10:59 08.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»:
10:38 08.01.2020
Թեհրանում կործանված ուկրաիական ուղևորատար ինքնաթիռի զոհերի մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Իրանի ԱԻՆ-ին։ Ուկրաինայի ԱԳՆ-ը հաստատել է ավիաաղետի փաստը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնված բոլոր՝ 176 անձինք, այդ թվում անձնակազմի 9 անդամները, զոհվել են։ first video of the crash scene.#ukraine#ps752 pic.twitter.com/riUDistyrc — Arshia (@ars__hii) January 8, 2020
10:23 08.01.2020
Շարժիչի բռնկումը դարձել է այսօր Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավականի պաշտոնական ներկայացուցիչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, հայտնում է Իրանի ԱԻՆ-ը։ […]
09:57 08.01.2020
Իրանական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը։ Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է […]
09:23 08.01.2020
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ այսօր Թեհրանում կործանված Boeing-737 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում անելով երկրի քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Ռեզա Ջաֆարզադեին, ինքնաթիռում եղել է 170 մարդ։ Իրանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավիավթարից ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, քանի որ ինքնաթիռի […]
08:42 08.01.2020
Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է հարձակման 2 ալիք՝ մոտ 1 ժամ միջակայքով։ […]
08:20 08.01.2020
Ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 180 ուղևոր, վթարվել է Թեհրանում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է TASNIM գործակալությունը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Նախնական պատճառ են անվանում տեխնիկական թերությունները։ Այս պահին այլ մանրամասներ […]
08:10 08.01.2020
Իրանն Իրաքում հարձակվել է ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Կիրառվել են բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը։ Սպիտակ տան աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածի հետևանքով տուժել է Էրբիլի մատույցներում գտնվող ամերիկյան օբյեկտը, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ավիաբազան։ Հարվածները պատասխան են ամերիկյան ուժերի կողմից օրեր առաջ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Sky […]
18:26 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ թաղումը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է այս պատճառով: Զոհերի մեծ մասը տղամարդ է: Տուժածների թիվը գերազանցում է 200-ը: Ավելի վաղ հայտնել էինք` […]
17:04 07.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, […]
15:45 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ տուժածների թիվն աճել է՝ հասնելով 190 մարդու: Այս մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի շտապօգնության կազմակերպության ղեկավար Պիրհոսեյն Կուլիվանդին: «190 մարդ վիրավորվել է»,- ասել է նա: Կուլիվանդը հաստատել է նաև ավելի քան 30 […]
14:22 07.01.2020
Իտալիայում անցկացված միջազգային շախմատային մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: 9 հնարավորից նա վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Սամվելը նաև 11․8-ով ավելացրել է իր վարկանիշը և այժմ ունի 2617 միավոր: Հայ շախմատիստը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 […]
14:14 07.01.2020
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Ռամենսկոյեում գտնվող ջերմոցային համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` հրդեհ է բռնկվել Նեստերովո գյուղի ջերմոցային համալիրում, մետաղե տնակները բռնկվել են: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են վեց մարդու դի:
12:27 07.01.2020
Իրանցի օրենսդիրները միաձայն կողմ են քվեարկել ԱՄՆ-ի բանակը և Պենտագոնը որպես ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրինագծին: Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը: Սա Թեհրանի պատասխանն է Վաշինգտոնին ավելի վաղ Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Ավելի վաղ ապրիլին ԱՄՆ-ն ահաբեկչական կառույց էր ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հենց այս կառույցի կազմում էր […]
11:10 07.01.2020
2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7400-ով՝ կազմելով 2 մլն 965 հազար 300 մարդ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը: 1992-ից սկսած ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը տարեց տարի նվազել է: Եթե 1992-ին բնակչության թիվը 3 մլն 633 հազար 300 էր, ապա 2019 թ.-ի […]
10:16 07.01.2020
ԵՄ-ում խորին անհանգստություն են արտահայտել՝ կապված իրանական կողմի հայտարարության հետ, որ այլևս չեն պահպանելու միջուկային համաձայնագրով նախատեսված սահմանափակումները։ Իրանին կոչ է արվել շարունակել իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պահանջները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Իրանի համար կարևոր է միջուկային համաձայնագրի լիարժեք պահպանմանը վերադառնալը։ «Մենք պետք է համոզենք Իրանին, որ դա բխում […]
09:08 07.01.2020
ԱՄՆ-ը սկսել է Իրաքի դեմ պատժամիջոցների պատրաստումը՝ երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման վերաբերյալ խորհրդարանի որոշումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները հայտարարել են, որ եթե պատժամիջոցներ սահմանվեն, ապա դա կլինի հիմնականում Ֆինանսների նախարարության և Սպիտակ տան կողմից, միևնույն ժամանակ աղբյուրներն ընդգծել են, որ պատժամիջոցների սահմանման մասին որոշումը […]
18:24 06.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ […]
15:41 06.01.2020
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում. 16-ամյա աղջկան խեղդամահ են արել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:01 06.01.2020
16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար: Ինչպես հաղորդել էինք, Երևանի կենտրոնում հունվարի 5-ին խեղդամահ են […]
11:57 06.01.2020
Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ […]
11:36 06.01.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Կողմերը նշում են, որ անհանգստացած են տարածաշրջանում Թեհրանի բացասական դերով: «Մենք դատապարտում ենք Իրաքում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումները և խորապես մտահոգված ենք այն բացասական դերով, […]
09:54 06.01.2020
Բաղդադում գտնվող ամերիկյան դեսպանատունը հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մի քանի հրթիռներ ընկել են դեսպանատան շենքի մոտ՝ Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական ու օտարերկրյա ներկայացուցչությունների շենքերը։ Հրթիռներից մեկը բնակելի շենք է խոցել, ինչի հետևանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք։ #Baghdad‘s #GreenZone minutes ago. Five 122mm rockets launched by them hit the […]
09:27 06.01.2020
Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Այս մասին հաղորդվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։ Միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին։ 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու մասին։ Այժմ Իրանն է վերացնում համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Նշվում է, որ երկիրը բաց է մնում եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների համար, […]
21:36 05.01.2020
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվականը: Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ […]
18:51 05.01.2020
Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայության դադարեցմանը: Այս մասին հայտնում է TASS.ru-ն: Ավելի վաղ երկրի վարչապետի պարտականություններն իրականացնող Աբդել Մահդին խորհրդարանին կոչ էր արել վերանայել բոլոր համաձայնությունները, որ կարգավորում են երկրում օտարերկրյա ուժերի ներկայությունը: Մահդին նաև հայտարարել էր, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստում […]
16:17 05.01.2020
Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով: «Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է […]
13:14 05.01.2020
Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և […]