TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից էր. Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

12:13 19.12.2019

Կառավարությունը միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: «Անկեղծ ասած՝ սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից էր: Մեծագույն պատիվ է աշխատել ՀՀ-ի, Արցախի համար, նրանց շահերի համար, մեծագույն պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ, կփորձեմ ինձանից կախված ու իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կառավարության ու հանրության կամուրջներից մեկը: չենք հավակնում լինել միակ […]

̰
Գյումրու տուն-ինտերնատում 163 մլն դրամի ներդրում կարվի

11:59 19.12.2019

«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ […]

̰
Վաղն առաջադրվելու են մեղադրանքներ․ ՔԿ նախագահը՝ ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործի մասին

11:25 19.12.2019

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործին անդրադառնալով: Նա նշել է, որ լուրը շոկային էր իրենց համար: Իր հերթին Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ վաղն առաջադրվելու են մեղադրանքներ, ընտրվելու են խափանման միջոցներ:  

̰
Այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ․ վարչապետ

11:08 19.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին […]

̰
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը

10:43 19.12.2019

Օրինագծով նաև պատժամիջոցներ են սահմանվում այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով:

̰
Ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ կատարած անձը հայտնաբերվել է. ԱԱԾ

10:02 19.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

23:26 18.12.2019

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ […]

̰
Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը

21:56 18.12.2019

Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Le @Senat français vient d’adopter la loi autorisant la ratification de l’accord de partenariat global et renforcé entre l’UE et l’Arménie (#CEPA). […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

21:04 18.12.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1976 թվականին […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթանում է Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ քվեարկությունը

18:16 18.12.2019

ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների պալատում, այս պահին ընթանում է այն նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախագիծը։ Քիչ առաջ քվեարկության դրվեց նախագիծն ընդունելու կարգը։ Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահին պաշտոնից ազատելուն, քանի որ այստեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, որոնք դեմ են հանրապետական նախագահի պաշտոնավարմանը։ Սակայն օրենքի […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձ է ձերբակալվել

16:47 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձ է ձերբակալվել: «Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական […]

̰
Ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը

16:28 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: «ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող […]

̰
Վանաձոր-Դիլիջան ճանապարհից մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

15:21 18.12.2019

Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ 47-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 72-ամյա Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Սենատի հանձնաժողովը քվեարկության է դնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

12:32 18.12.2019

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր քվեարկության կդնի Ռուսաստանից ԱՄՆ-ի պաշտպանության մասին օրինագիծը, որը հայտնի է Դասկա անվանումով: Դրանով արգելք է դրվում այն գործառնությունների վրա, որոնք կարող են առնչվել նավթարդյունաբերությանը, բանկային ներդրումներին, կիբերսեկտորին և նավաշինական ոլորտի այն ընկերություններին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են նախագահ Պուտինի շահերից ելնելով և աջակցում են այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք

11:33 18.12.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ […]

̰
Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

11:29 18.12.2019

Երեկ ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատն առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

̰
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ ականատեսը կադրեր է հրապարակել

08:08 18.12.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։  

̰
Հակառակորդը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ

22:52 17.12.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»: https://www.facebook.com/arcrun/posts/2673878655981059

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը` Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

19:23 17.12.2019

ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է անցած շաբաթ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը: «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլված են անցած ապրիլին նախագահի կողմից հնչեցրած վերջնական հայտարարության մեջ»,- գրված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

̰
Մոսկվայի օդանավակայաններում ստուգումներ են անցկացվում պայթյունի ահազանգի պատճառով

17:44 17.12.2019

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ստուգումներ են իրականացվում այն բանից հետո, երբ անանուն զանգ է ստացվել ականի տեղադրման վտանգի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ՝ ներկա պահին օդանավակայաններում աշխատում են շնաբանները: Օդանավակայանները աշխատում են նորմալ ռեժիմով: Չեն իրականացվել տարհանման աշխատանքներ: Նավերի, մետրոյի կայարանների, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
Այս տարի աշխարհում 49 լրագրող է սպանվել. Reporters Without Borders

17:10 17.12.2019

2019թ. աշխարհում սպանվել է 49 լրագրող, ևս 389-ը բանտերում են, իսկ 57-ն էլ պատանդ է վերցված: Այդ մասին վկայում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա հաշվետվությունը: Նշվում է, որ այս տարի սպանված լրագրողների թիվը ամենափոքրն է 2003 թվականից ի վեր: Ցուցանիշը 44 տոկոսով քիչ է նախորդ տարվա համեմատ: Այս ցուցանիշը, նախ և առաջ, ռազմական գործողություններում […]

̰
Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը շարունակելու են իրենց գործունեությունը ավագանիում

16:53 17.12.2019

«Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, նպատակահարմար էլ չենք գտնում քննարկել: Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը: Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց […]

̰
Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

15:06 17.12.2019

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին […]

̰
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

13:57 17.12.2019

««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» […]

̰
Դոնի Ռոստովից Երևան թռիչքն ուշացել է. հետադարձ թռիչքը՝ հետաձգվել

13:36 17.12.2019

Թանձր մառախուղը Դոնի Ռոստովի Պլատովի օդանավակայանից դեպի Երևան թռիչքի հետաձգման պատճառ է դարձել: Թռիչքը դեպի մայրաքաղաք Երևան նախատեսված է եղել դեկտեմբերի 17-ին` ժամը 8:30-ին, բայց այն իրականացվել է նշանակված ժամից մեկ ժամ ուշ: Մառախուղի պատճառով դեպի Երևան և Երևանից դուրս եկող երկու թռիչք ևս հետաձգվել է: Օդանավակայանի մամուլի ծառայությունից նշել են, որ մառախուղը ներկայումս ցրվում […]

̰
Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

12:25 17.12.2019

Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է մահապատժի: Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում` սահմանադրական կարգը տապալելու, հեղաշրջման, պետական դավաճանության և 2007 թվականին ապօրինի արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մեջ: Փերվեզ Մուշարաֆը Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին: Այս մասին հայտնել է DAWN.com-ը:

̰
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

12:04 17.12.2019

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Տոնոյանին կալանավորելու որոշումը: Հիշեցնենք, որ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է նոյեմբերի 21-ին:

̰
Ադրբեջանը բլոգերական որս է սկսել

11:39 17.12.2019

Ադրբեջանը շարունակում է հաշվեհարդար տեսնել Իլհամ Ալիևի վարչակարգին քննադատող ոչ միայն ադրբեջանցի, այլև օտար երկրների քաղաքացիների նկատմամբ: Օրերս Ուկրաինայից առևանգվել է բլոգեր Էլվին Իսաևը, ապա ադրբեջանական միգրացիոն ծառայությունները հայտնել են, որ նա իրենց մոտ է: Բլոգերին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: Ադրբեջանը նորից որս է սկսել քաղաքական վերլուծաբանների և բլոգերների նկատմամբ: Սա իսրայելցի ճանապարհորդ Ալեքսանդր […]

̰
Նախագահը ստորագրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

11:36 17.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից։

̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

10:32 17.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին […]

̰
BACK_TO_TOP