14:36 24.12.2019
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր ԵՊՀ-ից տարվել է ոստիկանություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք՝ հարուցված քրգործի շրջանակներում: Մանրամասները` ավելի ուշ»,- տեղեկացրին ոստիկանությունից: Նշենք, որ ըստ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի […]
12:53 24.12.2019
Հայաստանը 54-րդն է Մարդու ազատությունների վարկանիշում, որը հրապարակել է «Ֆրեյզերի ինստիտուտը»։ Այս արդյունքով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը 41-րդ տեղում է։ Վարկանիշը կազմվել է 2017 թվականի տվյալների հիման վրա, քանի որ ըստ հետազոտողների՝ առայժմ ամբողջական հասանելի են միայն այդ տարվա ցուցանիշները, որոնք որպես ազդեցության գործոններ ներառված են ինդեքսի հաշվարկման մեջ։ 2016 թվականի համեմատությամբ […]
12:46 24.12.2019
Արցախում պահվող ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտվող հայ պատանդների հարազատները առաջիկայում կարող են փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել իրենց ազգականներին: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
11:54 24.12.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «2019 թվականի դեկտեմբերի […]
11:29 24.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ»:
11:12 24.12.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական […]
10:56 24.12.2019
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքննության ավարտի մասին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված […]
10:46 24.12.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի՝ շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և […]
08:46 24.12.2019
Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում Т-50 (Су-57) կործանիչ է վթարվել։ Այն ռազմական նշանակություն չունի, այլ պատկանում է արտադրող գործարանին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչը։ Օդաչուն կատապուլտով ցած է նետվել։ Նրան օգնության է հասել Ми-8 ուղղաթիռը։ Վթարը տեղի է ունեցել «Дзёмги» աերոդրոմից 120 կմ հեռավորության վրա, շարժիչի փորձարկման ժամանակ։ Ինքնաթիռը պատկանել է […]
19:57 23.12.2019
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ […]
18:57 23.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր մեկնարկել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընտրվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները: Գործկոմի անդամ է ընտրվել 14 անձ. Աղաբեկյան Հրաչիկ Աղբալյան Գագիկ Առաքելյան Կիմ Նավոյան Բագրատ Յագան Հրաչ Գալստյան Պողոս Հակոբյան Տիգրան Մկրտչյան Արեն Շաբոյան Կարեն Շահգելդյան Արմեն Ղազազյան […]
18:56 23.12.2019
3.073 ուսուցչի և 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցի պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը: «Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլևս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու։ […]
16:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա ժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆեդերացիայի քարտուղարի պաշտոնը։ Նա ստացավ 13 ձայն, մրցակիցը՝ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն ընտրություններից առաջ հայտարարությամբ էր հանդես եկել` սթափության կոչ անելով: Արմեն Մելիքբեկյանը […]
15:54 23.12.2019
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Այս թեկնածության առաջադրումն անցել է միաձայն: Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով:
15:50 23.12.2019
Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ: Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ […]
15:26 23.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Դավիթ Խաժակյանի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր […]
14:06 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մեղրիի գազաֆիկացմանն ու խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարություններին: «Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից […]
13:12 23.12.2019
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին ՀԺ-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրել է, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Ուզունյանը […]
13:08 23.12.2019
ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից հիմնադրամում վերահսկողություն է իրականացվել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 […]
12:40 23.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց […]
12:38 23.12.2019
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը այսօր կայանալիք ընտրություններից առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ, ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի […]
12:25 23.12.2019
Հրդեհների այս բուռն շրջանում Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հանգստի էր մեկնել Հավայան կղզիներ, ինչի համար խիստ քննադատության է արժանացել:
11:15 23.12.2019
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական […]
11:08 23.12.2019
Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ կղզու հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 17-ի. հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Այս մասին հաղորդվում է Radio New Zealand ռադիոկայանի կայքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ուայթ Այլանդում հրաբուխ էր ժայթքել այն ժամանակ, երբ կղզում և դրա շրջակայքում 47 մարդ է գտնվել: Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ էին: Անհետ […]
10:53 23.12.2019
Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները: Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց […]
17:47 22.12.2019
Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից: Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը: Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի […]
16:14 22.12.2019
Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
15:56 22.12.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային […]
12:14 22.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 8-ամյա Էլեն Մկրտչյանը հաղթահարել է քաղցկեղը: «Մեր Էլենը հաղթահարել է քաղցկեղը կամքի ուժի և երազանքների շնորհիվ»,- գրել է Աննա Հակոբյանը:
12:09 22.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]