TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Արխիվ

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

20:41 15.01.2020

Դատարանը բավարարեց պետական մեղադրողների միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին և կիրառեց ստորագրություն չհեռանալու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշել է` հիվանդի վիճակը […]

̰
«Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել

19:50 15.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 18:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

19:24 15.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց` հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, սրտի սուր անբավարարությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Դատախազները միջնորդեցին փոխել խափանման միջոց […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք

18:42 15.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու […]

̰
Վարչապետը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում

18:27 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ […]

̰
Պուտինը նոր պաշտոն է ստեղծել Մեդվեդևի համար նրա հրաժարականից հետո

17:49 15.01.2020

Ռուսաստանի կառավարության հրաժարականից հետո երկրի արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարող է նշանակվել ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։ Այս մասին առաջարկը նրան արել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ու ասել, որ նոր պաշտոն է ստեղծելու՝ ԱԽ նախագահի տեղակալ, և այդ պաշտոնին տեսնում է հենց Մեդվեդևին։ Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը […]

̰
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

17:38 15.01.2020

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական տվեց։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ինքը՝ Մեդվեդևը։ Հրաժարականը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին։ Մեդվեդևը հայտարարեց, որ այն պայմաններում, երբ նախագահ Պուտինը խոսել է սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների մասին, իրենք ճիշտ են համարում հրաժարական տալ և նախագահին թույլ տալ՝ ցանկալի […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը կքննվի արտահերթ դատական նիստում 

16:58 15.01.2020

Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք` Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

̰
Ո՞ր քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը

15:30 15.01.2020

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանի […]

̰
Վենդետա՞, թե՞ արդարադատություն. Պակիստանի նախկին նախագահի մահապատիժը չեղարկվեց

13:27 15.01.2020

Պակիստանի նախկին նախագահի մահապատիժը չեղարկվել է: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Վերջին երեք տարիներին 76-ամյա բռնապետը Դուբայում էր բնակվում: Իր նկատմամբ քրեական հետապնդումը Մուշարաֆը «անձնական վենդետա» է անվանում և հերքում բոլոր մեղադրանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով․ ՊԵԿ բացահայտումը

11:36 15.01.2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց: «Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված […]

̰
Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

11:31 15.01.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախագահական նստավայրում հյուրընկալել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել […]

̰
Փաշինյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

10:03 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»:

̰
Իրանում ձերբակալել են ինքնաթիռի խոցման տեսանյութի հեղինակին

09:20 15.01.2020

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է տեսանյութի հեղինակին, որում պատկերված է հրթիռային հարվածն ուկրաինական մարդատար ինքնաթիռին, որը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական Fars-ը։ Իրանցի զինվորականները հունվարի 11-ին հայտարարել էին, որ Boeing-ը սխալմամբ է խոցվել։ Ինքնաթիռը թռել է Իրանի ռազմական օբյեկտին շատ մոտ և ընկալվել որպես թշնամական […]

̰
Իրանում Boeing-ի ուղղությամբ 2 հրթիռի արձակման և ինքնաթիռի խոցման պահը․ NYT-ը տեսանյութ է հրապարակել

08:55 15.01.2020

New York Times-ը հրապարակել է տեսանյութ, որում, ինչպես հաստատվում է, արձանագրվել է ուկրաինական Boeing 737-800-ի ուղղությամբ երկու հրթիռների արձակման և ինքնաթիռի խոցման պահը։ Հիշեցնենք, որ հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, […]

̰
ԱՄՆ-ում երկնքից ավիավառելիքի թափվելու հետևանքով 60 մարդ է տուժել

08:21 15.01.2020

Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Կադահի քաղաքի տարրական դպրոցների շրջանում ավիավառելիքի թափման հետևանքով 60 մարդ է տուժել։ Կերոսինը թափվել է Boeing 777-ի արտակարգ վայրէջքի ժամանակ։ Շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, ինքնաթիռը, որը հունվարի 14-ին Շանհայ էր ուղևորվում, հարկադիր վերադարձել է Լոս Անջելես։ Վայրէջքից առաջ անձնակազմը թափել է ավելորդ վառելիքը։ Դա տեղի է ունեցել հենց դասամիջոցին, […]

̰
Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազան,  որտեղ ամերիկացի զինծառայողներ են տեղակայված

00:10 15.01.2020

Իրաքում «Էթ-Թաջի» ռազմաբազան հրթիռակոծվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Al-Hadath  հեռուստաալիքին: Ռազմական օբյեկտը, որում տեղակայված են ամերիկացի զինվորականները, գտնվում է Բաղդադից հյուսիս: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի՝ հունվարի 12-ին, հրթիռակոծվել էր «Բալադ» ռազմաբազան, որտեղ նույնպես ամերիկյան զորքեր են գտնվում: Կատարվածի հետևանքով տուժածներ չեն եղել։

