TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Արխիվ

Իրանցի հաքերները կոտրել են ԱՄՆ-ի կառավարական կայքը

11:18 05.01.2020

Հաքերները կոտրել են ԱՄՆ-ի կառավարության՝  Federal Depository Library Program (fdlp.gov) կայքը:  Հարձակումից հետո կայքի հիմնական էջի վրա տեղադրվել է հայտարարություն՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ և ի աջակցություն Իրանի: Անգլերեն և պարսկերենով գրված տեքստում նշվում է, որ Իրանը չի դադարի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի իր բարեկամ երկրներին՝ Եմենին, Պաղեստինին, Բահրեյնին, Սիրիային և Իրաքին:  Նաև նշվում է, […]

̰
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար․ Փաշինյան

23:59 04.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կայքերի տարածած ապատեղեկատվությանը․ «1.Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում ևւ […]

̰
Խոշոր ավտովթար Աբովյանի ՃՈ հենակետի մոտ

23:54 04.01.2020

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Աբովյան ՃՈ հենակետի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են BMW-ն և Nissan Тeana մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի վայրում էր հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

̰
Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հզոր պայթյուն է որոտացել

21:46 04.01.2020

Այսօր երեկոյան Բաղդադում հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։ Ավելի ուշ պարզվել է, որ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ կանաչ գոտում, երկու հրթիռ է պայթել, փոխանցում է ТАСС-ը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհը փակել են։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար […]

̰
Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

14:36 04.01.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Տեղում Հ. Ազոյանը […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. 47-ամյա ՊՆ ծառայողն ու նրա 16-ամյա որդին դանակահարվել են

12:06 04.01.2020

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, […]

̰
Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել Սուլեյմանիի սպանության համար

10:10 03.01.2020

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։ «Կոշտ վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է մնացել Սուլեյմանիի և այլ նահատակների արյունը»,-ասել է Խամենեին, փոխանցում է РИА Новости-ն։ Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ […]

̰
ԱՄՆ ԶՈւ-ն սպանել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

10:00 03.01.2020

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Բաղդադում օպերացիա են անցկացրել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Էլ-Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի դեմ, ինչ արդյունքում նա սպանվել է։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պենտագոնում հայտարարել են, որ վճռական պաշտպանական գործողություններն անցկացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ՝ արտերկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում ընթացող զարգացումներին

21:03 02.01.2020

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է տեղում Հայաստանի դեսպանության հետ։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ Ամանորի նախօրեին Իրաքում հարձակում էր տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, լարվածություն էր առաջացել ԱՄՆ դեսպանատանը հարող դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում է […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում, տուժածներ չկան

20:07 02.01.2020

Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: […]

̰
Ավստրալիայի արևելքում մասշտաբային տարհանում է իրականացվում հրդեհների պատճառով

14:00 02.01.2020

Մասշտաբային տարհանում է տեղի ունենում Ավստրալիայի հարավարևելյան հատվածում՝ կապված երկրում մոլեգնող հրդեհների հետ, հայտնում է 9News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր զբոսաշրջիկներին հրամայվել է մինչև շաբաթ օրը լքել Վիկտորիա նահանգը, որտեղ մոլեգնում է 45 հրդեհ: Տեղացիներև ևս որքան հնարավոր է պետք է շտապ լքեն այն տարածքները, որտեղ կարող է հասնել կրակը: Երկրի իշխանությունները մտադիր են տարհանել […]

̰
Հունվարի 1-ին հայտնաբերվել է ոչ սթափ 56 վարորդ. ոստիկանություն

13:38 02.01.2020

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում:

̰
Բժիշկները ստիպված են եղել ամպուտացնել պայթուցիկի հետևանքով տուժած 10-ամյա տղայի մատը

13:23 02.01.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնում են՝  Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ «Նրանցից 4-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ […]

̰
Նիդերլանդները պաշտոնապես հրաժարվեց Հոլանդիա անվանումից

12:29 02.01.2020

Հոլանդիան՝ որպես պետության անվանում, այս տարվա հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ որպես Նիդերլանդներ պետության նշանակություն, հայտնում է NOS ռադիոկայանը: Այսուհետ տեղական իշխանությունները, բուհերը, մասնավոր ընկերություններն ու տպագիր լրատվամիջոցները պարտավոր են գործածել Նիդերլանդներ անվանումը: Կառավարությունը կարծում է, որ դա թույլ կտա ազատվել թմրամոլության և մարմնավաճառության հետ ասոցացվող երկրի իմիջից: Բարեփոխումը երկրի բյուջեին կարժենա 200 հազար […]

