TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Արխիվ

Օդերևութաբանական պատմության ընթացքում 2019-ը երկրորդ ամենատաք տարին է 2016-ից հետո․ Սուրենյան

10:16 10.01.2020

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրագնդի վրա 2019թ-ը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016թ-ից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2881256881937542&set=a.790094277720490&type=3&theater

̰
Իրանն ԱՄՆ-ի ու Boeing-ի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու հետաքննությանը

08:57 10.01.2020

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբեյը հայտարարել է, որ Թեհրանը թույլ է տվել Boeing ավիաընկերության ներկայացուցիչներին միանալ իր տարածքում ուկրաինական օդանավի վթարի հետաքննությանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իրանը հրավիրել է նաև ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդին (NTSB)՝ մասնակցելու ավիաաղետի պատճառների հետաքննությանը։ Թեհրանը սուտ է անվանել ամերիկյան մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինքնաթիռը կարող […]

̰
Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն

08:32 10.01.2020

Ընթացիկ տարվա մարտից ծրագրվում է կանոնավոր ավիաչվերթներ գործարկել Երևանի և Սիմֆերոպոլի միջև։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։ Նրա խոսքով՝ «Իկար» ավիաընկերությունն արդեն ստացել է համապատասխան թույլտվություն և համաձայնություն «Ռոսավիացիայից»։ Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և համաձայնեցումների փուլում, այդ թվում չվացուցակի և օդանավակայանների հետ […]

̰
«Դալմա Գարդեն Մոլ»-ից մարդկանց տարհանել են

20:17 09.01.2020

Ըստ SHANTNEWS-ի տեղեկությունների՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ից տարհանել են մարդկանց։ Մեր թղթակիցը կապ է հաստատել աշխատակիցներից մեկի հետ, որը նշել է, որ բոլորին տարհանել են։ Ըստ խոսակցությունների՝ մարդկանց մոտ խուճապ է առաջացել՝ սպասվող երկրաշարժի վերաբերյալ կեղծ տեղեկություններից հետո։ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն է տարածել․ «Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի […]

̰
Որ խախտման դեպքում քանի միավոր է հանվում. ուղեցույց-ինֆոգրաֆիկա

19:08 09.01.2020

2020թ. հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանային միավորների համակարգը: Ո՞ր խախտման և ո՞ր տուգանքի դեպքում քանի՞ միավոր է պահվում: Վերջին օրերին այս հարցը համացանցում ամենաքննարկվողներից է: Որպեսզի վարորդները լինեն ավելի տեղեկացված, SHANTNEWS-ը պատրաստել է ուղեցույց-ինֆոգրաֆիկա: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԵԱՀԿ գործող նախագահը խոստացել է օրակարգում պահել Արցախի հակամարտությունը

17:40 09.01.2020

Արցախյան հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնելու ԵԱՀԿ նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, որը միաժամանակ Ալբանիայի արտաքին գործերի նախարարն է։ Այնուամենայնիվ, պաշտոնյան Եվրոպային սպառնացող հիմնական վտանգ է համարել Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը։ Արցախյան հակամարտության կարգավորումը պաշտոնյան դասել է մյուս խնդիրների շարքը՝ Մերձդնեստրի ու Ռուսաստան-Վրաստան խնդրի հետ։

̰
Ստանիսլավ Զասը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

15:03 09.01.2020

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, որը հունվարի 1-ին ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվայում անցել է իր լիազորությունների իրականացմանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը: «Իմ հիմնական խնդիրն է ազնվորեն և բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որ ՀԱՊԿ-ը կարողանա իր անդամ երկրներին և նրանց ժողովուրդներին ծառայել ավելի արդյունավետ […]

̰
ՀԲ-ն 2020-ի համար Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 5.1 տոկոս

13:54 09.01.2020

2020թ․ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում`ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%:

̰
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է մահացել

13:18 09.01.2020

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Ինչպես նշվում է, ավտոբուսը շարժվել է Թեհրան-Գոմբեդե-Կավուս (Թեհրանից 500 կմ հյուսիս-արևելք) երթուղով: Նախնական տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է արգելակների հետ կապված խնդիրների պատճառով: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

̰
Քաղաքացիների տեսագրությունների հիման վրա տուգանել ՀԴՄ կտրոն չտվողներին. վարչապետի առաջարկը

12:55 09.01.2020

Կառավարության այսօրվա նիստում կառավարության ղեկավարն ասաց, որ ահազանգեր են ստանում, որ որոշ տնտեսվարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Նա նշեց, որ այս օրերին այդ հարցով որոշ քննարկումներ է ունեցել ՊԵԿ ղեկավարի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` ՀԴՄ կտրոնների տրամադրումից խուսափելը նույնպես հնարավոր լինի քաղաքացիների ուղարկած տեսագրություններով բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում նմանատիպ օրենք է […]

