կա՞, ում ասել են երեխան մահացել է ։ 1989թ. դեկտեմբերի 26-31-ն ունեցել է աղջիկ երեխա։ Նվազ երեխա, փոքր քաշով։ Կասկածելի ծննդատները՝ Գավառ, Գյումրի կամ Աբովյան»։ […]

̰
Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

11:25 13.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին:

̰
Հրդեհներ Ավստրալիայում. բնության վերականգնման համար հատկացվել է 50 միլիոն դոլար

10:24 13.01.2020

Գումարը նախատեսված է տուժած կենդանիների վերականգնման, ինչպես նաև գիտնականների և հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար: Ավստրալիայի իշխանությունները 50 միլիոն դոլար կհատկացնեն աննախադեպ անտառային հրդեհներից հետո վայրի բնությունը վերականգնելու համար: Այս մասին երկուշաբթի ՝ հունվարի 13-ին, Twitter- ում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Սյուզաննա Լին: Այս գումարի կեսը կծախսվի տուժած կենդանիների վերականգնման համար, ասել է Լեյը: «Այսօր […]

̰
Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը

10:14 13.01.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը: «ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների […]

̰
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական տվեց

08:11 13.01.2020

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել։ Նա նման որոշում է կայացրել «հանուն երկրում կայունության պահպանման»: Կառավարական առանձնատան մոտ հավաքված ցուցարարների առջև հայտարարությունն ընթերցել է նախկին վարչապետ Սերգեյ Շամբան: «Ես տեղեկացնում եմ Ձեզ, որ  հրաժարվում եմ նախագահի լիազորություններից՝ երկրում կայունության պահպանման համար»,- ասել է նա` վկայակոչելով Խաջիմբայի հայտարարությունը: Տարածված տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Աբխազիայի փոխնախագահ […]

̰
Հալէպը դարձեալ հրթիռակոծումներու թիրախ․ կա 7 զոհ

00:00 13.01.2020

Հալէպ քաղաքի արեւմտեան շրջաններն այսօր թիրախ դարձած են ահաբեկչական խմբաւորումներու հրթիռարձակումներուն։ Տասնեակ հրթիռներ ինկած են Հալէպի խաղաղ բնակչութեան Շիխան, Ալ Նիլ, Սապիլ, Թըշրին, Շահպաա, Ճտայտէ եւ այլ թաղամասերուն վրայ։ Հալէպցի լրագրող Քինանա Ալլուշ, որ դէպքերուն մասին կարճ տեսանիւթ մը հրապարակած է, նշած է, որ այսօրուան գրոհներուն հետեւանքով զոհուած է հալէպցի ուսանող երիտասարդ մը, իսկ «Սանա» […]

̰
1995թ. հունվարի 16-ին Շամշադինում ծննդաբերած մայրիկ, Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ. նշվում է երեխայի վաճառքի հերթական դեպքի մասին

19:32 12.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջում գրված է հետևյալը. «1995թ. հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային,ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ըստ երրորդ անձից ստացած […]

̰
Բողոքի ակցիա Իրանում. ցուցարարները պահանջում են Ալի Խամենեիի հրաժարականը

23:00 11.01.2020

Անհանգիստ իրավիճակ է Իրանի մայրաքաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին: Սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Ցուցարարները սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Բախումներ են եղել ոստիկանների հետ: Ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնել է […]

̰
Ստամբուլում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:09 11.01.2020

4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ նահանգի Սիլիվրի քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժի ցնցումները զգացել են Ստամբուլի տարբեր շրջաններում: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:

̰
«Վաճառված» աղջիկը փնտրում է մորը

18:26 11.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ մորից վերցված և այլ կնոջ հանձնված աղջիկը փնտրում է մորը: Հրապարակման հետքերով SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Հայկուհի Խաչատրյանի հետ: Վերջինս պատմեց. «Այդ աղջիկն ինքն է ինձ գրել «Հայոց մայրեր» շարժման ֆեյսբուքյան էջում: Նա այնտեղ հաղորդագրություն է գրել, որ ինքը […]

̰
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը

16:55 11.01.2020

Փայտ կտրելու ընթացքում Արամ Ղազարյանը կորցրել էր ձեռքը: Շտապօգնության մեքենան նախ` մարզային, ապա «Էրեբունի» ԲԿ էր հասցրել: Արամ Ղազարյանը չէր հավատում, որ հնարավոր կլինի վերականգնել ձեռքը: 7 ժամ տևած վիրահատության արդյունքում միկովիրաբույժ Ռուբեն Մարտիրոսյանը կարողացել է վերականգնել կտրված ձեռքն ամբողջությամբ: Այժմ Արամ Ղազարյանը կարողանում է նաև աշխատել: Մանրամասները՝ «Էրեբունի» ԲԿ-ի տեսանյութում:

̰
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են հետաձգվել

15:05 11.01.2020

Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը: «Վնուկովոյում» հետաձգվել է 4 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում» 16 չվերթ հետաձգվել է, 5-ը՝ չեղարկվել: «Շերեմետևոյում» հետաձգվել է 13 չվերթ: «Զվարթնոց» օդանավակայանից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Մոսկվա մեկնող ու ժամանող երկուական թռիչքներ ևս հետաձգվել են: Պատճառների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: […]

