TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Բացահայտվել է Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք

15:14 26.12.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից […]

̰
Ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի. վարչապետը՝ զոհված զինծառայողի հարազատներին

14:54 26.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Նա ցավակցեց զինվորի մահվան առթիվ: Արթուրի պապիկը պատմեց՝ նրա ծնողները վաղուց ամուսնալուծվել են, տղան ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար: «Ասեց՝ ես փեշի տակ մնացող տղա չեմ, ուզում եմ ծառայել: Գնաց, […]

̰
Վարչապետի հանդիպումը զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ

14:31 26.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող՝ բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատներին: Վերջիններս վարչապետին պատմեցին՝ ինչպես է Արթուրն ինքնակամ մեկնել ծառայության, սակայն 11 ամիս ծառայելուց հետո ստացել են նրա մահվան լուրը:

̰
Զոհված զինծառայողի հարազատները պատրաստվում են երկաթուղին փակել

14:10 26.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ եկավ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասաց. «Վարչապետը պատրաստվում էր գալ, ձեզ հետ հանդիպել, սակայն իմանալով, որ փողոց եք փակել, այդ քայլին եք դիմել, հետ է գնացել: Ես պատրաստ եմ ձեզ լսել»: Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները […]

̰
Բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները ճանապարհ են փակել

13:53 26.12.2019

Բանակում 26 օր առաջ զոհված Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Չնայած ոստիկանության զգուշացումներին, որ իրենց գործողություններն օրինական չեն, վերջիններս ճանապարհ են փակել, սպառնում են փակել նաև երկաթգիծը: Նրանք նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել, պահանջում են այդ հանգամանքների պարզաբանում: Մանրամասները` […]

̰
Թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց դրամական օգնություն կտրամադրվի

13:00 26.12.2019

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց տրամադրում է միանվագ դրամական օգնություն՝ որպես կրած վնասի մասնակի փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

11:48 26.12.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի: ԱԱԾ լրատվականից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկություն էր եղել: Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը

11:42 26.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է` «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված […]

̰
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ազատման դիմում է ներկայացրել

10:53 26.12.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել, և այն ընդունվել է: «Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար,  ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին: Շնորհակալություն այն […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

10:45 26.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով […]

̰
Վրաստանում մեքենան 10 մ բարձրությունից ընկել է կիրճը. կա 5 զոհ

00:00 26.12.2019

Վրաստանի Քոբուլեթիի շրջանում՝ Չաքվիսթավի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան 10 մ բարձրությունից ընկել է կիրճը: Մեքենայի բոլոր ուղևորները և վարորդը՝ 5 երիտասարդներ, տեղում մահացել են: Մահացածները մոտ 17 տարեկան պատանիներ են: Նրանցից չորսը 11-րդ դասարանի աշակերտներ են եղել։ Ականատեսների խոսքերով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով մեքենան մայրուղուց դուրս է եկել և ընկել կիրճը։ Հարուցվել է […]

̰
Ալավերդիում ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

19:12 25.12.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է […]

̰
Երևանի 2020թ․ բյուջեն կլինի 116 միլիարդ դրամ

17:25 25.12.2019

Երևանի բյուջեի նախագծում նախատեսվել է, որ եկամուտները 2020 թվականին կլինեն գրեթե 107 միլիարդ 147 միլիոն դրամ, որից 27 միլիարդ 20 միլիոնը սեփական եկամուտներն են։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ 2020 թվականին Երևանի ծախսերի ծավալը, ըստ նույն բյուջեի, լինելու է 116 միլիարդ 260 միլիոն դրամ։

̰
«Ռիո-2016»-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին

17:20 25.12.2019

ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ռիո-2016»-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Ուզբեկ մարզիկի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ըստ այդմ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 105 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը շուտով կդառնա չեմպիոն։ Այսպիսով՝ Մարտիրոսյանի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: […]