̰
Կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը

12:37 09.01.2020

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի […]

̰
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

11:29 09.01.2020

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]

̰
Կոնգրեսն այսօր կքննարկի Թրամփի ռազմական գործողությունները սահմանափակելու մասին օրինագիծը

10:59 09.01.2020

Թրամփի կուսակից հանրապետականները Կոնգեսում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սոլեյմանիի սպանությունը բնութագրել են որպես անհրաժեշտ քայլ երկրի ազգային անվտանգության համար:

̰
Bloomberg-ը լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված ամերիկյան բազայից

08:41 09.01.2020

Bloomberg գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Իրաքում ամերիկյան Էյն-ալ-Ասադ բազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքներից։ Կադրերում երևում են ավերված կառույցներ և պայթյուններից առաջացած անցքեր։ Կարծիքներ կան, որ Իրանը միտումնավոր է հարվածներն այնպես հասցրել, որպեսզի մարդիկ չտուժեն։ Նշվում է, որ գործի են դրվել կառավարվող հրթիռներ, որոնք խոցել են անգարները, այլ ոչ թե բնակեցված շինությունները։ Ինչպես գրում է […]

̰
ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են դա․ Թրամփը՝ Իրանին

21:38 08.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր արել է առավոտյան խոստացած հայտարարությունը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դիմելով Իրանի ժողովրդին և լիդերներին՝ Թրամփը ասել է. «Վերջապես դիմում եմ Իրանի ժողովրդին և լիդերներին։ Մենք ցանկանում ենք, որ դուք ունենաք ապագա, մեծ ապագա, այն, որին արժանի եք, բարգավաճում տանը և ներդաշնակություն աշխարհի ժողովուրդների հետ … Միացյալ Նահանգները պատրաստ է […]

̰
16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդը կալանավորվել է

21:18 08.01.2020

Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
«Մենք ոչ մի զոհ չունենք, Իրանը կարծես նահանջում է, ինչը լավ է բոլորի համար»․ Թրամփն արեց հայտարարությունը

20:43 08.01.2020

Ամերիկացի ոչ մի զինվոր չի վիրավորվել անցյալ գիշեր իրանյան զինված ուժերի կողմից Իրաքի ամերիկյան բազաների ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով: Այս մասին իր խոստացած հայտարարության ժամանակ քիչ առաջ ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ոչ մի զոհ չունենք: Բոլոր մեր զինվորները ապահով են, և միայն նվազագույն վնաս է եղել մեր ռազմաբազաներում», – ասաց Թրամփը։ ԱՄՆ նախագահի […]

̰ ̰
«Դատապարտյալների հիվանդանոց»-ում հացադուլ է հայտարարել 6 անձ

19:15 08.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։ Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք […]

̰
Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ

17:07 08.01.2020

Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, տեղեկանում ենք «Փյունիկ»-ի պաշտոնական կայքից: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք» Կ., «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո» Մ., «Դինամո» Մ. և «Խիմկի» Մ. ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն […]

̰
Պուտինն ու Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը

16:41 08.01.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը: RT-ի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է գազատարի բացման պաշտոնական արարողությունն՝ ուղիղ հեռարձակմամբ: Նշենք, որ այս արարողությունից առաջ Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել:

̰
Տոնական օրերին ԲԿ-ներ է դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ

15:45 08.01.2020

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. ✔️ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) ✔️ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի ✔️ 74 (78%) դեպքում տուժածները […]

̰
Լավ լուր․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

14:25 08.01.2020

  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել  ինքնուրույն շնչել։ «Լավ լուր❗️ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: […]

̰
Լարված վիճակ Մարալիկում. ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

13:34 08.01.2020

Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի  հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը […]

̰
ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

13:25 08.01.2020

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ․ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթե մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5 մլն ՀՀ դրամի և 3.5 […]

̰
Ամերիկյան ցանկացած նոր չարիքի առավել կոշտ և վճռորոշ պատասխան կտրվի. Իրանի ԳՇ

12:50 08.01.2020

Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի: «ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները […]

̰
Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական ու հակաամերիկյան գործողությունների մեջ. Նիկոլ Փաշինյան

12:41 08.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

12:22 08.01.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա […]

̰
«Դիանա Հարությունյան»-ին մեղադրանք է առաջադրվել. Armtimes.com

11:46 08.01.2020

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Նրա նկատմամբ […]

̰
Նախնական տվյալներով՝ Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

11:39 08.01.2020

ՀՀ ԱԳՆ-ը տեղեկություն է հրապարակել ավիաաղետի հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: «Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից:

̰
BACK_TO_TOP