̰
5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում

10:51 02.01.2020

Իրանի հյուսիսում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 04.29-ին (Երևանի ժամանակով 08.29-ին), երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: Էպիենտրոնը գտնվել է Խորասան-Ռազավի նահանգում: Ներկայումս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Գազպրոմը 2020-ին չի թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը

18:18 31.12.2019

«Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝  2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակի նախկին պայմաններով։ «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Ըստ այդմ՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ-ի մակարդակին։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազը իր մայր ընկերությունից գնում […]

̰
ՀՀ քաղաքացին Մոսկվայից Երևան է հասցրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց. ԱԱԾ

16:14 31.12.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայ­քար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրակա­նաց­ման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։ Ըստ […]

̰
Բաղդադում հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա

15:48 31.12.2019

Չի հանդարտվում իրավիճակը Իրաքում: Մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները երթով հասել են ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: US Embassy, #Baghdad. Pro-Kata’ib Hezbollah protestors chanting: “God is great, America is the Great Satan!” On the other side of those windows are armed American soldiers. pic.twitter.com/vdUnLq3eMX — H. Sumeri (@IraqiSecurity) December 31, 2019 Ակցիայի […]

̰
ՊԵԿ-ը հերթապահություն է սահմանել Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում

18:33 30.12.2019

Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը […]

̰
Նոր մանրամասներ «ԳԱԶել»-ի մասնակցությամբ ողբերգական վթարից

18:07 30.12.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը: Դեպքի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 1 մարդ մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից: 5 մարդ արդեն դուրս է գրվել «Աստղիկ» ԲԿ-ից: Այս պահի դրությամբ տուժածների վիճակը բավարար է: […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

17:19 30.12.2019

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի  գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: «Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր 

16:27 30.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով […]

̰
Շուրջ 60 հանգուցյալների ազգականներից կաշառք է վերցրել. ԱԱԾ հերթական բացահայտումը

15:29 30.12.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառքի հերթական դեպքն է բացահայտել: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական […]

̰

12:58 30.12.2019

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում […]

̰
Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել ԱՄՆ-ում

11:54 30.12.2019

Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը  վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է թուրք հյուպատոսին։ Ամերիկյան դատարանը հաստատել է, որ դա վրեժ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների համար։ Վրիժառուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ […]

̰
ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

11:31 30.12.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի […]

̰
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

10:07 30.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության […]

̰
Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է․ Փաշինյան

09:51 30.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ ռուսական մամուլի՝ այսօր Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է, եթե ոչ ամենածանրաբեռնվածը: Բարի գալուստ Հայաստան, սիրելի հայրենակիցներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2511296145857432?__xts__[0]=68.ARBa_WXd-Li-7m6Kwd–MtdL2MOeAgwOPQOoZH-4T3R_kIU0a-1oeyJFnp1-a7lf8Nlk4H-A1PvfJnpWXOjkVDBKcLYhQKr3dE8dFys4F6aS-GctuXurDiPWUafQjrPinHacV9zlAIU6YwhZIqBg1RIX33vVKu70JLsckB-UoVUo5dcPD26t28-a4ZqcSnr1higOielWUifCHaKh9TM_URF9pK6jVLc2her9Kmv5OE3mhSLfZXrEI24UbhnylhGmeOWtv-taaiHjS3Ks89E2OA8xepr8SXCoIAc7E_nqLXeJyqU_vSGqR2-o9Ixo-0X0dcRyxvBvezw90ZregkAWG7Ae&__tn__=-R

̰
Հրապարակվել են կադրեր Տեխասի եկեղեցում կատարված հրաձգությունից

08:53 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին հրաձգություն է կատարվել ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ-Սեթլմենթ քաղաքի եկեղեցում։ Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել։ Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ, այդ թվում հրաձիգը։ Նշվում  է, որ եկեղեցին համացանցով իրականացրել է պատարագի ուղիղ հեռարձակում։ Կադրերում երևում է, որ հրաձիգը եղել է ծխականների շարքում, այնուհետև ոտքի կանգնել, հանել ինձնաձիգն ու սկսել կրակել։ Կրակոցներից մահացել է […]

̰
Կիևն ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները գերիների փոխանակություն են կատարել

08:20 30.12.2019

Դեկտեմբերի 29-ին Դոնբասի և Ուկրաինայի իշխանությունների միջև կատարվել է գերիների փոխանակություն։ Անջատողականներին է հանձնվել 124 մարդ։ Փոխանակությունը կատարվել է «124-ը 76-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։ Իրականում ազատ է արձակվել ոչ թե 76, այլ 81 մարդ, սակայն նրանցից միայն 76-ն են վերադարձել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ մյուսները մնացել են Դոնբասում, քանի […]

̰
BACK_TO_TOP