̰
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել

14:37 11.01.2020

Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

14:32 11.01.2020

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին այն բանից հետո, երբ Իրանը օրեր առաջ ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա: Պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել են, որ նոր պատժամիջոցները թիրախավորելու են Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաների և 17 հանքարդյունաբերական ընկերությունների: «Մեր նպատակն է զրկել ռեժիմին […]

̰
Պաշտոնական. Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

14:29 11.01.2020

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, […]

̰
Ադրբեջանական դիպուկահարի կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել

13:19 11.01.2020

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

̰
Օմանը նոր սուլթան ունի

11:33 11.01.2020

Արաբական թերակղզու հարավում գտնվող Օմանում նոր միապետ է օծվել։ Նոր սուլթան է դարձել Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Սա հաջորդել է զառամյալ սուլթան Ղաբուսի մահվանը։ Վերջինս մահացել է վաղ առավոտյան՝ 79 տարեկան հասակում։ Նախկին սուլթանի զարմիկի թեկնածությունը հաստատվել է միապետական ընտանիքի հավաքի ժամանակ։ Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը մինչ […]

̰
Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը ցավակցություն են հայտնել ու ներողություն խնդրել ավիաաղետի համար

09:17 11.01.2020

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է, որ ավիաաղետի է հանգեցրել ԱՄՆ-ի «արկածախնդրությամբ հրահրված ճգնաժամային փուլում թույլ տրված մարդկային սխալը»։ Նա ցավակցություն է հայտնել և ներողություն հայցել զոհերի ընտանիքներից. «Կապված Իրանում բազմաթիվ թիրախներ խոցելու ԱՄՆ հանցագործ նախագահի և ռազմական հրամանատարության սպառնալիքների հետ և նկատի առնելով տարաշածրջանում աննախադեպ օդային ակտիվությունը՝ երկրի զինված […]

̰
Իրանը խոստովանեց, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար է խոցել․ АP

08:20 11.01.2020

Իրանի իշխանությունները հայտնել են, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը Թեհրանի մատույցներում խոցվել է չկանխամտածված։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարությանը։ Նշվում է, որ ողբերգության պատճառ է դարձել «մարդկային գործոնը»։ Սոցցանցերում շարունակ նոր տեսանյութեր են հայտնվում ինքնաթիռի վթարից։ Նոր հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն օդում բռնկվում […]

̰
Փրկարարները փրկել են 20-ամյա աղջկա կյանքը, որը հայտնվել էր 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա

21:50 10.01.2020

Հունվարի 10-ին` ժամը 17:12-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը […]

̰
Հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը

18:58 10.01.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը: «Դալմա Գարդեն մոլի» ցնցումների առաջացման պատճառը եղել է տանիքում գտնվող օդափոխիչ սարքի սխալ տեղադրությունը: Օդափոխիչ սարքի տակ պետք է տեղադրված լիներ ռետինե հատուկ ներդիր` բացառելու պատերի վրա դրա հնարավոր տատանումը: Այդ աշխատանքը, ըստ էության, չի […]

̰
Ռուսական Nordwind ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում

17:26 10.01.2020

Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում: Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Bu sabah Moskova’dan Antalya’ya inen Rus havayolu Nordwind’e ait Airbus A321-200 tipi VQ-BRS kuyruk tescilli yolcu uçağı büyük tehlike atlattı. Uçağın inişte duman uyarısı yaptığı ve acil iniş istediği öğrenildi. Haberin […]

̰
Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել

13:54 10.01.2020

Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակն այդտեղ կտրուկ սրվել է երեկ, երբ Սուխումում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի պատուհանների ապակիները, կոտրելով դռները: Արդեն այսօր լուրեր են ստացվում, որ ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր առգրավել: Ըստ լուրերի՝ ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների միջև հնարավոր բախումները: […]

̰
Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

11:05 10.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Իրանում ավիաաղետից հետո մի շարք ընկերություններ Պարսից ծոցի տարածքում փոխում են իրենց թռիչքների երթուղին

10:57 10.01.2020

Իրանում օդանավի կործանումից հետո մի շարք ընկերություններ Պարսից ծոցի տարածքում փոխում են իրենց օդանավերի թռիչքների երթուղին: Այդ փոփոխությունն ամենայն հավանականությամբ կհանգեցնի տոմսերի թանկացմանը, քանի որ ավելանում է վառելիքի ծախսը: Այսկերպ, «Բոինգ 737»-ի և «Ա-320» տիպի օդանավերի մեկ ժամվա թռիչքը կարժենա 10 հազար դոլար, ավելի մեծ՝ «Ա-330» -ներինը՝ 15 հազար դոլար: Բացի դրանից, չվերթների տևողությունը կերկարի: […]

̰
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով․ Belligcat-ը տեսանյութ է հրապարակել

10:51 10.01.2020

Երեկվանից նոր վարկած է շրջանառվում Թեհրան-Կիև օդանավի կործանման վերաբերյալ: Հետաքննություններ իրականացնող Belligcat միջազգային հետախուզական խումբը հայտնել էր, որ, ուսումնասիրելով օդանավի կործանման տեսանյութը, եկել է այն եզրահանգման, որ այն խոցվել է իրանական «երկիր-երկինք» դասի հրթիռով: Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն է հայտարարել, որ իրենք ապացույցներ ունեն, որ օդանավը խոցվել է իրանական հրթիռով: Ըստ նրա՝ ամենայն […]

̰
BACK_TO_TOP