̰
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման նոր ծրագիրը

16:45 25.12.2019

Երևանի ավագանին 40 կողմ, 8 դեմ ձայներով ընդունեց մայրաքաղաքի զարգացման նոր հնգամյա ծրագիրը՝ չնայած ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների քննադատությանը։ Վերջինները պնդում էին, որ անհիմն հիմնավորումներով մի շարք կարևոր ծրագրեր, որոնց թվում են ավտոկայանատեղիները, տրանսպորտային խնդիրները և այլն, դուրս են մնացել ծրագրից, իսկ իմքայլականների պնդմամբ՝ այդ ծրագրերը իրականում ներառված են ծրագրում։

̰
Հանրային խորհուրդը լքում են նաև Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանը

16:20 25.12.2019

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հայտարարել են, որ լքում են Հանրային խորհուրդը: Իբրև իրենց այս որոշման պատճառ՝ նրանք նշել են Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: […]

̰
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր

15:15 25.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» […]

̰
Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

15:02 25.12.2019

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: Ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ […]

̰
80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում

13:50 25.12.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) […]

̰
Վրաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

13:12 25.12.2019

Վրաստանում դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մի քանի հրդեհ է բռնկվել Աթենիի կիրճում: Այս մասին հաղորդել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: «Այս պահի դրությամբ օջախները բաժանված են միմյանցից: Հիմա մեզ համար դժվար կլինի խոսել հրդեհի մասշտաբների մասին, քանի որ տվյալները ճշտվում են: Տեղում գործում է կենդանի ուժ»,- ասել է շրջանի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին: Վրաստանի […]

̰
Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ ծառայողական քննություն է իրականացվում

12:00 25.12.2019

Ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել վերջերս տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Նրան հետո բաց […]

̰
Շնողում անտառներ են այրվում. համայնքապետարանն օգնության խնդրանքով դիմել է բնակիչներին

11:20 25.12.2019

Շնող համայնքի ֆեյսբուքյան էջը համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ Շնող համայնքի «Շևուտ» և «Գուգութ» հանդամասերի անտառներն անխնա այրվում են։ Կրակը շտապ չմարելու դեպքում այն կարող է մեծ աղետի պատճառ դառնալ։ Համայնքի բնակիչներին հորդորել են 1-ական բահ վերցնել և հավաքվել Շնողի համայնքապետարանում, որ համախմբված կերպով կարողանան հանգցնել կրակը։ https://www.facebook.com/Shnogh.am/videos/727789364377973/

̰
Վանում 15 օրով արգելվել են հանրահավաքները, երթերն ու ասուլիսները

10:12 25.12.2019

Վանում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արգելքը գործում է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 2-ին: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի […]

̰
Բուրկինա-Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել

08:50 25.12.2019

Բուրկինա- Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Զոհերի մեծ մասը կանայք են։ Ահաբեկիչների զոհն է դարձել նաև 4 զինծառայող և 3 ոստիկան։ Ուժային կառույցների ևս մոտ 20 ներկայացուցիչ վիրավորվել է։ Նշվում է, որ ահաբեկիչների խումբը հարձակվել է Արբինդա քաղաքից ոչ հեռու տեղակայված զինվորականների […]

̰
Քիչ առաջ Դիլիջանում կրակոցներ են հնչել. կա զոհ

23:30 24.12.2019

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, գիտակցության չգալով, մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը մի քանի անգամ […]

̰
Արտակարգ դեպք. ՃՏՊ Երևանի գաջի գործարանի մոտ, կան տուժածներ և զոհ

21:34 24.12.2019

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի գաջի գործարանի մոտ (ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Արմեն Թավադյանը ձերբակալվել է

18:28 24.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

̰
2019 թ. պետական բյուջեն գերակատարվել է. Նիկոլ Փաշինյան

17:29 24.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավելի հարկային եկամուտ ենք ունեցել 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ: Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է ի պաշտպանություն իրեն հանդես եկած գործիչներին

16:19 24.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ` իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նամակի տեքստն ամբողջությամբ: Դրանում մասնավորապես նշված է. «Հարգելի բարեկամներ Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ […]

̰
Փակ հանդիպում Դավիթ Տոնոյանի և «Իմ քայլը» խմբակցության միջև

16:08 24.12.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: Թե ի՞նչ նպատակով է հանդիպումը եղել և ի՞նչ հարցեր են քննարկել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել: «Այս պահին նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ սա առաջին անգամը […]

̰
BACK_TO_TOP