16:37 29.12.2019
Համացանցում հայտնվել են Լուգանսկում գերությունից ազատված առաջին 25 ուկրաինացիների լուսանկարները: Դեկտեմբերի 29-ին դրանք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից: «Առաջին 25 ազատագրված ուկրաինացիները շուտով տանը կլինեն», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նրանց շարքում է նաև Էդուարդ Ալոյան անունով քաղաքացի:
18:46 28.12.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի […]
13:30 28.12.2019
2019 թվականին Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Այս մասին հայտնում […]
13:15 28.12.2019
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: «Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը […]
12:56 28.12.2019
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան՝ Հանձնաժողովի […]
12:12 28.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին: Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար: Հասկանում եմ, […]
11:42 28.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր երեկոյան կհեռարձակվի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը: «Արամ Աբրահամյանի հետ ամփոփել ենք անցնող 2019 թվականը։ Հարցազրույցի մի հատվածը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում, իսկ ամբողջական հարցազրույցը՝ հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով»,- գրել […]
10:19 28.12.2019
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն ազատման դիմում է ներկայացրել. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, […]
10:14 28.12.2019
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում անտառածածկ տարածք է այրվում: Երեկվա դրությամբ՝ մոտ 500 հա տարածքում առկա են եղել […]
09:20 28.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհներին, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և «Չայնիի» ոլորաններում […]
20:40 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: […]
18:10 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
17:46 27.12.2019
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»:
16:28 27.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
14:34 27.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք: ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում […]
13:17 27.12.2019
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին նոր տեղեկություններ են փոխանցել Պռոշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին: Ինչպես տեղեկացրել էինք, Պռոշյան փողոցում տաքսուն հարվածած Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու ծեր վարորդին: Mercedes-ի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
13:02 27.12.2019
Որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուն և դրա հետ կապված տարբեր քննարկումներին: «Որովհետև մեր երկրում նայեք՝ քանի նախկին և ներկա պաշտոնատար անձ կա, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Եթե […]
12:02 27.12.2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 308.2 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության:
11:51 27.12.2019
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքներին: ««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով՝ տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնում են դեսպանությունից:
11:17 27.12.2019
Ոստիկանությունը ծանոթ է Պռոշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակմանը: Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համապատասխան աշխատանքներ են տարվում, լրացուցիչ կտեղեկացնեն: Ինչպես արդեն հայտնել էինք, Պռոշյան փողոցում տաքսուն հարվածած Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու ծեր վարորդին:
10:37 27.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ […]
10:29 27.12.2019
Ալմաթիում այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 15-ի։ Քաղաքի առողջապահական վարչության պետ Տլեուհան Աբիլդաևի փոխանցմամբ՝ մահացել է վնասվածքներով հոսպտալացվածներից մեկը։ Ավելի վաղ հաղորդել էր 14 զոհի (մահացել են տեղում) և 35 վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Վթարի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Նշվում է, որ Bek Air ղազախական ավիաընկերության […]
09:03 27.12.2019
ՌԴ Լիպեցկի մարզում Մոսկվա-Թբիլիսի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Կա 2 զոհ, 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Ավտոբուսում եղել է 19 մարդ, որից 2-ը՝ վարորդ։ Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են։ Նշվում է, որ ճանապարհի սայթաքուն լինելու պատճառով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջված վիճակում հայտնվել […]
08:42 27.12.2019
Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով կա 14 զոհ, 35 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքապետարանին։ Տուժածներից 8-ը երեխաներ են։ Վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։ Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս, կորցրել է բարձրությունն […]
08:10 27.12.2019
Ֆեյսբուքյան օգտատերերը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես մի երիտասարդ, իր G կլասի Mercedes ավտոմեքենայով (010 DO10) հարվածելով տաքսուն, իջնում է մեքենայից ու ծեծի ենթարկում տաքսու ծեր վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում։ «Էս ավտոյի տիրոջը ո՞վ գիտի։ Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու […]
17:50 26.12.2019
Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Շիրակավան գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հարությունյանների տան խոհանոցում տեղադրված գազաբալոնն այդ պահին միացված չի եղել, գազօջախը չի օգտագործվել: Տան անդամները ընդամենը խշշոց են լսել, մտել են խոհանոց և տեսել, որ բալոնի փականից ուժեղ արտահոսք կա: Ընտանիքի երեք անդամները հասցրել են արագ դուրս գալ […]
17:02 26.12.2019
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՔԾ-ն Փանոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
16:32 26.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց իր որոշումը, համաձայն որի`«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Դատարանն այդկերպ բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել էինք` Թավադյանը ձերբակալվել է: Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]
15:23 26.12.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։ Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման […]