Ղարաբաղի հարցում բեկման հնարավորություն է ստեղծվել․ Միջազգային ճգնաժամային խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Ղարաբաղի հարցում բեկման հնարավորություն է ստեղծվել․ Միջազգային ճգնաժամային խումբ

15:50 23.12.2019

Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ հարթել հակամարտության վերջնական կարգավորման համար:

Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ելքեր փակուղուց». այդ նպատակով փորձագետներն առաջարկում են կենտրոնանալ երեք հարցի վրա, որոնց շուրջ կողմերը հակադիր դիրքորոշումներ են ունեցել 90-ականների պատերազմից ի վեր։

Առաջինը Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագիրն է։

«Ադրբեջանցիները ստիպված են եղել լքել այդ շրջանները պատերազմի ժամանակ, նրանց փոխարեն այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից տեղահանված հայերը»,- փաստում են փորձագետները և պնդում՝ փակուղուց դուրս գալու համար Հայաստանը կարող է համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումն այս տարածքներում, եթե Ադրբեջանն իր հերթին խոստանա միջազգային դատարաններում բնակեցման վերաբերյալ հայցեր չներկայացնել և հրաժարվել հետագա պատժամիջոցներից. «Սա բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցություններում»,- համոզված է Միջազգային ճգնաժամային խումբը:

Երկրորդ հարցը, որը, ըստ փորձագետների, կարող է ճանապարհ հարթել կարգավորման համար, բանակցություններն են հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու, դրա կազմի ու մանդատի շուրջ։

«Նման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղության համար և ապահովել խաղաղության համաձայնագրի կատարումը, եթե այն ստորագրվի»,- վստահեցնում է Միջազգային ճգնաժամային խումբը, փաստելով, որ 1994-ից ի վեր այդ գաղափարը պարբերաբար դրվում է շրջանառության մեջ, հատկապես Ռուսաստանի կողմից, բայց մինչ օրս երբեք չի իրագործվել:

Երրորդ և ամենաբարդ լուծվող հարցը Ղարաբաղի կարգավիճակն է։

«Հայաստանի ու Ստեփանակերտի պահանջը պետականությունն է։ Ադրբեջանը լավագույն դեպքում պատրաստ է Ղարաբաղին ինքնակառավարում առաջարկել՝ իր կազմում»,- նշում են փորձագետները, հավելելով՝ դիրքորոշումները շատ հեռու են, սակայն առկա են առաջընթացի նախանշաններ: «Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել, թե ինչի կհանգեցնի Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը և ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել կարգավիճակի շուրջ: Ճիշտ է, նրանց պատկերացումները շատ հեռու են Երևանի կամ Ստեփանակերտի համար ընդունելի լուծումներից, բայց կարող են հիմք ստեղծել հարցը քննարկելու համար»,- փաստում են փորձագետները, որոնք ամիսներ առաջ այցելել էին Հայաստան ու Ադրբեջան:

«Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց»,- շեշտում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը` զգուշացնելով՝ «եթե կողմերը հապաղեն, կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

23:40 12.08.2025

Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

23:32 12.08.2025

Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»

«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...

ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետ

23:23 12.08.2025

ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետ

Մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...

BACK_TO_TOP