̰
Աղետալի վիճակ Վենետիկում. ջրանցքները ցամաքել են

18:10 14.01.2020

Վենետիկի աշխարհահռչակ ջրանցքներում ջուրն այնքան է պակասել, դրա մակարդակն այնքան է իջել, որ գոնդոլները նստել են «ավազին»։ Տեղատվությունը 45 սանտիմետրով իջեցրել է ջրի մակարդակը։ Այս մասին են վկայում ցանցում հայտնված լուսանկարները։ Դեռ նոյեմբերին Վենետիկը հեղեղվել էր անսովոր շատ տեղումներից, ինչի պատճառով քաղաքը միլիարդավոր դոլարների կորուստներ կրեց։ Հիմա, սակայն, հակառակ պրոցեսն է տեղի ունենում, և քաղաքը […]

̰
Հայտնի են Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավորները

17:17 14.01.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը: Ըստ դատավճռի՝ դատարանն ապացուցված է համարվել այն, որ 2006-2016 թթ.-ին զբաղեցնելով մանկատան տնօրենի պաշտոնը՝ Հ. Մկրտչյանը, նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ […]

̰
Բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված. Տոնոյանը հաստատում է

16:14 14.01.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին բանակում զոհված Արթուր Աջամյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Դիտարկմանը, թե իրավապահներն ի վերջո չեն հստակեցնում՝ ինքնասպա՞ն է եղել նա, թե՞ սպանվել, Տոնոյանը վստահեցրեց. «Կհստակեցնեն, հաստատ կհստակեցնեն»: Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված, Տոնոյանը նշեց. «Ես հաստատում եմ այդ տեղեկությունները: […]

̰
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

16:01 14.01.2020

Կալանքի տակ գտնվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են հիվանդանոց։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, […]

̰
Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց հանձնաժողովում

13:10 14.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկությունը: Նախագծով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում նոր հոդված սահմանել՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով երեքից հինգ տարվա ազատազրկում: Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ […]

̰
Յուսիֆ Էյվազովը հերքել է ազգային պատկանելության համար հայ սոպրանոյի հետ երգելուց հրաժարվելու լուրերը

11:51 14.01.2020

Օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը հրաժարվել է Դրեզդենում մեկ բեմում հանդես գալ հայկական ծագմամբ օպերային երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: «Հարգելի՛ ընկերներ, ես ադրբեջանցի եմ և ունեմ հստակ պատկերացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

11:36 14.01.2020

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել […]

̰
Դեկտեմբերի 16-20-ն իրավախախտման 29 դեպքով հաշվարկվել է ավելի քան 25 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:19 14.01.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ […]

̰
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում երրորդն հարցն էլ հետաձգվեց

10:52 14.01.2020

Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովն աշխատանքը սկսեց երկու հարցերի հետաձգմամբ․ նախագծերի հեղինակներն իրենք առաջարկեցին անել այդպես։ Երրորդ հարցը վերաբերում էր ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի աշխատանքն ընդլայնելուն։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի նախագիծը վերաբերում էր նրան, որ հաշտարարը կարողանա քննել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև անհատ ձեռնարկատերերի ու միկրոձեռնարկատերերի հարցերը։ Այս հարցը, սակայն, նույնպես հետաձգվեց կարճ քննարկումից […]

̰
Եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն․ նախարարի պատասխանը Կարեն Վարդանյանին

09:35 14.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում: […]

̰
ՔՊ-ն վարչության նիստ է անում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

19:49 13.01.2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նիստ է։ Նիստին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
Հայաստանը օդի, ջրի և այլ աղտոտվածությունից մահացողների թվով 6-րդն է Եվրոպայում

18:34 13.01.2020

Հայաստանում բնակչության 100 հազար մարդու հաշվով տարեկան 117 մարդ է մահանում օդի, ջրի և այլն աղտոտվածության պատճառով։ Այս եզրակացության են եկել «Առողջության և աղտոտվածության համաշխարհային միության» (Global Alliance on Health and Pollution) մասնագետները։ Հայաստանն այս ցուցանիշով վատագույնների շարքում 6-րդ տեղում է Եվրոպայում։ Հայաստանից այս ցուցանիշով «առաջ են» Սերբիան (175 մահացություն), Վրաստանը (140), Բուլղարիան (137), Ուկրաինան […]

̰
Իրանը Պենտագոնը ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

17:36 13.01.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատել է խորհրդարանի ներկայացրած նախագիծը, համաձայն որի՝ Պենտագոնը ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իրանցի օրենսդիրները հունվարի 7-ին միաձայն կողմ են քվեարկել ԱՄՆ-ի բանակը և Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրինագծին: Այս մասին հայտնել էր Tasnim լրատվական գործակալությունը: Սա Թեհրանի պատասխանն է […]

̰
BACK_TO_TOP